ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը կրկին դուխ չարեց հերքել Լավրովի սկանդալային պնդումները. Արմեն Աշոտյան 04/27/2020 14:53 | Մեկնաբանություն
Լավ է, երբ մարդը սեփական թերթ ունի եւ այդ թերթում տեքստեր տեղադրելու հնարավորություն։ Վատ է, երբ այդ նույն մարդը երկրի վարչապետ լինելով, աշխատելու կամ կենսական հարցերի մասին ժողովրդի առջեւ անմիջապես բացատրվելու փոխարեն կրկին մեզ հետ խոսում է իր անանուն հոդվածներով։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա գրել է. «Հերթական այդպիսի զեղում Նիկոլն իր կայքի էջերին տեղադրեց երկու օր առաջ՝ Լավրովի հայտարարության, Արցախի խնդրի եւ ընդդիմության մասին։ Զավեշտալին, գիտե՞ք, որն է։ Որ անգամ այս «կամուֆլյաժի» ներքո նա կրկին դուխ չարեց հերքել ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային պնդումները, փոխարենը դիմելով իր սիրած հնարքին. հիվանդագին սեւեռվածությամբ խաղալով «նախկինների» քաղաքական կապիտալի հետ։
Խորը ցավ եմ ապրում, որ անձամբ Փաշինյանը եւ իրեն սպասարկող արտաքին քաղաքական թիմը համառորեն չեն հասկանում Արցախի խնդրի լուծման փուլային եւ փաթեթային մոտեցումների տարբերությունները։
Հյուսիս լինի թե Հարավ, Արեւելք թե Արեւմուտք. ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել Արցախի անկախության հարցը, քանզի այդ անկախության համար ժողովուրդը արյուն է թափել, իսկ նախկին իշխանությունը՝ այդքան ջանք ու աշխատանք դրել աշխարհաքաղաքական փոթորկալից միջավայրերում հետեւողականորեն ամրացնելով մեր բանակցային դիրքերը։
Չէ, մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք։ Բայց տգետ եւ ամբարտավան եք հանցավորության աստիճանի։ Երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում ստեղծված նախաաղետային վիճակը ձեր, բացառապես ձեր կոպիտ սխալներով լի քայլերի դառը արդյունքն է։
Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաեւ Արեւմուտքից:
Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ, Նիկոլ։ Հերթական հոդվա՞ծն ես գրելու, այս անգամ այն մասին, թե ընդդիմությունն հիմա էլ ԱՄՆ-ԵՄ զույգից է՞ «անսպասելի օգնություն ստանում» (մեջբերումս քո հոդվածից է)։ Թե՞ քեզ սպասարկող ֆեյքերով հերթական տխմարագույն տեսանյութը կպատվիրես «Թրամփը Նիկոլից վրեժ է լուծում իր կնոջը բարեւելու համար»։ Կամ էլ «Մակրոնը ուրացավ Նիկոլի պաչի՞կը»։
Այ հենց այդ ժամանակ կտեսնենք, Մադրիդյանն էր ավելի հայանպաստ ( Կազանյանն էլ հետը) թե այն ինչ կստանանք քո «շնորհիվ»։
Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել անգամ գետաձիու նախանձը շարժող կաշվի հաստություն ունեցողների համար, որ մենք երբեք չենք բացառել փոխզիջումները, եթե արդյունքում խոսքը գնացել է Արցախի վերջնական կարգավիճակը ազատ կամաարտահայտությամբ որոշելու մասին, որն ունի պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէ։
Եվ վերջում։ Նիկոլ, ոչ քո մամլո խոսնակի «կռուտիտներով», ոչ ընտանեկան թերթի անանուն խմբագրականներով, ոչ լուրջ դեմքով անհեթեթություններ արտաբերող պատգամավորներով, ոչ էլ ԱԳ նախարարի միայն քեզ բավարարող վերբալ կոմբինացիաներով այս հարցը փակել չես կարող։ Ինքդ պիտի խոսես։ Կարեւորը, դուխով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ