ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ ենք եթերը «մաքրելու» «մկրատով բերանը ճղեմ» արտահայտություններից. Հովհաննես Հովհաննիսյան 04/29/2020 20:09 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկույցը, որից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվեց, որ երբ է եթերը «մաքրվելու»:
«Մենք՝ որպես պատգամավոր, մտածում ենք, որ հեռուստատեսությունը, մամուլը, ռադիոն պետք է ազատ լինեն, բայց դա երբեմն որոշակի ամենաթողության է բերում: Կոպիտ ասած մենք ընկնում ենք երկու քարի արանքը, մի կողմից ուզում ենք կարգավորել ոլորտը, մյուս կողմից էլ այնքան չեն ուզում կարգավորել, որ դա հասնի ազատության սահմանափակման: Որպես սպառող միացնում ենք հեռուստացույցն ու տեսնում ենք անորակ սերիալներ, ոչ նորմատիվային բառապաշար և այլն»,-ասաց Հովհաննիսյանը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «մաքրել» եթերը արտահայտությունը ծայրահեղ պոպուլիստական որակեց։
«Չկա այդպիսի հասկացություն, ի՞նչը մաքրել, ո՞նց մաքրել, ինչի՞ց մաքրել, ո՞րն է քարոզը, ինձ սահմանումներ տվեք։ Ամեն մեկը քարոզը այլ ձևով է հասկանում։ Մեկը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, քարոզը անբարոյականություն է համարում, մյուսը համարում է մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչի՞ց ենք եթերը մաքրում 1-ից, 2-ից, հնդկական, թե՞ հայկական սերիալներից: «Մաքրել» հասկացություն չկա»,- ասաց Հակոբյանը:
Նա շեշտեց, որ կոմերցիոն հեռուստաընկերություններից հնարավոր չէ պահանջել այն որակը, որը Հանրային հեռուստաընկերությունում տեսնում ենք կամ ուզում ենք տեսնել:
«Ինչն ինձ համար ճաշակով չէ, մեկ ուրիշի համար կարող է ճաշակով լինել, և եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք սիրում են չարգելված մշակութային դրսևորումներ, օրինակ` այս կամ այն երգչի համերգներ, հեռուստաընկերությունները պարտավոր են բավարարել մարդկանց այդ պահանջմունքը»,-ասաց ՀՌՀ նախագահը:
Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանեց, որ եթերը «մաքրել» ասելով նկատի ուներ օրինակ՝ «մկրատով բերանը ճղեմ» նախադասությունը, որը հնչել է սերիալում. «Դա դուք էլ եք նկատել ու հանձնաժողովը տուգանել էլ հեռուստաընկերությանը այդ արտահայտության համար։ Այսինքն դուք էլ եք այդ գործառույթն իրականացնում, կուզեք ասել կանոնակարգել թե մաքրել, բայց նմանատիպ երևույթների բացառման մասին է խոսքը»:
Հակոբյանն էլ պատասխանեց, որ կատարյալ եթեր պահանջել հնարավոր չէ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից