ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Գևորգյանը Գլենդեյլի առանձնատունը ձեռք է բերել հայտարարագրված միջոցներով.փաստաբանն ապացույցներ է ներկայացրել 04/30/2020 14:54 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանն ապացույցներ է ներկայացրել՝ հիմնավորելով, որ խնդրո առարկա գույքի՝ Գլենդեյլի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվել 2019թ մարտի 6-ին, հետևաբար՝ գույքը ձեռք է բերվել հայտարարագրված միջոցներով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արթուր Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը:
Մասնավորապես՝ փաստաբանը ներկայացրել է բառացիորեն թարգմանված և ՀՀ հյուպատոսի խորհրդականի կողմից հաստատված փաստաթղթերը։ Փաստաբանի գնահատմամբ՝ հյուպատոսն այս անգամ հատուկ հաստատել է այդ փաստաթղթերի իրական լինելը և ՀՀ իշխանությունների կողմից քննարկման համար պատշաճ հիմք լինելը:
Անանյանի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերում երևում է, որ 2019թ հունվարի 10-ին գնորդը գնման գնի 3 տոկոսի չափով փոխանցում է կատարել, որը կազմել է 45 հազար 750 ԱՄՆ դոլար, ինչը անհրաժշտ է գործարքն սկսելու համար, իսկ մարտի 1-ին գնորդն ուղարկել է անշարժ գույքի գնման գործարքը փակելու համար մնացած գումարը, որը կազմել է 702 հազար 270 դոլար և 79 սենթ: 2019թ մարտի 6-ին անշարժ գույքի առուվաճառքը գրանցվել և վերջնականացվել է Լոս Անջելեսի մարզի հետ:
Անանյանը տեղեկացրեց, որ քննության սկզբնական փուլում ստացված փաստաթղթերը որևէ ռեկվիզիտ չունեն, ստորագրված չեն, վավերացված չեն և անհասկանալի է, թե դատավարական ինչ հիմքով և որ նորմով են հիմք ընդունվել քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու համար խափանման միջոց ընտրելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այժմ Արթուր Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ ԱԺ նախկին պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո:
Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում:
Այսինքն Ա.Գեւորգյանը չի հայտարարագրել 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ 2019թ. հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեռք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից