ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերադարձ բնականոն աշխանքի. Ucom տնօրենների խորհրդի հայտարարությունն ուղղված ընկերության աշխատակիցներին 04/27/2020 11:44 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերության տնօրենների խորհուրդը, ընկերության ներսում ստեղվծած իրավիճակի հանգուցալուծման և բիզնես շարունակականության ապահովման նպատակով, աշխատակիցներին նամակ է ուղարկել, որում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն, որ ձեր պատասխանատու քայլերով ապահովում եք ընկերության անխափան գործունեությունը։ Այսօր, երբ պանդեմիայով պայմանավորված աշխատանքն ու ուսուցումն իրականացվում են հեռավար տարբերակով, մեր հանձնառությունը բաժանորդների կապի և հասանելության ապահովումն է՝ կյանքի բնականոն ընթացքը շարունակելու համար։
Մենք հասկանում ենք, որ վերջին շաբաթների անորոշությունն ու անհանգստությունը դժվարին կացության մեջ է դրել ձեզ։ Գիտակցում ենք, որ ձեզանից շատերը կանգնած են եղել երկընտրանքի առաջ և թիմային ոգու պահպանման համար քայլեր են կատարել։ Բարձր ենք գնահատում նաև բոլոր այն մարդկանց ռացիոնալ մոտեցումն ու չեզոքությունը, որոնք չեն ներգրավվել բաժնետիրական վեճերի մեջ։ Որպես իրավիճակի հանգուցալուծում կարևոր ենք համարում ընդգծել, ընկերությունը չի նախատեսում քննարկման առարկա դարձնել աշխատակիցների գործողությունները ճգնաժամային օրերին՝ այդ ամենը թողնելով անցյալում։
Այսօր միակ օրակարգը թիմի վերամիավորումն է մեկ նպատակի շուրջ՝ որպես հայկական տելեկոմ օպերատոր լավագույնս մատուցել ծառայությունները մեր բաժանորդներին։ Այդ առիթով «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հանձնառությունը ընկերության աշխատակիցների համար հետևյալն է.
Քանի որ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման դիմումի հետկանչի եռօրյա ժամկետը լրացել է, բայց տեղեկացված ենք, որ բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր ցանկանում են շարունակել իրենց աշխատանքային պարտավորությունների կատարումը, կաշկանդված են այս հանգամանքից, տեղեկացնում ենք, որ ինչպես դուք ավելի վաղ տեղեկացվել եք, դիմումի հետկանչի հնարավորություն ունեք նշված ժամկետներում։ Մենք հասկանում և հարգում ենք կատարած քայլերը, բայց կարևորում ենք, որ որոշումները կայացվեն իրավիճակի ռացիոնալ վերլուծությամբ։
Տեղեկացված ենք, որ տարբեր աղբյուրներով ձեզ փոխանցվել են Ընկերությունում աշխատատեղերի կայունությունն ու երկարաժամկետությունը կասկածի տակ դնող դատողությունները։ Պաշտոնապես հայտարարում ենք ու փաստում, որ ընկերությունը կայուն է, շարունակական և կրճատումներ չեն նախատեսվում։
Գիտակցում ենք, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դուք կարող եք անհանգստություն ունենալ աշխատավարձերի ստացման վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ տնօրենների խորհուրդը ներգրավել է լրացուցիչ միջոցներ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի փոխանցումն ու գործըթնացների շարունակականությունն ապահովված լինի։ Նորանշանակ գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանի գլխավորությամբ այս հարցը կարգավորվել է և ձեզ լրացուցիչ կծանուցվի։
Տեղյակ ենք, որ ընկերության որոշ ստորաբաժանումներում անորոշություն կարող է լինել աշխատանքի պրոցեսների կազմակերպման մասով։ Համաճարակով պայմանավորված աշխատանքային սահմանափակումների պատճառով այս հարցը փոքր ինչ դանդաղ կարող է ընթանալ, բայց վստահ ենք, որ ընկերությունը՝ նորանշանակ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, արագ այս հարցը ևս կկարգավորի, ինչպես որ կարգավորել է մնացած հարցերը։ Խնդրում ենք զինվել համբերությամբ և, բնականաբար, նախաձեռնող լինել։
Թեև վերջին տարիներին տնօրենների խորհրդի գործունեությունը միջնորդավորված է ներկայացվել աշխատակիցներին, կարևոր ենք համարում անմիջական կապի և թափանցիկության վերականգնումը՝ ի բարօրություն ընկերության։ Ընկերության աշխատակիցների առաջ տնօրենների խորհրդի աշխատանքի հաշվետվողականությունն ապահովելու համար ստեղծվել է [email protected] էլ-հասցեն, որի միջոցով դուք ուղիղ ու անմիջապես կտեղեկանաք ընկերությանը վերաբերող առանցքային հարցերի մասին։
Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ մեզ մեծ բարձունքներ ու հպարտության պահեր են սպասվում, իսկ մինչ այդ, կարգավորման համար նախատեսում ենք նոր հնարավորություններ և ներդրումներ ներգրավել»։
Press | Ucom CJSC
Yerevan Plaza Business Center | 9 St. G. Lusavorich str., Yerevan 0015, RA
Tel.: +374 11 400 400
E-mail: [email protected] | www.ucom.am
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից