ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուր ասված խոսք պետք է ունենա իր հետևանքը, հակառակ պարագայում ով ինչ ուզի իր էջում կգրի՝ Արմինե Ֆանյանը Ստյոպա Սաֆարյանի հայտարարության մասին 04/27/2020 19:24 | ԼՐԱՀՈՍ
Որևէ քաղաքական իշխանություն չի կարող որոշել՝ ՓՊ-ում ով է լինելու նախագահ, ովքեր են լինելու ղեկի շուրջ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ անդրադառնալով հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի գրառմանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին մի խումբ քաղաքացիներ փորձել են այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ: ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր մի խումբ փաստաբաններ պատրաստակամ են նշված քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերել անվճար։ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Փաստաբանների պալատի այս նախաձեռնությանը՝ գրելով. «Ինչպիսի «մարդասիրական» ակտ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից․․․Չեմ հիշում, որ որևէ անփող, անտեր մեկի համար անվճար խորհրդատվական օգնություն տրամադրվի, այսպես հրապարակայնորեն փաստաբանների խումբ հավաքվի։Այ հիմա կասեմ՝ փոփոխությունները Փաստաբանների պալատում օդ ու ջրի նման անհրաժեշտ են։ Հնարավորինս՝ շուտ ու արտահերթ։ Այնտեղ այլևս չպետք է լինեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փաթեթները»:
Արմինե Ֆանյանը Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը որակեց չփաստարկված ու անհիմն՝ նշելով, որ ՓՊ-ն պարբերաբար հանդես գալիս է նման նախաձեռնություններով, եթե որեւէ հանրային իրադարձության, միջոցառման ժամանակ տուժել են քաղաքացիների իրավունքները, ոտնահարվել նրանց օրինական շահերը։ «Ես չեմ հասկանում՝ կամ այդ ամեն ինչը չի տեսնում համապատասխան պաշտոնատար անձը, կամ ընդհանրապես չի ցանկանում տեսնել:Եթե չի ցանկանում տեսնել, կարծում եմ, դա իր խնդիրն է»,- ասաց Ֆանյանը:
Նրա խոսքով՝ Փաստաբանների պալատն ամբողջապես անկախ կառույց է և որևէ պետական հիմնարկի և կառույցի մեջ չի մտնում, չի վերահսկվում պետական կառույցի կողմից։
«Ամբողջովին ինքնակազմակերպվող, ինքնակառավարվող կառույց է և Փաստաբանների պալատում որոշում են փաստաբանները՝ իրենց ձայնը այս կամ այն թեկնածուի օգտին տալով: Որևէ քաղաքական իշխանություն չի կարող որոշել՝ ՓՊ-ում ով է լինելու նախագահ, ովքեր են լինելու ղեկի շուրջ, ովքեր են որոշելու կամ լուծելու փաստաբանների խնդիրները կամ փաստաբանների առջև ծառացած որոշակի խոչընդոտներ»,- ասաց Ֆանյանը՝ մեկնաբանելով ՓՊ-ի ղեկավար կազմի փոփոխության անհրաժեշտության մասին Սաֆարյանի դիտարկումը:
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահի՝ «Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փաթեթներ» ձեւակերպմանը՝ Ֆանյանը նշեց, որ «փաթեթներ» բառը նույնիսկ չի ցանկանում կրկնել, որովհետև դա ոչ միայն պաշտոնատար անձին ոչ վայել պահվածք է, նույնիսկ չգիտի, թե ինչ որակում տալ դրան:
«Փաստաբանների պալատը ցանկացած դեպքում ազատ է եղել արտահայտելու իր դիրքորոշումը ցանկացած իշխանության օրոք: Ե՛վ իր կողմից նշված անձանց իշխանության օրոք, և՛ ներկայիս իշխանության օրոք Փաստաբանների պալատը բացարձակ անկաշկանդ է և որևէ հարցում չի եղել այնպիսի դեպք, որ լռի կամ չցանկանա այդ իրավիճակին արձագանքել: Նման բան չի եղել, չկա և ես համոզված եմ, որ չի էլ լինելու երբեք, որովհետև սա շատ կայացած համայնք է և այստեղ բոլորը շատ բարձր իրավագիտակցությամբ օժտված անձինք են»,- ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ նման տեսակի ստատուսային հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել:
Ֆանյանի կարծիքով՝ ամեն խոսք պետք է լինի կշռադատված և փաստարկված, մանավանդ, եթե այդ խոսքով հանդես է գալիս որևէ պետական պաշտոնատար անձ, ընդ որում՝ հրապարակայնորեն:
Վերջերս Ազգային ժողովը քրեականացրեց բռնության քարոզն ու ատելության խոսքը եւ այդ համատեքստում հանրային խորհրդի նախագահի կողմից նման բառապաշարի օգտագործումը արդյոք չպետք է արժանանա իրավասու մարմինների գնահատականին՝ Ֆանյանը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր նման դեպքին, նման ստահոդ տեղեկատվության տարածմանը պետք է օրենքով սահմանված ընթացակարգով արձագանք տրվի:
«Քանի որ միշտ նման մերկապարանոց հայտարարություններ արել են և անպատիժ են մնացել, դրա համար էլ ինչ ուզում են՝ իրենց էջերում գրում են, ընդ որում՝ ոչ վայել, ոչ կոռեկտ և նույնիսկ սանձարձակության հասնող ոճով: Ինչու ոչ, այո, պետք է ընթացք տրվի: Եթե զրպարտության խնդիր է, պետք է հայց հարուցվի: Իհարկե, դա պետք է հասցեատերը որոշի: Եթե սուտ մատնության խնդիր է, թող իրավապահները զբաղվեն դրանով: Յուրաքանչյուր ասված խոսք պետք է ունենա իր հետևանքը: Թե չէ առավոտից երեկո ով ինչ ուզի իր էջում կխոսի, կգրի»,- նշեց Ֆանյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից