ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչատրյանների փաստաբանական խումբն արձանագրել է, որ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ 04/29/2020 17:30 | ԼՐԱՀՈՍ
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրավական գնահատականներ է հնչեցրել ու արձանագրել վերջին մեկ օրվա իրադարձությունները, այդ թվում նաև ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը։ Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է.
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հաղորդումը, որը հրապարակվեց տասնյակ ԶԼՄ-ներում, ենթադրում էր տրամաբանական իրավական գործողություններ, Վարչապետի խոսնակը ամրագրեց հանրայնորեն, որ ոչ միայն Գուրգեն Խաչատրյանի ասվածը ճիշմարտ է, այլև ընդգծեց, թե սեփականության վերաբաշխման անօրինական և ոչ իրավաչափ բաշխում է տեղի ունենում, ինչը հուշում է, որ կարող են այլ թաքնված շահեր լինել։
ինչ կոնկրետ օրակարգ ու մոտիվներ է որդեգրել ՀՀ կառավարությունը, որը, ընդգծենք, ոչ թե ի շահ պետության, այլ կոնկրետ սուբյեկտների կարող է տանել։
Այս առիթով, մենք կարևոր ենք համարում արձանագրել.
1. ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը, ըստ իր կողմից պաշտոնական հաստատման, խոսում է ՀՀ վարչապետի և Կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ կանխակալ իրավական գնահատականներ տալն ու արտահայտություններ անելը, ինչպիսիք են, օրինակ «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի ծագում ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձնագարում ենք, որ տեղի ունեցածը առանց ենթատեքստի և բաց ուղղորդում է իրավապահ մարմինների գործունեությանը: Այս հայտարարությունից հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյետիվ» իրողություն։
2. Մենք ականատեսը եղանք պետական բարձր մակարդակով կատարվող վիրավորանքի ու զրպարտության հրապարակման։ Ի՞նչ է նշանակում կոռուպցիոն «մաֆիոզ» համակարգ. կա՞ արդյոք նման մեղադրանք, կա՞ արդյոք դատարանի դատավճիռ կամ վճիռ։ Մենք արձանագրում ենք, որ տեղի է ունեցել Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում, ինչի առնչությամբ մենք դիտարկում ենք համապատասխան դատավարական գործողությունների ծավալը, դրանց կատարման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը։
3. Մենք տեղեկացնում ենք, որ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը հաջորդեց ծանուցումը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ առկա ամբողջ քրեադատավարական գործիքակազմը կիրառվում են ոչ իրավական տրամաբանությամբ։ Հաշվի առնելով այս ամենը, Գուրգեն Խաչատրյանին հորդորել ենք վերանայել իրավապահ մարմինների անտրամաբանական գործողություններին շարունակ ընդառաջ գնալու մոտեցումը, որը կարող է ներառել ներկայանալը, համագործակցելը և տեղեկատվություն տրամադրելը։
4. Մենք այսպիսով արձանագրում ենք, որ գործընթացները, որոնք այսուհետև կոնկրետ օրակարգ են սպասարկում և դուրս են իրավական տրամաբանությունից։ Ակնհայտ ու անթաքույց ձևով սեփականության վերաբաշխման, բիզնեսի ապակայունացման և հազարավոր աշխատակիցներին միտումնավոր կամ անզգուշությամբ վնասելու գործընթացն այսուհետև կենտրոնական պատասխանատու ունի, որն արձանագրում ենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից