Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Երբ մարդիկ իշխանության են հասնում, լծակներն արդեն իրենց ձեռքին են, իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն. հոգեբան 04/28/2020   13:21  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հյուրասրահում հոգեբան Կարինե Նալչաջյանն է

-Թավշյա հեղափոխության օրերին հանրությանը կոմունալ վարձերը չվճարելու կոչեր անող հեղափոխականները երկու տարի անց իշխանության բարձունքից չեն արձագանքում կորոնավարակի պայմաններում առավել քան ծանր վիճակում գտնվող հպարտ քաղաքացիների դիմում-բողոքներին:

-Երբ իշխանության ղեկը Փաշինյանը նոր էր ստանձնել, հիշու՞մ եք՝ մի նախադասություն կար՝ մեր վարչապետը մեր կարիքն ունի, ես այսօր այդ արտահայտությունը չեմ լսում քաղաքացիներից: Փոխարենը՝ համատարած վիրավորված մարդկանց եմ տեսնում, որովհետև արդեն մեծ մասը հասկացել է՝ իշխանության բոլոր լծակները ձեռքի տակ ունենալուց հետո շատ արագ կախարդական փայտիկը մահակի վերածվեց:

Ընդ որում, այսօր երբ կոմունալ վճարումների հետ կապված, ուլտիմատում է դրվում ժողովրդի առաջ, հիշում եմ, թե ինչպես 2 տարի առաջ միտինգների ժամանակ եթե չեմ սխալվում՝ Դավիթ Սանասարյանն էր ասում մարդկանց՝ մի վճարեք կոմունալ վարձերը: Մասնագետները գիտեն՝ կոմունալներ չվճարելու պահանջը ամերիկացի հասարակական գործիչ, փիլիսոփա Ջին Շարփի ոչ բռնի հեղափոխություններ կատարելու տեխնոլոգիաների ցանկից է: Այսօր մեր ժողովուրդն այս առումով հայտնվել է շատ ավելի ծանր վիճակում, քան՝ հեղափոխության օրերին, սակայն ժողովրդին պարտադրում են, թե՝ անպայման պիտի վճարեք, մինչդեռ մեր տարածաշրջանում տեսնում ենք երկրներ, որտեղ հենց այդ բեռն է պետությունը վերցնում իր վրա: Վերջերս հետաքրքիր մի դրվագի ականատես եղա քաղաքային տրանսպորտում: Նայում եմ` մարդկանց հոգնատանջ դեմքերին, ահա, շատ դժվարությամբ, ծանրածանր բեռան տակ կքած բարձրանում է մի կին, բեռը վայր է դնում և հոգոց հանելով, թե՝ օ՜ֆ, հազիվ հանգիստ շնչում ենք: Նայում ես ու մտածում, որ ինքն էն ժամանակ էլ էր էդ նույն վիճակում, ի՞նչ է նշանակում՝ հանգիստ շնչում ենք: Այսինքն, սա էլ կա:

Իսկ ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ նախկինների վրա դնելու իշխանության հաշվարկը արդեն նույնիսկ զայրացնում է այն մարդկանց, ովքեր նախկինների ժամանակ քննադատությամբ էին զբաղված: Ես նախկինում բազմիցս եմ խոսել իշխանության բացերի մասին, այսօր էլ նախկինների վերաբերյալ իմ ամենաուժեղ քննադատությանը վերաբերվում է մարդկանց հետ նրանց սխալ աշխատանքին: Հումանիտար կողմը չտեսնելուն: Երբ մարդիկ իշխանության են հասնում, լծակներն արդեն իրենց ձեռքին են, իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն, ամենաճիշտն են հասկանում: Պիտի այդպես չլիներ, պիտի չծլեր ու ծաղկեր այն բոլոր հոռի բաները, որոնց համար մարդիկ նրանց մեղադրում էին, քննադատում էին /ի վերջո, համատարած դղյակաշինությունը մեր աչքի առաջ է եղել/, բայց նրանք բանի տեղ չէին դնում: Արդար էիք՝ դատեր բացեիք, ապացուցեիք, որ դուք ճիշտ եք, այլ ոչ թե՝ արհամարհեիք ու անուշադրության մատնեիք, երբ ձեզ զրպարտում էին: Դա խորացնում է անարդարության զգացումը:

-Իբրև հոգեբան ինչպե՞ս եք բացատրում Նիկոլ Փաշինյանի՝ մի տեսակ հավերժ մուննաթի և հաթաթայի ոճաբանությամբ հարաբերվելը հատկապես՝ իր նախկին գործընկերների՝ լրատվամիջոցների ղեկավարների և լրագրողների հետ: Ի՞նչն է դրա պատճառը, թվում է՝ մասնագիտական սոլիդարությամբ պիտի ինքն առաջնորդվեր, բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում:

-Իր տրամաբանության մեջ մտնելը դժվար է, բայց մի բան հստակ է՝ ամեն ինչ նա դատում է իրենից ելնելով: Քանի որ ինքը լինելով լրատվամիջոցի ղեկավար, տարիներ շարունակ հասկացել է, որ դա զենք է, հիմա երբ տեսնում է, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը զբաղված է իր կառավարման ձևը քննադատելով, ինքն իր կաշվի վրա է զգում աշխատող զենքի ազդեցությունը: Նա խորքում գնահատում է 4-րդ իշխանության դերը՝ հասկանալով, որ այդ կերպ ոտքերի տակից հողը կարող է գնալ, մանավանդ, քննադատությունն օբյեկտիվ է: Եվ վտանգ է տեսնում նրանցից:

Իսկ նրա ոճաբանությունը, բառապաշարը, որ ինքն օգտագործում է, հանրային գործչի համար ընդունելի չէ՝ լինի իշխանություն, թե՝ ընդդիմություն: Նրա բառապաշարը կարող է ազդեցիկ լինել կրթական-բարոյական հասունություն չունեցող ներքևի շերտի համար: Երկրի ղեկավարը պետական սիմվոլ է: Ե՛վ երկրի ներսում, և՛ դրսում, նրա կերպարը պիտի իր մեջ խտացնի այն պետության ժողովրդի կերպարը, որն ինքը ղեկավարում է:

-Ամեն դեպքում, ի՞նչն է պատճառը, որ նրա համար առավել հատկանշականը և հաճելին պերմանենտ մուննաթ եկող և մեղադրող ընդդիմադիրի կերպարն է, որին միշտ կարծես կարոտում է Փաշինյանը՝ իշխանության ղեկին էլ՝ «սամասուդով» վախեցնելով իր հակառակորդներին:

-Իրեն դա հաջողվում էր, իր ամպլուան դա է: Իրեն դա հաջողվում էր՝ նախկին իշխանությունների թողտվության պատճառով: Իր ոճը դա է, մարդը դրան է սովոր: Հայտնի փիլիսոփա Սյորեն Կիերկեգորն ասում է՝ ոճը դա ինքը մարդն է: Սա՛ է այդ մարդու ոճը, նա չի կարող այդ ոճից դուրս գալ: Հիմա դուք կարո՞ղ եք հայհոյախոսել, չեք կարող բայց մարդիկ կան՝ հայհոյախոս են: Կին, տղամարդ:

Բառերը, որոնք Փաշինյանն օգտագործում է, իր ոճն է, դա ինքն է, մենք չենք կարող ուրիշ բան պահանջել, դա ռեալ չէ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:13 04/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեխաների կյանքը կանգնած է այսօր, ինչն իբրև մասնագետ ինձ հուզում է
21:03 02/04/2020  |  ՀարցազրույցՄինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց այս լարվածությունը երկար տևել չի կարող
20:28 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե երեխայի ժամանակի մի մասն այժմ հատկացվում է դասերին և կրճատվում է համակարգչային խաղերի ժամանակը, ապա վատ չէ. հոգեբան
21:56 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍԲարդույթավորված մարդն ընդհանրապես իշխանության ղեկին հակացուցված է. Կարինե Նալչաջյան
20:02 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍՁեւավորվում է կառավարելի քաոս. Ըստ հոգեբանի, «ՀուԶԱՆՔ ու Զանգ»-ի աղջնակները չեն պատկերացնում, թե ինչի մեջ են ներգրավված
14:23 10/06/2019  |  ՀարցազրույցԱզգովի ֆիքսվել ենք գոտկատեղից ներքև թեմաների վրա...հեղափոխության մասնակիցների երազանքներն այլ էին. հոգեբան (տեսանյութ)
21:15 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Արցախի միասնությունը սրտի աշխատանքի է նման. Նալչաջյան (տեսանյութ)
14:12 18/04/2015  |  Վերլուծություններ«Արդարադատության իրականացումը, իհարկե, կարևոր է, բայց լարվածություններն ու սթրեսները երեխաների համար մինիմալ դառնան». Հոգեբան
13:10 13/03/2013  |  ԼՐԱՀՈՍԲանակը պետք է ունենա տղա ռազմական հոգեբաններ

Արխիվ

[]