ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Խազիկյանին առաջադրված մեղադրանքը ոչ իրավաչափ է. պաշտպանը պահանջում է վերաորակել մեղադրանքը 04/30/2020 19:48 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Խազիկյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ առաջադրված մեղադրանքը վերաորակելու մասին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է մարտի 26-ին Բագրատունյաց փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին:
Ըստ նախաքննական մարմնի՝ 26.03.2020թ. ժամը 13:00-ի սահմաններում, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում քաղաքացիների տեղաշարժման թերթիկն ստուգելու նպատակով, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկան Հակոբ Կարապետյանը Բագրատունյաց պողոտայում մոտեցել է քաղաքացուն, պահանջել անձնագիրը և վերոհիշյալ թերթիկը։ Վերջինս մոտեցել է նշված հատվածում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային, բացելով ավտոմեքենայի դուռը՝ նստել է վարորդի նստատեղին, ինչի ընթացքում ոստիկանը, իբր, տեսել է գոտկատեղին ամրացված ատրճանակը ու պահանջել է նաև այն կրելու թույլտվության փաստաթուղթը։ Քննչական մարմնի վարկածով՝ քաղաքացին չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին, ավտոմեքենան գործարկել է ու վարել, իսկ ոստիկանն էլ փորձելով կանգնեցնել ավտոմեքենան, բռնվել է վարորդի կիսաբաց դռնից, սակայն վերջինս շարունակել է ավտոմեքենան վարել, որի արդյունքում ոստիկանն ընկել է գետնին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Խազիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որը կապված է նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել էր, բայց նաեւ գրավի կիրառումը թույլատրելի համարվել։ Խազիկյանն ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:
Պաշտպանական կողմը գտնում է, որ առաջադրված մեղադրանքն իրավաչափ չէ և, որ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշի տիրույթում ձեռք բերված փաստական տվյալները չեն ապահովում ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավորված համարել, որ Հարություն Խազիկյանը ոստիկանության աշխատակցի նկատմամբ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն է գործադրել։ Միայն տուժողի ցուցմունքը թույլ չի տալիս պարզել Խազիկյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ իր կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ Խազիկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և ինչպես ցուցմունքում, այնպես էլ՝ առերեսումների ժամանակ պնդել է իր դիրքորոշումը:
Փաստաբանի ներկայացմամբ՝ իրականում դեպքի օրն իր պաշտպանյալը գնացել է խանութ՝ երեխայի համար գնումներ կատարելու և մինչ գործով տուժող ոստիկանի մոտենալն արդեն իսկ նրան են մոտեցել այլ ոստիկաններ և ստուգել տեղաշարժման թերթիկը:
Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ոստիկանի պահանջից հետո Խազիկյանը մոտեցել է մեքենային, կիսով չափ թեքվել՝ մեքենայից թերթիկը վերցնելու համար եւ այդ ժամանակ, ըստ պաշտպանական կողմի, ոստիկանը բռնել է մեքենայի ղեկը, իսկ մյուս ձեռքով քաղաքացու պարանոցից, քաշքշել և պահանջել չգործարկել մեքենան, մինչդեռ՝ Խազիկյանը մեքենան գործարկելու ցանկություն չի էլ ունեցել:
Բացի այդ՝ փաստաբանն անտրամաբանական համարեց այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցը, ով պնդում էր, թե տեսել է Խազիկյանի մոտ ատրճանակ և սառը զենք, ոչ մի միջոցառում չի ձեռնարկել վերջինիս բերման ենթարկելու համար, այսինքն՝ դժվար է պատկերացնել, թե ինչու ոստիկանության ծառայողը տեսնելով, որ մեղադրյալ Հարություն Խազիկյանը ենթադրյալ հանցանք է կատարում, անմիջապես չի ձեռնարկել համապատասխան միջոցներ այն կանխելու ուղղությամբ: Փաստաբանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում արտակարգ դրություն է հայտարարված, ինչով պայմանավորված էլ ուժեղացված է հսկողությունը, հետևաբար՝ անտրամաբանական է, որ այդ պայմաններում իր պաշտպանյալը կկրեր զենք, այն էլ՝ հագուստի վրայից:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից