ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առերևույթ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերից մեկը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսով մասնակի բավարարվել է արդարացման դատական ակտի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը 04/29/2020 15:51 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացնելու երևույթների դեմ հետևողական քրեաիրավական պայքարը:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է «Նուբարաշեն» քրեականարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Արմեն Աղաջանյանին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Իրականացված նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ 2018թ. մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով նույն ՔԿՀ մի խումբ աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել նախնական կալանքի տակ գտնվող Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ 2 աշխատակիցների. անվտանգության ապահովման բաժնի նախկին աշխատակից Ա. Մ.-ին, ում մասով քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ավելի վաղ՝ 2018թ. ապրիլի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հ.-ին, որի մասով դեռևս 2018թ. հուլիսի 11-ին քրեական գործից մաս էր անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Այս մասով 2019թ. նոյեմբերի 26-ին դատարանը թեև կայացրել էր Ա.Հ.-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռ, սակայն վերավորակել էր 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր ճանաչել 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ և համաներման ակտի կիրառման հիմքով ազատ արձակել դատարանի դահլիճից:
Մեղադրող դատախազը, անհիմն համարելով առաջին ատյանի դատարանի կողմից առաջադրված մեղադրանքի վերաորակումը, ինչի արդյունքում ամբաստանյալն ազատվել է կատարած հանցագործության համար ռեալ ազատազրկման ձևով պատիժ կրելուց, դատավճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթ:
Միաժամանակ, նույն քրեական գործով նախաքննական մարմնի կողմից 2020թ. ապրիլի 8-ին համաներման մասին օրենքի ընդունման հիմքով «Նուբարաշեն» ՔԿՀ ևս երկու աշխատակիցների՝ Հ. Ն.-ի և Յ. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել:
Բացի վերոնշյալը, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի շենքում 2017թ. հոկտեմբերի 4-ին Ժորա Սիմոնյանին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, որով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Մարդանյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել էր հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ: Դրա դեմ ևս մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք: Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ մասնակի բավարարել է բողոքը, Գ. Մարդանյանի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ 2019թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 146 քրեական գործ: Քննված 5 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է դատարան, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2018թ. համեմատությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից