ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը որևէ խնդիր չունի մասոնության հետ և երբեք չի սահմանափակել մեր գործունեությունը. Ագռավաքար Օթյակի Հիմնադիր անդամ 04/30/2020 22:25 | Հարցազրույց
Տարիներ շարունակ Մասոնության տարբեր օթյակներ փորձել են հաստատվել ու ամրապնդվել Հայաստանում։ Ավելին՝ ամեն տարի տեղի էին ունենում հավաքներ՝ Երեւանի Մարիոթ հյուրանոցում։ «Փաստինֆո» -ի զրուցակիցն է կանոնավոր օթյակի ներկայացուցիչը՝ «Օգնական Գերագույն Վարպետ Հյուսիսային Ամերկայի, Գերագույն Օթյակ Հայոց», ազգությամբ հայ Էրիկ Հանանը։
- Աշխարհում այսօր շատ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում։Դրանք անդրադառնում են մասոնական օթյակների գործունեության:
- Մասոնությունն առաջադեմ բարոյագիտություն է, և դրա ուսուցման նպատակը լավ անհատին ավելի լավը դարձնելն է: Մասոնությունը իր սկզբունքային կառուցվածքով կիրառել է մանավանդ ներկայիս փոփոխություններին: Մասոնությունը ամեն մի անհատի համար չէ, և ամեն անհատ մասոնության հարմար չէ: Որմնադրությունն ունի իր սկզբունքներն ու խիստ կարգապահությունը:
-Պատրաստվո՞ւմ եք Ձեր հնարավորությունները ներդնել համաշխարհային տնտեսական ճգնաժամին առավել կառավարելի դարձնելու համար։ Եթե այո ապա՝ ինչպես։
-Մասոնությունը ինչպես ասացի բարոյագիտություն է, ոչ բարեգործական կազմակերպություն, յուրաքանչյուր անհատ անում է իր կամքով և կարողության՝ ինչ-որ նրանց սրտից կբխի: Չնայած, ինչպես նշեցի, մասոնությունը բարեգործական կազմակերպություն չէ, այնուամենայնիվ, տարեկան հարյուրավոր միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր են իրականացնում համայն աշխարհով, քանի որ մեր երեք հիմնական սկզբունքներից մեկը հենց բարեգործությունն է, հետեւյալ սկզբունքներն են`Եղբայրասիրություն, Բարեգործություն և ճշմարտություն:
Շրայներները, որ Մասոնական մարմին են, կառուցել են ավելի քան 22 հիվանդանոց, որոնք նախատեսված են մանուկների համար, այնտեղ բուժօգնությունը և մնացած բոլոր ծառայությունները ամբողջովին անվճար են, ինչպես նաև հանդիսանում են որպես տուն.հաշմանդամություն ունեցող այն երեխաների համար, որոնք հատուկ հոգատարության կարիք ունեն: Մասոնական մեկ այլ կառույց՝ Շոտլանդական ծեսի Մարմինն է, որը բարեգործությամբ ծառայել է այն երեխաների կարիքներին, որոնք ունեն խոսելու դժվարություն: Այդ նպատակով Շոտլանդական Ծեսի կողմից ստեղծվել է լեզվի զարգացման կենտրոններ, որը նույնպես գործում է անվճար հիմունքներով : Ունենք նաև Յորք Ծեսի մարմինը, որը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում օգնություն ցուցաբերելով առողջական խնդիրներ և, հատկապես, աչքի հիվանդության բուժման կարիքներ ունեցող անձանց, և այս ամենը կատարվում է Օթյակների և Գերագույն Օթյակների հարյուրավոր միլիոն դոլարների նվիրատվությունների կողքին։
- Հետեւում՞ եք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին,և ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
-Ազատ Որմնադրության ուսմունքներում մեծ շեշտ է դրված Արվեստի և գիտության զարգացման վրա, և ուսման անհրաժեշտությունը շատ կարևոր դեր է խաղում մեր գործունեության մեջ ի փաստ նրան, որ ունենք հարյուրավոր գիտնականներ և արվեստագետներ, հետևաբար մենք քաջալերում և նեցուկ ենք կանգնում բոլոր այն առաջադիմություններին, որոնք օգուտ են տալիս մեր Հայրենիքին և ազգին: Մեր նպատակը մեր Հայրենիքի և ազգի բարգավաճմանն աջակից լինելն է, ինչպես և եղել է Հեղափոխությունից առաջ, թե հետո և միշտ: Մենք գործում ենք ի օգուտ մեր Հայրենիքի և ազգի:
- Նախկինում Հայաստանում տեղի էր ունենում մասոնների ամենամյա հավաք։ 2017 թվականին Հայաստանում մասոնական օթյակ հիմնադրելու նպատակով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ղեկավարը։ Գործակցություն կա՞:
- Աշխարհում կա երկու տեսակի Որմնադրություն` կանոնավոր և անկանոն:
Հայոց Գերագույն Օթյակը միակ կանոնավոր Գերագույն Օթյակն է Հայաստանի հանրապետության տարածքում, և ի տարբերություն՝ Մեծ Արևելքը համարվում է անկանոն։
Կանոնավոր լինելու համար անհրաժեշտ է հետևել Անդերսոնյան գրված սկզբունքներին և օրենքներին, որոնք բաղկացած են 25 հատվածներից։ Օրենքներից գլխավորը հավատք ունենալն է , որը գերագույն ուժի հանդեպ մեզ համար Աստված է, իսկ ոչ կանոնավոր մասոնության մոտ հավատն առ արարիչ պարտադիր չէ: Սակայն Կանոնավոր մասոնությունում աթեիստ անհատը չի կարող դառնալ Մասոն: Հետևաբար մենք այժմ որևէ համագործակցություն չունենք Մեծ Արևելքի հետ:
Մեծ արևելքը երկար տարիներ է ինչ փորձում է կենտրոն ունենալ Հայաստանում, բայց այդքան էլ հեշտ չէ Քրիստնյա հավատացյալ երկրում հաստատել այնպիսի կառույց ,որը իր Աստծուն հավատալը կարևորություն չի համարում և ազատորեն ընդունում է աթեիստական գաղափարներ ունեցող անձանց։
- 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետ մասոնական շարժումը Հայաստանում առերեւույթ ակտիվություն չի դրսեւորում: Ինչո՞ւ։
- Որովհետև Մասոնությունը որպես կազմակերպություն չի զբաղվում քաղաքականությամբ և չի միջամտում քաղաքական գործունեության: Անկախ նրանից թե ով է կառավարության գլխին մենք շարունակում ենք զբաղվել մարդասիրական բարոյականությանն ուղղված գործունեությամբ :
Իշխանությունը որևէ խնդիր չունի մեր հետ և երբեք չի սահմանափակել մեր գործունեությունը։ Միակ խնդիրը դա ժողովրդի նախապաշարումն է Ազատ Որմնադրության հանդեպ, ինչն էլ ազատում է նոր անդամների ներգրավմանն ու մեծացմանը, այնուամենայնիվ հուսով ենք, որ մեր բարի աշխատանքները մեր ճշմարիտ նպատակը ի հայտ կդարձնեն մանավանդ նոր սերունդին, որը ավելի ծարավ և հակված են ընդունելու են մեր սկզբունքները:
- Ձեր գնահատմամբ՝ որքանով է այսօր մասոնականությունը ուժեղ Հայաստանում և ներգրավված կառավարման գործում։
-Մասոնության ուժը իր բարոյական ուսմունքների մեջ է և ոչ թե աշխարհի կառավարման գործում: Իհարկե, այն անդամները որոնք լավ սկզբունքներով օժտված որմնադիրներ են և երկրե-երկիր կառավարության մեջ են .անշուշտ միայն կծառայեն երկրի և ժողովրդի բարելավման համար:
- Հայտնի է, որ ընդհուպ նախագահների մակարդակով կան մասոններ, ԱՄՆ նախկին նախագահը չի էլ թաքցրել այդ մասին,բայց հատկապես Հայաստանում այդ մասին խոսելն անգամ վտանգավոր է համարվում, փակ ինֆորմացիա, ինչու՞:Ժամանակին խոսվում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի, Աշոտ Մանուչարյանի մասոն լինելու մասին։
- Ինչպես նշեցի Մասոնության հանդեպ նախապաշարումներ կան Հայաստանում, որը առաջացել է Սովետական տարիներին, քանի որ Մասոնությունը մարդկային իրավունքների և հավասարության կողքին է եղել և Սովետական ռեժիմը տոտալիդտարյան էր, այդ պատճառով Մասոնները հալածված են եղել Սովետական իշխանության կողմից: Նաև շատերը մեղադրում են մասոններին Հայոց ցեղասպանությունն օգտագործելու մեջ՝ չնայած նրան, որ այդ ամենը բոլորովին սխալ հասկացողություն է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում կանդրադառնանք այս հարցին և ավելի լավ լուսաբանենք մեր ժողովրդին այս հարցը: Իսկ ինչ վերաբերում է Տեր -Պետրոսյանի և Մանուչարյանի, ապա անձամբ տեղյակ չեմ և փաստեր չունեմ, և չեմ հանդիպել նրանց որևէ հանդիպման ժամանակ:
- Եթե փորձենք փուլերի բաժանել Հայաստանում մասոնականության ներկայացվածությունը, ապա ո՞ր փուլում ենք այսօր գտնվում:
- Մասոնությունը դանդաղ, բայց ամուր և հստակ քայլերով է գործում: Մեզ համար որակը քանակից ավելի կարևոր է, հետևաբար ամուր քարերով ենք ուզում հիմնել մեր շենքը:
Մասոնությունը միշտ Մարդկային Իրավունքների, Ճշմարտության, Հավասարության, Արդարության և Բարեսիրության փուլում կգտնվի:
- Հայաստանի այսօրվա Երիտասարդ կառավարիչների շրջանում պոտենցիալը ինչպե՞ս եք գնահատում՝ մասոնականության տարածվածության առումով ու նման ծրագրեր կա՞ն, թե ոչ։
- Մասոնության նպատակը լավ անհատը ավելի լավ դարձնելն է: Լավ անհատ կերտելով կկառուցենք լավ հասարակություն հետևաբար լավ երկիր: Անկասկած Հայաստանում կան շատ երիտասարդներ և քաղաքական գործիչներ , որոնք բարոյական պարկեշտ անհատներ են, և Մասոնության սկզբունքների կիրառմամբ կդառնան ավելի վսեմ անձ ու ավելի օգտակար կլինի հայրենիքին և ժողովրդին: Ես անձամբ հրավիրում եմ նրանց, որ գան և ծանոթանան մեզ, ես պատրաստ եմ նաև պատասխանել նրանց բոլոր հարցերին: Ազատ Որմնադրության սկզբունքներն ու ճանապարհը հիանալի, հարմար և ընդունելի է մանավանդ նոր սերունդին:
Մասոնությունը չի կարող անհատապես հրավիրել որևէ մեկին անդամակցելու, անդամակցություն առաջարկելը մեր օրենքին հակառակ է: Անհատը պետք է ցանկություն հայտնի դառնալու որմնադիր իր ազատ կամքով միանա եղբայրությանը: Սակայն Կարող ենք նրանց ուղղություններ ցույց տալ ,որ ավելի լավ գաղափար կազմեն Ազատ Որմնադրություն մասին: Հայոց Գերագույն Օթյակը ունի իր կայքը glofarmenia.org նաև Անգլերեն իմացողների համար ունենք gwlodge4.org: Մանրամասնությունների համար կարող են թե ինձ և թե կայքերի պատասխանատուներին դիմել:
- Հայաստանի սոցիալ-տնտեսական մարտահրավերներին մտադի՞ր եք արձագանքել:
- Մասոնությունը դեռ շատ երիտասարդ է Հայաստանում համեմատած ուրիշ երկրների հետ:Հայաստանում ստեղծվեց 2002 թվին, իսկ այլ երկրներում գոյություն ունեին հարյուրավոր տարիներ ի վեր: Ոչ անդամների թվով և ոչ էլ ֆինանսական կարողությամբ հավասար չենք այդ հին Գերագույն Օթյակներին, սակայն մեր կարողության չափով և մեր արտասահմանի Հայ Եղբայրների օգնությամբ կարողանում ենք զարգանալ տարբեր ուղիներով: Ունենք մեր Նոյան Զավակներ բարեգործական կազմակերպությունը ,որը օգնում է շատ կարիքավորների, նաև վերջերս, Երևանի գեղեցկության, օդի մաքրման և բարելավման համար կատարեցինք ծառատունկ հիմնելով որմնադրական անտառ։ Մի ծրագիր ,որը կազմակերպվեց մեր գերագույն Վարպետի նախաձեռնությամբ ինչը ողջունվեց և գնահատվեց բոլորի կողմից: Մենք միշտ պատրաստ ենք հաղթահարելու մարտահրավերները, որոնք շատ- շատ են, և դրանք արվում են մեր կարողությունների սահմանում ի նպաստ մեր Հայրենիքի բարելավման աշխատանքներին:
Հեղինակ՝ Տիգրան Հակոբյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ