ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փողը կա, բայց կառավարությունը չի ուզում տա ժողովրդին, որ սնունդ առնեն, կոմունալները վճարեն. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին 04/29/2020 12:46 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ կրկին հետաքրքրվել է, թե ինչու կառավարությունը ՀՀ քաղաքացիների վերջին 2 տարիների խնայողություններից չի ուզում աջակցություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի վճարեն կոմունալները, սնունդ գնեն և այլն:
«Մոտավորապես 5000 ընտանիք հիմա խնդրի առաջ է կանգնած: Մենք այս հարցը բարձրացրել ենք, փողի տեղը ցույց ենք տվել, ցույց ենք տվել միջազգային փորձը, միջազգային փորձն ըստ ամեն երկրի ՀՆԱ-ի ծախսերի: Մենք ձեզնից՝ որպես կառավարության ներկայացուցիչ, ուզում ենք հարց պատասխանը ստանալ, թե ժողովրդի գումարից ինչո՞ւ չեք աջակցում ՀՀ ժողովրդին, արդյոք մեր առաջարկությունը քննարկվում է Կառավարությունում և երբ եք այն բավարարելու կամ պաշտոնական հաղորդագրությամբ ու հիմնավորումներով մերժելու»,-դիմելով ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ասաց Մարուքյանը:
Ջանջուղազյանը նշեց՝ վստահ չէ, որ Մարուքյանը նպատակ է հետապնդում ստանալ հարցի պատասխանը, քանի որ նա այն ստացել է. «Առնվազն տպավորություն է ձևավորվում, որ Ձեզ հետաքրքրում է գործընթացը այդ հարցի ձևակերպման և այդ հարցի վերաբերյալ պնդումներ անելով այդ պնդումների նկատմամբ ուշադրությունը չկենտրոնացնելու նկատառմամբ: Սա կարող է սուբյեկտիվ ընկալում է, բայց առնվազն այդպիսի ընկալում գոյություն ունենալու իրավունք ունի»:
Նախարարի խոսքով, հանրությանն ջակցելու համար Կառավարություն միջոցառումներ իրականացնում է և անհասցե ու չհիմնավորված տեղում վճարված գումարը շատ ավելի բացասական ազդեցություն ու արդյունք ունի:
«Կառավարությունն իր տրամադրության տակ 100 մրդ դրամ ունի: Դուք ընդգծում եք, որ Կառավարությունն իր կողմից չկատարած կապիտալ շինարարության ծրագրերի արդյունքում գոյացած խնայողությունները, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ մի հարց մանրամասնել: Իրականում այդ կապիտալ ծրագրերի չկատարումների զգալի մասն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր են և դրանք չէին կարող մաս լինել պայմանական ասած ազատ մնացորդի, որովհետև այդ միջոցները ՀՀ Կառավարության համար հասանելի են դառնում այն ժամանակ, երբ այդ ծրագրերն իրականացվում են»,-ասաց Ջանջուղազյանը:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի հասկանում՝ ինչ է նշանակում, որ առաջարկը հասցեական չէ, երբ ինքը խոսում է 470 հազար թոշակառուների մասին. «Ինչը՞ հասցեական չէ, թոշակառուի տան տեղն էլ գիտեք, ինչը՞ չի հասցեական: Ես չգիտեմ՝ ոնց եք ասում, որ թիրախային է աջակցությունը, երբ վարչապետն ուղիղ եթերում ասում է, որ չենք կարողանում տեղորոշել կարիքավորին: Իրար հետ գոնե քննարկեք, որ ձեր խոսքերը համընկնեն իրար հետ: Երեկ մեր վարչապետն ասել է, որ չենք կարողանում կարիքավորին տեղորոշենք, Դուք հիմա ասում եք թիրախային ենք աշխատում, դուք անհասցե առաջարկ եք անում: Ես անհասցե առաջարկ չեմ անում»:
Անդրադառնալով հարցին, որ միջոցներն ազատ չեն ու դրանց օգտագործումը սահմանված է միջազգային պարտավորություններով, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ բացի այդ պայմանավորվածություններով նախատեսված գումարից նաև ազատ գումար կա, որից պետք է իր նշած ծախսերն արվեն:
Ֆինանսների նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Մարուքյանի հարցի պատասխանը բազմիցս հնչել է, հետևաբար ինքն իրեն կարող է թույլ տալ եզրակացնել, որ Մարուքյանին իրենց կողմից տրված պատասխանը դուր չի գալիս:
«Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մենք իրար հետ համաձայնեցնենք մեր գործողություները, ես նույնպես ասում եմ, որ, այո, մենք հասցեական ենք ուզում իրականացնել մեր գործողությունները: Դուք ասում եք՝ գումարի տեղը ցույց եք տվել, ասում ենք շնորհակալ ենք, ով ցույց է տալիս շնորհակալ ենք, մենք բոլորը հաշվի ենք առնում, չքննարկվող առաջարկ չկա»,-ասաց նախարարը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն էլ ընդգծեց՝ կիսում է այն կարծիքը, որ Էդմոն Մարուքյանի առաջարկը պոպուլիստական էր, շահարկում էր և հատուկ արված էր նրա համար, որպեսզի այն մերժվի. «Ես համոզված եմ, որ եթե դուք այստեղ ասեիք, որ ուզում եք թոշակառուներին գումար տալ, պարոն Մարուքյանը բազմաթիվ փաստարկներ կբերեր, թե ինչու դա ոչ մի դեպքում չի կարելի անել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ