ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չմոռանաք ձեզ հետ տանել Ալեն Սիմոնյանին, չնայած նրան նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց մենք և ժողովուրդը. ԱՆի Սամսոնյան 04/28/2020 16:26 | ԼՐԱՀՈՍ
Երեկ ՀՀ ոստիկանություն էին բերման ենթարկել քաղաքացի Միքայել Մարգարյանին, որը կառավարության շենքի մոտ եկել էր իր բողոքն արտահայտելու առ այն, որ իրեն ստիպում են վճարել կոմունալները: Քաղաքացի Միքայել Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր և ողբալի վիճակում է: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ Միքայել Մարգարյանն ու իր ընտանիքը զբաղվում են մշակութային միջոցառումներով, ունեն կազմակերպություն . «Մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի հավաքվի 20 և ավելի մարդ: Արտակարգ դրության պայմանները ենթադրում են, որ չեն թույլատրվում նման հավաքներ: Միքայել Մարգարյանի գործունեությունը ենթադրում է, որ պետք է բաց լինեն ռեստորանները, սրճարանները , համերգասրահները, բոլոր այն բազմամարդ վայրերը, որտեղ նա կարող է կազմակերպել մշակութային միջոցառումներ»:
Սամսոնյանն ընդգծեց, որ Կառավարությունը որոշել է, որ արտակարգ դրությունը չի ազդել Մարգարյանի սոցիալական վիճակի վրա ու նրան չի ներառել շահառուների ցանկում. «Հավատացեք, նա միակ քաղաքացին չէ: Նրա բիզնեսը՝ որպես տեսակ, միակը չէ, որի վրա արտակարգ դրությունն ազդեցություն է ունեցել: Կամ ՀՀ Կառավարությունում լավ չեն պատկերացնում տնտեսական գործունեությունների ամբողջական շղթան, կամ լավ չեն աշխատում»:
Անդրադառնալով պատգամավորներից Հովհաննես Իգիթյանի դիտարկմանը, թե սխալ է ասել, որ ժողովուրդը սոված է և պետք է գումար տալ, քանի որ ժողովրդի մի մասը սոցիալական խնդիրներ ունի և կառավարության պարտքն է հայտնաբերել այդ մարդկանց, Անի Սամսոնյանն ասաց. «Պարոն Իգիթյան, Դուք ու՞մ հետ եք շփվում: Գործարարների՞, քաղաքական գործիչների՞...այսպիսին է իրավիճակը, բոլոր պատերազմների ժամանակ, աղետների, համաճարակների ժամանակ ժողովուրդը սովում է: Մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից , բնակչության հիմնական մասը զրկվել է աշխատանքից: Ես և Դուք չենք զրկվել, դրա համար Ձեր ձայնը տաք տեղից է գալիս»:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը, թե ոչ ոք չի սովելու, Սամսոնյանն առաջարկեց, որ Թունյանը հրապարակի իր հեռախոսահամարը ու այդ դեպքում սննդի կարիք ունեցող այնքան մարդ կզանգահարի, որ նա կզղջա իր ելույթի համար:
«Հաջորդ անգամ, երբ որևէ քաղաքացու, կամ օրինակ Միքայել Մարգարյանին բերման կենթարկեն ոստիկանություն, հարգելի իշխանության պատգամավորներ գնացե՛ք նրա հետևից ու նրան բացատրեք ձեր հասցեականության քաղաքականությունը: Չմոռանաք նաև ձեզ հետ տանել փոխխոսնակ և մարդկանց 100 հազար դրամ աջակցությունն էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին, որպեսզի նա էլ բացատրի: Չնայած, գիտեք ինչ, կարող եք չտանել, որովհետև նրան նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց մենք և ժողովուրդը լուրջ ընդունենք»,-ամփոփելով խոսքն ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավորը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից