ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գավառում կատարվածը գուժում է կառավարման համակարգի մահը. Փաշինյանի հայտարարած «սամասուդը» իրականություն է դառնում 04/29/2020 13:01 | Վերլուծություններ
Երբ ամիսներ շարունակ երկրի ղեկավարի մակարդակով մարդկանց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու սպառնալիքներ են հնչում, երբ արդարադատություն իրականացնողները վնգստացող են անվանվում, նախկին իշխանության ներկայացուցիչները կամ քաղաքական հակառակորդները՝ շնաբարո դուրսպրծուկներ, երբ երկիրն օրենքի ուժով ղեկավարելու փոխարեն երկրի ղեկավարը նախընտրելով այսպես կոչված սամասուդը և առանց աչքը թարթելու ի սկզբանե սևերի ու սպիտակների բաժանած հասարակության մեջ «Յուքոմ»,-ի սեփականատերերից բիզնես խլելու օրինակով առանց դատ ու դատաստան կանխավ օրինականացնում է սամասուդի ժանրը, ուրեմն, կառավարման տարբեր օղակներում և հասարակության տարբեր շերտերում այս մոտիվացիան իր արտահայտությունը պիտի գտնի ըստ ճաշակի:
Եվ բոլորովին պատահական չպետք է լինի, որ երեկ միաժամանակ Հայաստանի մի շարք ինստիտուտներ փաստեցին իրենց բացակայության մասին:
Նախ՝ կառավարությունը փաստեց իր անկարողության մասին, որը պարտավոր է ձեռք մեկնել սոցիալապես դժվարին վիճակում հայտնված իր քաղաքացիներին՝ ինչպես դա անում են հարևան, բնավ ոչ՝ հարստության մեջ լողացող երկրները: Դեռ առավոտից ՀՀ կառավարության ղեկավարը հպարտ քաղաքացիներին հասկացրեց, որ կոմունալների վճարումների հետ կապված իր վրա հույս չդնեն, քանի որ ինքը հաշվարկների մեջ սխալվել է: Ըստ ամենայնի, այդ պահին հպարտ քաղաքացիները մտածեցին, որ իրենք էլ նրան վարչապետի աթոռին բազմեցնելու առումով են սխալվել:
Ապա՝ Ազգային Ժողովի իշխանական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու ընդդիմադիր «,Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ վարչապետի վարքաբանությամբ կամ ընդօրինակելով նրան, միաժամանակ՝ թքած ունենալով ժողովրդի վրա՝ պառլամենտական շոու բեմադրեցին ՝ մեկմեկու անվանելով է՛լ «քաղաքական տրյապկա, է՛լ անբարոյալանի վաստակ…»: Վերջինս Էդմոն Մարուքյանիի որակումն էր գործընկերոջը, իսկ իրեն վերագրվածը առաջինն էր: Ալեն Սիմոնյանի կատարմամբ փորձ արվեց նվաստացնել կին ընդդիմադիր պատգամավորին՝ Անի Սամսոնյանին՝ դրանով հանդերձ «սամասուդ» անելով ինքն իրեն։
Իսկ արտակարգ դրության մեջ գտնվող երկրի օրն ավարտվեց կառավարման համակարգում տիրող բացարձակ բեսպրեդելի մասին նշանային մի գույժով, որն իրականում գուժում էր Հայաստանում կառավարման համակարգի մահը: Պտույտ ի շրջանս յուր՝ դեպի 90-ականներ, երբ պետական համակարգում օրենքը սամասուդն էր դարձել՝ նույն մոտիվները տարածելով հանրային սեգմենտի վրա:
Այս տրամաբանությամբ՝ դժվար չէ պատկերացնել, թե՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս /կամ՝ մեկ այլ համայնքի/ գյուղի տղամարդիկ եթե խնդիր են ունենում միմյանց հետ, քեն կամ վրեժ, ինչ կերպ պիտի լուծեն այն: Բնականաբար, նրանց խորթ է օրենսդիրների լեզվակռիվը՝ «քաղաքական տրյապկա», «անբարոյականի վաստակ», «Կոշիկ լպստել» և համանման ոճով: Նրանց սամասուդն ուրիշ է: Նրանց սամասուդը միանգամից է և դաժան: Սիցիլիական մաֆիայի օրենքներով: Ընդ որում, դա կարող է լինել ոստիկանության և երկրի ոստիկանապետի ներկայությամբ, հիվանդանոցում և այլուր՝ այս սամասուդը էթիկական մանրուքներ հաշվի չի առնում: Նախ ինքնաձիգերից արձակված կրակոցներով սպանվում է երկու անձ, ապա՝ ոստիկանների ներկայությամբ հարձակում կատարվում հիվանդանոցի վրա... իսկապես որ ոստիկանությանը սամասուդ անելու այլ տարբերակ դժվար էր պատկերացնել։
Եվ ստացվում է, որ արտաքին ճակատում բազմաթիվ մարտահրավերներ ունեցող և դրանք անպատասխան թողած, խոտորնակին՝ խոտորնակը թշնամու դեմ կիրառելու փոխարեն այն արտահայտվում է կիրառումը ներքին կյանքում: Հայը հային է սպանում:
Երկիրը սևուսպիտակի բաժանած ուժը նաև սամասուդի մասին բարձրաձայնող ուժն է՝ երկրի վարչապետի մակարդակով….
Հեղինակ՝ Արթուր Գահնապետյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից