ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աջակցության ծրագրերը մեծ հասցեականություն չունեն և դրանց մեծ մասն իմիտացի է ստեղծում, որ օգնություն են տրամադրում. տնտեսագետ 04/27/2020 20:41 | Տնտեսություն
Պարոն Մարուքյանի հայտարարությունը պոպուլիստական է: Այն որևէ տնտեսական տրամաբանություն, սոցիալական հասցեականություն չունի, քանի որ մեկ ամսվա կտրվածքով չէ, որ պետք է լուծենք մեր հանրության խնդիրները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:
Նշենք, որ պատգամավորն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել էր, որ առաջարկում է մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ հավելյալ մեկ ամսվա թոշակ:
«Ենթադրենք այդ 100 հազարները տվեցին, մարդիկ այդ գումարները սպառեցին, վերջացրեցին բա հետո հունիս, հուլիս ու մյուս ամիսներին ինչ են անելու: Այս տարի մենք ճգնաժամի մեջ ենք գտնվելու և այդ գումարները պետք է հասցեական օգտագործվեն, ոչ թե բոլորին անխտիր: Իսկ այդ մոդելը սոցիալական հասցեականություն չունի, զուտ պոպուլիստական է»,-ասաց տնտեսագետը:
Հարցին որքանով են պետական աջակցության ծրագրերը հասցեական, Սուրեն Պարսյանը նկատեց, որ դրանք մեծ հասցեականություն չունեն և դրանց մի մասը զուտ իմիտացիա է ստեղծում, որ օգնություն են տրամադրում. «Լավագույն օրինակը կոմունալներն էին, որ հանրային բողոքի տակ վերանայեցին և հաջորդ փաթեթը բերեցին: Իմիտացիոն ծրագրեր են, երբ կառավարությունը զբոսաշրջության ոլորտին պատրաստվում է մինչև 50մլն դրամի վարկ տրամադրել: Ենթադրենք այդ վարկը տրամադրվեց, զբոսաշրջային ընկերությունն ինչ է անելու դրա հետ: Բնականաբար նոր բիզնես ծրագիր չի իրականացնելու, որովհետև պահանջարկ չկա, և ինքն այս գումարն օգտագործելու է անձնական կարիքների համար: Կամ վարկ են տրամադրում, որ հարկերը փակեն, որ չաշխատողների աշխատավարձը վճարեն: Անարդյունավետ և բիզնես տրամաբանությունից զուրկ մոտեցումներ են»,-ասաց Սուրեն Պարսյանը:
Վերջինս ընդգծեց` պետությունը մարդկանց պետք է ապահովի նվազագույն պարենով: Կարևոր է, որ մարդիկ սոված չմնան, հետևաբար եկամուտով պետք է ապահովել այն ընտանիքներին, որոնք այս ընթացքում եկամտի աղբյուր չունեն. «Պարոն Մարուքյանի ասած 500 հազար ընտանիքներից մի մասը նպաստառու է, մի մասը տարբեր պետական ծրագրերից գումարներ են ստանում: Այսինքն` այդ մարդուն նորից գումար տալու իմաստը որն է: Մենք պետք է գումար տանք նրանց, ովքեր օգնություն չեն ստացել և դրա կարիքն ունեն: Դա լուրջ աշխատանք է և պետք է հասցեականություն ապահովեն, բայց կարևոր է, որ մարդկանց նաև այս իրավիճակում որոշակի միջոցներ տրամադրեն գումար աշխատելու համար: Այսինքն` փորձենք մարդկանց կարթ տալ, ձուկ տալու փոխարեն: Գյուղացուն չպետք է փող տանք, որ այդ գումարը ծախսի ենթադրենք պարենի համար: Պետք է փող տանք, որ հող մշակի, հակառակ դեպքում այդ փողը կուտի, կվերջացնի, հողն էլ կմնա»,-ասաց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից