ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարետատունը կսահմանի անվտանգության նվազագույն կանոններ տնտեսական բոլոր ընկերությունների համար. վարչապետ 04/28/2020 19:52 | Տնտեսություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։
Մինչ քննարկումն սկսելը վարչապետը նշել է.
«Կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բոլորս կարծել ենք, որ մեզ կհաջողվի արագ, օպերատիվ միջոցներով հասնել կոնկրետ խնդիրների լուծման, որովհետև հույս ենք ունեցել, որ կորոնավիրուսը կարճաժամկետ և, համենայն դեպս, տեսանելի ապագայում լուծվող խնդիր է: Եկել է ժամանակը՝ խոստովանելու, որ մենք առնվազն առաջիկա մեկ տարին պիտի ապրենք կորոնավիրուսի ներկայության պայմաններում: Սա նշանակում է, որ մեր մարտավարական և կարճաժամկետ պատկերացումները պետք է փոխենք երկարաժամկետ և ռազմավարական պատկերացումներով:
Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն արձանագրենք, խոստովանենք և հանրությանն էլ ասենք, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Առաջին գործողությունը այն է, որ պետք է ինքներս մեզ և մեր հանրությանը կարողանանք ադապտացնել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն, զարգանալուն և ժամանակը ռացիոնալ օգտագործելուն՝ իհարկե, հասկանալով, որ դա իր հետ բերելու է նաև որոշակի ռիսկեր համաճարակային առումով: Այս պայմաններում բնականոն կամ նոր հանգամանքներին համապատասխան բնականոն ապրելու և աշխատելու համար պետք է կարողանանք վարքագծային նոր կանոններ մշակել, վարքագծային նոր ռեֆլեքսներ ձեռք բերել՝ ամենօրյա կյանքում, տնտեսական գործունեության մեջ: Սա թերևս ամենակարևոր խնդիրն է:
Մեր ռազմավարությունը, մարտավարությունը հետևյալն է, որ առաջիկայում՝ դեռ մինչև արտակարգ դրության ռեժիմի սահմանված ավարտը, մենք պետք է տնտեսական գործունեության, ըստ էության, բոլոր դաշտերը բացենք, բայց այդ ընթացքում նաև Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, Պարետատունը պետք է սահմանեն անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում պետք է գործեն տնտեսական բոլոր ընկերությունները, պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները: Սա հեշտ չի լինելու անել, որովհետև եթե այս պրոցեսը տեղի չունենա շատ բարձր ինքնագիտակցության և կարգապահության պայմաններում, դա կարող է բերել համաճարակային նոր բռնկումների: Մեր խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ համաճարակային նոր բռնկումները մեզ չստիպեն հետ գնալ խիստ սահմանափակումների դաշտ, որովհետև դա, նախ ավելի դժվար կլինի անել, և երկրորդը, կլինի ավելի սթրեսային և ցավոտ տնտեսության և հանրության համար:
Մեր քննարկումները պետք է քայլ-քայլ, մարտավարական, այսրոպեական խնդիրների լուծման տրամաբանությունից տեղափոխենք երկարաժամկետ և ռազմավարական խնդիրների տրամաբանություն, չնայած ի սկզբանե այդպես էլ պլանավորել էինք: Եթե ֆինանսական տերմինաբանությամբ ասենք, մենք որոշել ենք, որ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային փաթեթներ, միջոցառումներ պետք է իրականացնենք, որից 25 մլրդ դրամը՝ սոցիալական, 25 մլրդ դրամը՝ տնտեսական բնույթի օժանդակության համար, 80 մլրդ դրամը պետք է լինի մեր ռազմավարական ներդրումը տնտեսության վերափոխումների համար և ևս 20 մլրդ դրամ ռեզերվային գումար որևէ ուղղությամբ օգտագործելու համար»:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանն ուղղված սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, օժանդակության ընդլայնման գործիքակազմին և շահառուների շրջանակին վերաբերող հարցերի։ Քննարկման առարկա են դարձել այս առնչությամբ ներկայացված մի շարք առաջարկներ և գաղափարներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ