ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը հողամասերը կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր 04/28/2020 19:32 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկանքը։ Այս մասին «Փաստինֆո» -ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Համաձայն վերջինիս՝ մշտադիտարկման արդյունքում պարզվել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների ղեկավարների կողմից բավականին ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, ապա դրանից գրեթե անմիջապես հետո վարձակալի կողմից այդ գույքը կամ դրա մի մասը մի քանի, ընդհուպ տասնյակ անգամ թանկ վարձավճարով հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու դեպքեր։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացրած մշտադիտարկման արդյունքները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դարձվել են ուսումնասիրության առարկա: Հաշվի առնելով, որ նկարագրված սխեմայի կիրառումը կարող է ընդգրկել հանրապետության ողջ տարածքը՝ ներառելով բազմաթիվ համայնքներ՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզերի դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի կտրվածքով նախաձեռնել մանրակրկիտ ուսումնասիրության իրականացում՝ պարզելու ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման հավանականությունը, ընդհանրապես բոլոր նպատակներով պետական կամ համայնքապատկան հողմասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու, հեռահաղորդակցության կայանների տեղադրման տարածքը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննության ենթարկված լինելու, այդ կայանները պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների դրական եզրակացության առկայությամբ տեղակայելու և շահագործելու հանգամանքները:
Ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով՝ միջոցներ են ձեռնարկվելու նաև օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերը լուծելու և սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ համայնքների և վարձակալների միջև նոր պայմանագրերի կնքման ուղղությամբ:
Ուսումնասիրությունների լիարժեքությունը և համակողմանիությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան հարցումներ են կատարվել և վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ առողջապահության նախարարություններից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ հանրապետության 8 մարզերում (Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Լոռու) դատախազությունների կողմից արդեն սկսել են իրականացվել ակտիվ, լայնածավալ ուսումնասիրություններ, որոնց համատեքստում հետաքննության մարմիններին տրվել են բազմաթիվ դեպքերով քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:
Արդյունքում նախապատրաստված նյութերով արդեն իսկ առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցավոր սխեմաների կիրառմամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:
Դրանց ընթացքի, արդյունքների վերաբերյալ առաջիկայում պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ