ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոսանքի, գազի անջատման խնդիր ունեցող ժողովրդին Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը և մյուսներն ամենաքիչն են հետաքրքրում. Հոգեբան 04/29/2020 18:13 | ԼՐԱՀՈՍ
Երկու տարվա ընթացքում մենք լսել ենք բազմաթիվ ամպագոռգոռ արտահայտություններ, որոնցից ոչ մեկն իրականություն չի դարձել և ես համոզված եմ, որ ժողովուրդն, ով այսօր ունի հոսանքի, գազի անջատման խնդիր, Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը և մյուսներն ամենաքիչն են իրեն հետաքրքրում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով վարչապետի խոսնակի հայտարարություններին, որում վերջինս նշել էր Գագիկ Խաչատրյանի և նրա որդիները մեղադրվում են մաֆիա ղեկավարելու մեջ, որ Միքայել Մինասյանը բաժնեմասեր ունի Ucom-ում և այլ ընկերություններում, ինչպես նաև՝ շոշափել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը ՝ փայատերերի փոփոխության համատեքստում:
«Ինքն այսօր ունի 30 հազար դրամի, 50 հազար դրամի կոմունալ մուծելու խնդիր, ընդ որում՝ շատերն ունեին նախկինից որոշակի պարտքեր, որոնք որ ամսեամիս կամաց-կամաց մարում էին ներքին պայմանավորվածություններով և այլն, այսօրվա դրությամբ անջատումների տակ են և իրենց երեխայի համար կաթ չունեն տաքացնելու: Իշխանությունը պետք է զբաղվի սրանով: Իշխանությունը չպետք է զբաղվի թելադրելով, թե ում կալանավորեն նորից ու ինչ նոր շոու կազմակերպեն»,- ասաց հոգեբանը եւ արձանագրեց, որ արդեն կա նախադեպ, երբ Քոչարյանի վրա դրվել են ածականներ՝ կոռուպցիոն, գողանալ, թալանել, որից ոչ մեկը չարդարացվեց և ոչ մի իշխանավոր այդ մարդուց ներողություն չխնդրեց՝ նման անպատասխանատու ածականներ դնելու համար:
«Կարճ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր Սպայկա ընկերության փայատիրության, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի մեջ և այլն՝ նույնպիսի ամպագորգոռ բառերով, էլ չասեմ 4 մլրդ-ի մասին, որոնք մինչ այսօր փնտրում են՝ նույնիսկ իրենց սառնարաններում և չեն կարողանում գտնել: Այդ կոռուպցիոն բառը կարելի է բոլորի վրա դնել»,- ասաց հոգեբանը:
Նա համոզված է, որ այս քայլերն իշխանությունն անում է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, նրա խոսքով, երկու տարի շարունակ իշխանությունը ժողովրդի ուշադրությունը շեղելուց բացի, ուրիշ բանով չի զբաղվել և երկիրը հասցրել է անդունդին:
«Այսօր էլ ինչ-որ նոր լեգենդներ է հորինում, օգտվելով իր լծակներից, հնարավորություններից, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի բուն նյութից: Իսկ բուն նյութերը Հայաստանում այսօր այնքան շատ են, որ անձամբ ես՝ որպես քաղաքացի թքած ունեմ որևէ մեկի ունեցվածքի կամ կոռուպցիոն սխեմաների վրա, բայց շատ հետաքրքրում է Արցախի հողերը հանձնելու հարցը, որը շատ ավելի կարևոր է ինձ համար, ավելի առաջնային է ինձ համար ու, եթե կա մեկը, ով ավելի առաջնային համարում է Միքայել Մինասյանի ունեցվածքը, ուրեմն ինքն ազգի դավաճան է»,- նշեց Մադաթյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա լարված իրավիճակում այս շոուն այն ազդեցությունը չի ունենա և, ընդհանրապես, վերջին շրջանում կազմակերպված բոլոր շոուները՝ «պապիկ շոու» և այլն, այն ազդեցությունը չունեն ինչ երկու տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյան էին ձերբակալում, Գագիկ Խաչատրյան էին ձերբակալում և այլն:
«Բնականաբար ազդեցությունն արդեն առաջվանը չէ: Կլինեն իհարկե որոշակի մարդիկ, ովքեր կոգևորվեն դրանից՝ ինչ-որ ֆեյսբուքյան ֆեյքեր կամ անելիք չունեցող, ոչ մի նշանակություն չունեցող մարդիկ, բայց ինձ թվում է , որ դա չէ ժողովուրդը: Ժողովուրդն այսօրվա դրությամբ ինձ նման քաղաքացիներ են, ովքեր հարց են տալիս՝ Արցախը հանձնելու իրավունք ով ունի, ցույց տվեք մեկին, ես վիզը կտրեմ»,- ասաց Մադաթյանը:
Անդրադառնալով՝ վարչապետի՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու հայտարարություններին, Մադաթյանն ասաց, որ վարչապետին կտա մի հարց՝ երկու տարվա ընթացքում քանի կոպեկ է ինքը վերադարձրել բյուջե:
«Ես պահանջում եմ, որ վարչապետը վերադարձնի Ռոբերտ Քոչարյանի գողացած 4 մլրդ դոլարը: Ես պահանջում եմ: Նույնիսկ 10 տոկոսը վերադարձնելու դեպքում ես պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից և իր կառավարությունից և անվճար ծառայել այդ կառավարության համար ևս 10 տարի: Եթե 10 տոկոսը ետ կվերադարձնի: Սա իր խոսքերն են, իր բերանից դուրս եկած, որ դեռևս 2008թ իր դատի ժամանակ էր դա ասում, որ 4 մլրդ դոլար գումար է գողացվել, ժողովրդից է գողացվել և այլն: Ես ուզում եմ, որ այդ 4 մլրդ դոլարի 10 տոկոսը Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնի և ես խոստանում եմ հրապարակավ ներողություն խնդրել իրենից և 10 տարի անվճար աշխատել այսօրվա իշխանությունների համար»,- նշեց Մադաթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ