ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ բժիշկն է հիվանդանում, դա ավելի լուրջ խնդիր է. Պետք է ներդրվեն ընթացակարգեր, որոնք բուժաշխատողներին կպաշտպանեն վարակվելուց. համաճարակաբան 04/28/2020 21:47 | Կորոնավիրուս
Ամբողջ աշխարհում երկրներն արդեն սկսել են կամաց-կամաց սահմանափակումները թուլացնել: Ամբողջ մտավախությունն այն է, որ այդ թուլացումը միանգամից չբերի վարակի երկրորդ ալիքի, որը կարող է կոլապսի ենթարկել առողջապահական համակարգը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ 10 օրից սահմանափակումները հանվելու են:
Համաճարակաբանը նկատեց վերջին 10 օրվա ընթացքում կարանտինը, տեղաշարժի սահմանափակումներն առանձնապես չեն գործում, քանի որ բակերում, փողոցներում շատ մարդիկ կան: Ավելին վերջին մի քանի օրերին Կենտրոնում կրկին խցանումներ են առաջանում, հետևաբար Արշակ Պապոյանը գտնում է, որ սահմանափակումները պետք է աստիճանաբար հանել, սակայն կան տարբեր խնդիրներ, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահել. «Վերջին շրջանում բավական շատացան դեպքերը, երբ կորոնավիրուսի դեպքեր արձանագրվեցին բուժաշխատողների շրջանակում, այդ թվում Էրեբունու հիվանդանոցում, Վարդենիսում, Ֆանարջյանում: Սա ամբողջ աշխարհում է լուրջ խնդիր և որտեղ էլ նայենք, վարակված բուժաշխատողների տոկոսը բավական մեծ է: Դա մտահոգիչ է, քանի որ երբ բժիշկն է հիվանդանում, դա ավելի լուրջ խնդիր է: Ենթադրենք ինչ-որ գյուղում ամբուլատորիայի բժիշկ է հիվանդանում, այնպես չէ, որ շատ են բժիշկներն այնտեղ: Մեկ կամ առավելագույնը երկուսը կարող են լինել և եթե մեկը հիվանդանում է, ստացվում է, որ ամբողջ գյուղը մնում է առանց բժշկի: Նույն գյուղում մարդիկ տարբեր հարցերով կարող են դիմել, այնպես չէ, որ մարդիկ այս ընթացքում ոչ մի այլ հիվանդությունով չեն հիվանդանում և մենակ կորոնավիրուսն է: Հետևաբար բժշկական հաստատություններում պետք է ներդրվեն հատուկ ընթացակարգեր, որոնք կպաշտպանեն բուժաշխատողներին վարակվելուց»,-ասաց համաճարակաբանը:
Վերջինս ընդգծեց անկախ նրանից բուժհաստատությունը կլինի կորոնավիրուսի բուժման համար նախատեսված հիվանդանոց, թե պարզապես քաղաքային պոլիկլինիկա, պետք է մշակվեն և ներդրվեն ստանդարտ գործողությունների ընթացակարգեր. «Կորոնավիրուսը չի անհետանալու: Այն մնալու է և սահմանափակումները հանեն-չհանեն մենք շարունակելու ենք շփվել, ամբողջ իմաստն այն է, որ այդ շփման ընթացքում մաքսիմալ քիչ մարդ վարակվի, որպեսզի այդպիսի մեծ ծանրաբեռնվածություն բժշկական կազմակերպության վրա չլինի: Հետևաբար` կարևոր է բուժաշխատողներին պաշտպանել, որպեսզի չհիվանդանան և կարողանան կատարել իրենց պարտականությունները: Այս տեսանկյունից կարևորում եմ նմանատիպ ընթացակարգերի մշակումը, որը ՁԻԱՀ-ի կենտրոնի մեր մասնագիտական խումբը պատրաստ է մշակել, եթե պատկան մարմինների կողմից նման ցանկություն լինի»,-ասաց Արշակ Պապոյանը:
Հարցին արդյոք կարող ենք համարել, որ մեզ մոտ առաջին ալիքն անցել է, համաճարակաբանն ասաց, որ սկզբունքորեն այն չի անցել: Տարածման տեմպը սահմանափակման որոշակի միջոցառումների հաշվին ինչ-որ իմաստով դանդաղել է: Արշակ Պապոյանի խոսքով մեր երկրի դեպքում ոչ թե կարող ենք ունենալ վարակի երկրորդ ալիք, այլ պարզապես կարող ենք ունենալ միանգամից մեծ քանակով հիվանդներ, որոնց թիվը կգերազանցի առողջացածների թվին. «Տարբեր երկրներում ավելի լուրջ ավելացման սպասում են աշուն-ձմեռ ժամանակաշրջանում, որովհետև այդ շրջանում նաև բարձրանում է սուր-ռեսպիրատոր շնչառական հիվանդության տեմպը բնակչության շրջանում: Այսինքն` եղած կորոնավիրուսին ավելանալու են նաև գրիպ և նմանատիպ հիվանդություններ, ինչն ավելի մեծ ծանրաբեռնվածություն կարող ստեղծել առողջապահական համակարգի համար: Դրա համար էլ ամբողջ նպատակն այն է, որ կորոնավիրուսի հետ կապված հարցը մաքսիմալ նվազեցնեն»,-հավելեց Արշակ Պապոյանը:
Դե իսկ սահմանափակումները հանելն անխուսափելի է, մարդիկ պետք է վերադառնան իրենց առօրյա կյանքին, բայց սովորելով պահպանել սոցիալական հեռավորությունը, հիգիենայի կանոնները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից