Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը. Չալաբյան 04/28/2020   10:26  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելով պայմանավորված՝ արդեն անջատումներ են իրականացվում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, եւ առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։

Մինչեւ համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ գիտեին, որքան միջոցներ ունեն, որքան պետք է սպառեն, որպեսզի իրենց համեստ եկամուտներով, կարողանան փակել իրենց ծախսերը։

Համավարակը ամեն ինչ խառնել է իրար՝ բազմաթիվ ընտանիքներ արդեն սպառել են այդ գազը կամ էլեկտրաէներգիան, սակայն զրկվել են իրենց համեստ վաստակից, չունեն կուտակված միջոցներ, եւ այլեւս հնարավորություն չունեն հիմա այդ վճարումները կատարելու։

Այս ֆորս մաժորային իրավիճակում, որը առանձին վերցված որեւէ ընտանիքի մեղքով չի առաջացել, համակարգային լուծում պետք է տա երկրի Կառավարությունը։ Այն պետք է կամ բանակցի հիմնական էներգետիկ ընկերությունների հետ՝ հետաձգելու վճարումները, դրա դիմաց նրանց տարբեր արտոնություններ տրամադրելով, եւ կամ էլ պետք է աջակցի այն ընտանիքներին, որոնք առավել սուր կարիքի առաջ են կագնած։

Հայաստանում ընտանիքների մոտ մեկ քարրորդը (մոտ 200 000 ընտանիք) ապրում է աղքատության շեմից ցածր, եւ խոսքնէ առաջին հերթին այս ընտանիքների մասին է, նրանք պետք է լինեին Կառավարության աջակցության հիմնական թիրախում։

Ապրիլի առաջին կեսին, Կառավարությունը գործարկել է հակաճգնաժամային 13 տարբեր միջոցառում։ Այս միջոցառումներից 9-ը, 11-13-ը հասցեագրված են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն դրանք կազմած են այն ձեւով, որ այդ միջոցառումների շրջանակներում հատկացվող միջոցները ակնհայտ անբավարար են նույնիսկ կոմունալ վճարումներ կատարելու համար։

Դա կարելի է տեսնել պարզ օրինակի վրա՝ ենթադրենք, երիտասարդ ընտանիքը բաղկացած է ամուսիններից եւ նրանց մեկ անչափահաս երեխայից, տան տղամարդը աշխատել է օրավարձով եւ հիմա առանց աշխատանք է մնացել, կինը երեխային է մեծացնում, եւ ընտանիքը սպառել է ուղիղ 30 000 դրամի գազ, եւ 10 000 դրամի էլեկտրաէներգիա։ Այդ դեպքում ընտանիքը 9-րդ միջոցառմամբ կստանա 26,500 դրամ, 11-12-րդ միջոցառմամբ՝ 12 000 դրամ, 13-րդ միջոցառումը իր վրա չի տարածվի, քանի որ նպաստառու չի եղել: Հանրագումարում, կստացվի 38 500 դրամ, որը չի ծածկում նույնիսկ կոմունալ ծախսերը, չհաշված սննդի, հիգիենայի, եւ նվազագույն սպառողական զամբյուղի այլ ծախսերի մասին։

Սա ցույց է տալիս, որ Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, եւ հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները։ Պնդումները, որ կառավարության միջոցները չեն բավարարում, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Ապրիլի 22-ին կայացած խորհրդակցությանը, վարչապետ Փաշինյանը հայտնեց տարբեր միջոցառումների շրջանակներում Կառավարության կողմից ծախսած թվերը, որից պարզ դարձավ, որ վերը նշված 9, 11,12,13 միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ծախսել ընդհանուր 5,2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ միայն 1-ին միջոցառման համար, որով վարկավորվում են ձեռնարկությունները, արդեն ստացվել է 18 միլիարդ դրամի հայտ։ Հավելեմ նաեւ, որ Հայաստանի պետական բյուջեն 2020 թ․ ծախսերի գծով կազմում է 1 855 միլիարդ դրամ, այսինքն սոցիալական աջակցության թվարկած միջոցառումները կազմում եմ այդ բյուջեի ընդամենը 0,3%-ը, կամ փաստացի՝ ոչ էական թիվ։

Նախկինում նշել եմ մի քանի անգամ, եւ հիմա էլ ցանկանում եմ կրկնել՝ ճգնաժամի հետ կապված պետական աջակցությունը պետք է այս փուլում ուղղել ոչ այնքան ձեռնարկություններին, որքան կարիքավոր ընտանիքներին, քանի որ նրանք արդեն ֆիզիկական գոյության խնդրի առաջ են կանգնում։

200 000 առավել կարիքավոր ընտանիքները, որոնց մասին գնում է խոսքը, պետությունից պետք է համարժեք աջակցություն ստանան, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամը։ Խոսքը գնում է ամսական 20-25 միլիարդ դրամ աջակցության մասին, որը զգալի թիվ է, սակայն մեր պետական բյուջեի շրջանակներում, կարելի է այն հայթայթել այլ ծախսերի վերախմբավորման հաշվին։ Օրինակ, ճանապարհաշինության ծրագիրը 2020 թ․ նախորդ տարվա նկատմամբ ավելի քան կրկնապատկվել է եւ կազմում է 98 միլիարդ դրամ, դա նույնիսկ նորմալ պայմաններում շքեղություն է, իսկ ճգնաժամի պայմաններում, այդ միջոցների զգալի մասը կարելի է վերաբաշխել սոցիալական աջակցությանը։ Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը, բայց դա հաստատ համաշխարհային ճգնաճամի պայմաններում չարյաց փոքրագույնն է, շատ ավելի վատ կլինի, եթե մարդիկ հազարներով դուրս գան փողոց, եւ դիմեն հուսահատ քայլերի։

Անկեղծ հուսով եմ, որ դրան չի հասնի՝ Կառավարությունը ընդունակ կլինի իրատեսականորեն գնահատել իրավիճակը, եւ դրան համարժեք արագ արձագանքել առաջիկա օրերին։ Մինչ այդ, մեր համաքաղաքացիներին համբերություն եւ տոկունություն եմ ցանկանում՝ միասին դուրս գալու այս ծանր վիճակից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:26 15/04/2020  |  ՄեկնաբանությունԻրականացրեք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները, և մի փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքերը կարծես լավ չեք գիտակցում. Չալաբյան
10:19 14/04/2020  |  ՄեկնաբանությունԿառավարությունը, փորձելով հնարավոր բոլոր ձևերով միջոցներ խնայել, արդյունքում ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են․ Չալաբյան
10:57 08/04/2020  |  ՄեկնաբանությունԻշխանությունը պետք է առնվազն 10-15 չվերթով ՌԴ-ից ՀՀ տեղափոխի մարդկանց՝ խուսափելով հումանիտար աղետից. Չալաբյան
11:18 06/04/2020  |  ԿորոնավիրուսԻնչպես ավարտել կարանտինը․ Չալաբյան
10:39 01/04/2020  |  ԿորոնավիրուսԱյն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ․ Ավետիք Չալաբյանը՝ իշխանություններին
10:40 20/03/2020  |  ԿորոնավիրուսՈրպես առաջին քայլ, նախարարության հետ փոխադարձ համաձայնությամբ, մենք նախատեսում ենք ներմուծել թոքերի արհեստական օդափոխման երկու Superstar S1100A համակարգ Չինաստանից. Չալաբյան
12:32 17/03/2020  |  ԿորոնավիրուսՅյուրաքանչյուրս պետք է անենք հնարավորը՝ այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար. Չալաբյան
10:40 16/03/2020  |  ՄեկնաբանությունՀատուկ կարեւորություն է ստանում բանակը զերծ պահել վիրուսի տարածումից. Չալաբյան
09:46 12/03/2020  |  ՄեկնաբանությունԱտելության քարոզը և համաճարակն անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին. Ավետիք Չալաբյան
10:40 27/02/2020  |  ՄեկնաբանությունՀիմա սակայն, քանի որ պարոն Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը, և արդեն իր իսկ ղեկավարած իրավապահ մարմինների բարձրագույն օղակներում դավաճաններ է հայտնաբերել . Չալաբյան

Արխիվ

[]