ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապացուցեմ՝ Հայկ Մարությանը ստում է, նա իր տեղում չէ․ Արմեն Բեգոյան․ «Ժողովուրդ» 04/30/2020 09:14 | Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախկին տնօրեն Արմեն Բեգոյանն «Ժողովուրդ» օրաթերթիի հետ զրույցում մի քանի մանրամասներ ներկայացրեց իր հեռանալուց , ապա անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավագանու նիստում հնչեցրած հայտարարություններին։
Մասնավորապես, երեկ նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամներ հետաքրքրվեցին ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթից, նախկին ղեկավարի հետ հարաբերություններից և այդ ամենի մեջ իր կնոջ դերակատարմանը, որին ի պատասխան Հայկ Մարությանը նշել էր․ «Չգիտեմ՝ աղջիկներն իրենց մեջ ինչ չեն կիսել։ Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում»։
Այսօր Հայկ Մարությանի հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՈԱԿ-ի նախկին ղեկավար Արմեն Բեգոյանի հետ։ «Ես «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնը լքել եմ, դեկտեմբերի 20-ին եմ նշանակվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Ինձ դեռևս ամռանն էին խնդրել գնալ այդ կենտրոն և ես կես տարի զբաղված եմ եղել դրա ստեղծումով։ Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը մինչև իմ գնալը, փոխտնօրենն էր ղեկավարում։
Կարող եմ ասել, որ այդ ՀՈԱԿ-ը նորմալ աշխատել է, քանդվել է քաղաքապետի տիկնոջ թեթև ձեռքով։ Ես ասում եմ, ինքը ժխտում է, բայց ես շատ բան ունեմ ասելու ու իմ ասածները շատ հեշտ ապացուցելի են։ Յուրաքանչյուրը, ով ցանկություն ունի իմանալ ճշմարտությունը, կարող է իմանալ ՀՈԱԿ-ի աշխատակիցներից։ Մարությանի կինն այնպիսի պահանջներ է դրել, ուղղակի տեռորի է ենթարկել այդ կազմակերպության ղեկավար կազմին, բոլորը հրաժարական տվեցին, գնացին», – նշեց նա։
Բեգոյանը չցանկացավ անդրադառնալ Մարուքյանի արտահայտություններին, սակայն նշեց․ «Ես ստիպված պետք է իջնեմ այդ մակարդակին և մի բան ասեմ։ Առավոտյան գնում ես աշխատանքի ու աշպատակազմի ղեկավարը քեզ ասում բոլորի ներկայությամբ ասում է՝ «Սենյակիցդ անմիջապես դու արի», ավելին, երբ իմացան, որ բոլոր աշխատողները հեռանում են, ասացին՝ այլևս չեք կարող քաղաքապետարանի որևէ կառույցում աշխատել։ Ես այդպիսի բան չէի տեսել։ Իմ պայքարը իմ պաշտոնի համար չէ, ինձ խնդրել էին, որ գամ այդտեղ։ Քաղաքապետը ստում է, ելույթում ասում է՝ շինարարությունն այնպիսի տեղ է, որ կոյուղի չկա։ Նա ընդհանրապես տեղում չէ, նա չգիտե, որ ինքն է տրամադրել այդ տեղը, ինքը չգիտի՞, որ այդ շինարարությունը քաղաքապետարանն է անում, իրենք են անում, իրենք են հայտարարել մրցույթը, դիզայնի տարբերակն ինքն է առաջարկել։ Նա չգիտի, որ ՀՈԱԿ-ի տնօրենը չի կարող որոշել՝ Երևանի հողերում ինչ սարքի, նա կամ չգիտե կամ ստում է ուղղակի»։
Բեգոյանը հայտարարեց նաև, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել։ «Ես պատրաստվում եմ ապացուցել, որ Հայկ Մարությանը ստում է։ Բազմաթիվ մարդիկ կան, ում տեռորի են ենթարկել և իրենք ստիպվախ լքել են պաշտոնը», – հավելեց նա»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30.04.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից