ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու նոր իրավիճակից բխող խնդիրները. Թադևոս Ավետիսյան 04/27/2020 20:00 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 28-ին գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգի 3-րդ հարցով նախատեսված է քննարկել Կառավարության առաջարկած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը (հղումը՝ http://www.parliament.am/agenda.php?lang=arm): Այս նախագծի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված մեր որոշ առաջարկներ ընդունվել են և ներառված են նախագծում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
Սակայն ցավոք պետք է նորից արձանագրենք, որ Կառավարության առաջարկած օրենսդրական լուծումները ամբողջական չեն՝ իրավիճակից բխող խնդիրների տեսանկյունից: Ավելին, այս նախագծի ընդունման դեպքում իրականացվող որոշ փոփոխություններ առավել կխորացնեն աշխատանքից զանգվածային ազատումների առարկայական ռիսկը:
Կարևորելով աշխատանքային հարաբերություններում առկա և առաջացող իրական խնդիրները, դրանց հավաքական լուծումների օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ հարկ եմ համարում նորից անրադառնալ այս նախագծին և ներկայացնել խնդրահարույց որոշ մանրամասներ:
Նախ՝ դրականորեն պետք է արձանագրել, որ նախագիծը լրացվել է և նախատեսվում է գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (ներառյալ՝ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառում) արտակարգ դրության ժամանակահատվածում: Սակայն խնդրահարույց է նշված նոր պահանջի գործնական կիրառության ապահովումը, եթե հաշվի առնենք, որ պետական այս վերահսկողությունը պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Պետական այս մարմինը ունի աշխատանքի ընդամենը 23 տեսուչներ՝ խիստ սահմանափակ գործառնական հնարավորություններով: Մեր երկրում միայն գրանցված աշխատողների թիվը 600 հազարից ավել է, իսկ վերահսկողության ենթակա աշխատանքային օրենսդրության պահանջները բազմաթիվ են և պահանջում են մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Հաջորդը՝ նախագծի 4-րդ և 8-րդ հոդվածները բովանդակային առումով անտեղի կրկնվում են և նման փոփոխություններն իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են տարընկալումներ: Մասնավորապես, նախագծի 4-րդ հոդվածով արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ խախտել է աշխատաժամանակի ռեժիմը: Այս կարգավորումը լրիվ ավելորդ է, եթե նկատի ունենանք, որ՝
1. նախագծի 8-րդ հոդվածով արգելվում է աշխատանքային կարգապահության խախտում համարել արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքի չներկայանալը կամ աշխատողի կողմից աշխատանքային ռեժիմը չպահպանելը,
2. իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային ռեժիմը պարբերաբար խախտելու հիմքով աշխատանքից ազատումը համարվում են կարգապահական տույժի տեսակ, որը կարող է կիրառվել, եթե առկա է կարգապահական խախտում:
Հետևաբար, եթե արտակարգ իրավիճակում աշխատանքի չներկայանալը կամ աշխատանքային ռեժիմը չպահպանելը չի կարող համարվել կարգապահական խախտում, ապա նաև՝ այդ հիմքերով գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից:
Վերջում ամենակարևորը՝ արտակարգ բնույթ կրող հանգամանքների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի համար աշխատողի վարձատրության բեռն անհամաչափորեն դրվում է գործատուի վրա: Այսպիսի կարգավորումը գործնականում հղի է անցանկալի ելքերով՝ աշխատանքից զանգվածային ազատումներ, աշխատավարձի վճարման ժամանակավորապես դադարեցում:
Մասնավորապես, հարկադիր պարապուրդի դեպքում գործատուն պետք է վճարի աշխատողին՝ նրա միջին աշխատավարձի առնվազն 67 տոկոսի չափով: Կառավարությունը նախատեսել է գործատուին տրվող պետական աջակցություն, որը կազմում է մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձի շուրջ 20 տոկոսը: Եվ սա էլ այն դեպքում, երբ գործատուն 2020թ. հունվար-մարտ ամիսներին չի կրճատել աշխատողների հաստիքները և աշխատավարձի ֆոնդը:
Ստացվում է, որ գործատուն պետք է կատարի վարձատրությանն ուղղվող իր ծախսերի հիմնական մասը՝ երկու-երրորդը, որոնք իր համար եկամուտներ ու շահույթ չեն ապահովում և առավելապես ունեն սոցիալական բնույթ: Իսկ պետությունը լավագույն դեպքում պարտավորվում է փոխհատուցել այդ ծախսերի առավելագույնը 30 տոկոսը: Այս աջակցության հիմնական մասը՝ շուրջ 80 տոկոսը պետությունը հետ է ստանալու եկամտահարկով, որը գործատուն պետք է վճարի այդ նույն հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձից:
Ակնհայտ է, որ առաջարկվող այս փոփոխություններով չի լուծվում պետական անհրաժեշտ աջակցությամբ զանգվածային ազատումների կանխարգելման հիմնական խնդիրը: Եվ առավել բարձրանում է սոցիալական տեսանկյունից խնդրահարույց, սակայն գործատուների համար օրենքով սահմանված մյուս հնարավորություններն իրացնելու հավանականությունը՝
1. ժամանակավորապես դադարեցնել տնտեսական գործունեությունը, իրականացնել զանգվածային ազատումներ և չկատարել շահույթ չապահովող վերը նշված ծախսերը, կամ՝
2. օգտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորումից և անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով պայմանավորված ընդհանրապես չվճարել աշխատավարձ՝ չակնկալելով նաև պետական վերը նշված աջակցությունը:
Ի դեպ, վերը նշված ծրագրով գործատուներին պետական աջակցության չափից բացի խնդրահարույց է նաև շահառուների համար նախատեսված սահմանափակումը: Մասնավորապես, 2020թ. հունվարի տոնական ոչ աշխատանքային օրերին բազմաթիվ կազմակերպություններ աշխատել են և այդ օրերի համար իրենց աշխատողներին վճարել են կրկնակի աշխատավարձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջով: Իսկ մարտին իրենց աշխատողներին կամ նրանց մի մասին վճարել են հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի երկու-երրորդի չափով, որը պայմանավորված էր արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներով:
Փաստորեն, այդ կազմակերպությունները հունվար-մարտ ամիսներին որևէ աշխատողի չեն ազատել աշխատանքից, վճարել են աշխատավարձեր՝ օրենքի պահանջների պահպանմամբ, սակայն օբյեկտիվ հանգամանքների բերումով նվազել է նրենց աշխատավարձի ֆոնդը հունվար-մարտ ամիսների և այդ կազմակերպություններին չի տրամադրվում նույնիսկ պետական վերը նշված աջակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ