ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի բարձրագույն ղեկավարը երեք օր շարունակ չի գտել մտածելու այլ հարց, քան մշակութային միջոցառման որակով հպարտանալը և դա օգտագործել որպես առիթ՝ քարը «նախկինների» ուղղությամբ նետելու. Մարինե Սուքիասյան 04/27/2020 13:38 | Վերլուծություններ
Երեկոյան երկրի առողջապահության նախարարը հանդես է գալիս իրավիճակի վերլուծությամբ, որտեղ որևէ հուսադրող միտում չկա։ Շաբաթվա թվերի աճը, վարակելիության օջախների՝ այլևս անվերահսկելիության փաստը ստիպում են նախարարին՝ խոսել առաջիկա հնարավոր պիկերի, նոր սցենարների մասին, երբ բոլոր հիվանդներին այլևս հնարավոր չի լինի հոսպիտալացնել և այլն։ Պետության օրը ավարտվում է այս տրամադրություններով՝ նախարարի հաշվետվությամբ։
Պետության հաջորդ օրը սկսվում է երկրի առաջին դեմքի լայվով. Առավոտյան 7:45
Եվ վարչապետը վաղ առավոտյան, քնած ժողովրդին դիմում է 3 օր առաջ տեղի ունեցած միջոցառման թեմայով, գովաբանում իրեն և մեղադրում նախկին իշխանություններին։ Մի կողմ թողնենք բոլոր նախասիրությունները։ Միջոցառումն իրոք լավն էր, և մասնակցում էին արտիստներ, որոնցից շատերը, ի դեպ, գնահատվել և պետական մակարդակով աջակցություն են ստացել երկրի պատմության վերջին երկար տարիների ընթացքում, իսկ նրանցից ոմանք նաև մասնակցել են «նախկինների» քարոզարշավին։
Ապրիլի 24-ին ավանդաբար եղել է տարաձայնությունների հարթման, հաշտեցման, սևուսպիտակի բացառման օր։ Օր, որն իր ցավի ուժգնությամբ միավորել է բոլորիս՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից և բնակության վայրից։ Ինչո՞ւ դա առիթ դարձնել՝ հերթական բաժանարար նոտան ավելացնելու առանց այդ էլ վատ լարված նվագախմբի ելույթին։
Բայց անգամ դա է այսօր ընդամենը սիմպտոմատիկ և երկրորդական։ Այս ելույթը երկու այլ բան ընդգծեց.
- երկրի բարձրագույն ղեկավարը երեք օր շարունակ չի գտել մտածելու այլ հարց, քան մշակութային միջոցառման որակով հպարտանալը և դա օգտագործել որպես առիթ՝ քարը «նախկինների» ուղղությամբ նետելու։ Երեք օր շարունակ, վիրուսի շուրջ աճող լարվածության, տնտեսական աճող անորոշության, մարդկանց տներում օրերցօր մեծացող անհանգստության պայմաններում, երկրի ղեկավարը չի գտնում մտածելու և մարդկանց դիմելու այլ թեմա, քան՝ հուշահամալիրի լուսավորությունը և համերգը, և չի դիմանում, սեփական ես-ն ընդգծելու համար լուսադեմին վերցնում է մեգաֆոնին փոխարինող հեռախոսը, որ ազդարարի իր ներքին ուրախության մասին։ Ցավալիորեն՝ պիտի սկսենք արդեն լրջորեն անհանգստանալ կառավարող օղակի ադեկվատության, իրավիճակին համարժեքության մասին։
- Հաջորդը՝ արդեն ավելի ու ավելի սուր է ընդգծվում կառավարության ներսում գործ անողների ու միայն խոսել սիրողների հակադրությունը։ Առաջինների վիճակը նախանձելի չէ, քանի որ նրանք սկսել են գիտակցել իրենց ուսերին հայտնված պատասխանատվությունը և փորձում են գտնել իրավիճակին համարժեք լուծումներ, որոնք կարող են և չհամապատասխանել մեգաֆոնով մարդկանց կողմից բարձրաձայնվող բաժանարար քաղաքական կուրսին, ստեղծել լրացուցիչ բարդություններ, երբ խնդիրներն արդեն իրենց ողջ սրությամբ կանգնեն կոնկրետ պաշտոնյաների առաջ։ Չի բացառվում, որ ոմանց նյարդերը տեղի տան, և մենք ականատես լինենք հրաժարականների, քանի որ դժվար է մնալ իրավիճակին ադեկվատ ու միաժամանակ ենթարկվել ոչ ադեկվատ քաղաքական կուրսին։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ