Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

իշխող քաղաքական ուժի մոտ սուտ խոստումները եղել են քաղաքականության հիմնական գործելակերպը. Արսեն Բաբայան 04/26/2020   12:32

իշխող քաղաքական ուժի մոտ սուտ խոստումները եղել են քաղաքականության հիմնական գործելակերպըՇ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Իշխանության խոստումների մասին
Այն, որ գործող իշխանությունն իր խոստումների հիմնական մասը չի կատարել ու չի էլ կատարելու, վաղուց ենք համոզվել։ Իսկ «100 փաստերի» մասին պարբերաբար ասուլիսներում թվարկվող քայլերի մի մասն իրականության հետ կապ չունեն, մյուս մասն անչափելի են, իսկ մնացած մասն էլ այնքան անկարեւոր են, որոնց մասին նույնիսկ վարչության պետի մակարդակում խոսելն է անտեղի։

Որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել գործող քաղաքական ուժի խոստումները չկատարելու ավանդույթը։

Բոլորս էլ գիտենք բազմաթիվ անկատար հանրահայտ խոստումներ, օինակ՝ արագաչափերի վերացման, կարմիր գծերի հանման, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու խոստումները։ Ի դեպ, այն հանգամանքը, որ այս բոլոր խոստումներն էլ անհեթեթ էին, ինձ համար ակնհայտ էր հենց խոստումը լսելու պահին։ Փաստ էր, որ այդ խոստումներն անհնիմն են ու ամենեւին չեն բխում մեր շահերից։

Բայց հիմա խոսելու եմ ավելի վաղ ու մոռացված խոստումներից մի քանիսի մասին, որոնք էլ փաստելու են, որ իշխող քաղաքական ուժի մոտ սուտ խոստումները եղել են քաղաքականության հիմնական գործելակերպը։

Ինչպես գիտենք՝ 2016 թվականին, երբ Գյումրու քաղաքապետի ընտրություններն էին, դրան մասնակցում էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այդ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ կուսակցությունը տվեց բազմաթիվ խոստումներ։

Այսպես, ՔՊ-ն խոստանում էր. Գյումրիի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվեն հետեւյալ ծրագրային դրույթները

1. Հիմնանորոգվելու են Երեւանյան խճուղին, Վազգեն Սարգսյան փողոցը։

2. Հիմնանորոգվելու են քաղաքի 4 գետնանցումներ։

3. Քաղաքի տարբեր մասերում կառուցվելու է 15 խաղահրապարակ՝ բասկետբոլի զամբյուղներով եւ ֆուտբոլային դարպասներով։

4. Քաղաքի տարբեր մասերում կառուցվելու է մանկահասակ երեխաների համար նախատեսված 15 խաղահրապարակ։

5. Ստեղծվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան մեկ գրադարան։

6. Կաուցելու են 5 հանրային զուգարան։

7. Ամբողջությամբ լուծվելու է բազմաբնակարան շենքերի մասնակի կամ ամբողջական վերանորոգման կարիք ունեցող տանիքների հարցը։

8. Տնկվելու է 10 հազար ծատ, կանաչապտվելու են 5 կենտրոնական փողոցներին հարակից մայթերի բոլոր հողային հատվածները։

9. Քաղաքի կենտրոնում տեղադրվելու է մեծ էլեկտրոնային ցուցատախտակ, որի վրա երեւալու է տվյալ պահին Գյումրիի անօթեւան ընտանիքների թիվը, վերջին մեկ ամսվա, վերջին մեկ տարվա ընթացքում բնակարան ստացած ընտանիքների թիվը (ի դեպ՝ այս կետի շուրջ հետագայում հանդես կգամ առանձին հրապարակմամբ)։

10. Ավագանու մեծաասնություն ունենալու դեպքում մենք չեղյալ կանենք Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանին, «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու՝ Գյումրիի գործող ավագանու որոշումը։

ՔՊ կուսակցությունը, որը ներկայումս ՀՀ-ում գործող իշխանությունն է, խոստացել էր նաեւ, որ երկու տարվա ընթացքում վերը նշված կետերից թեկուզ մեկի չիրականացման դեպքում Գյումրիի իրենց քաղաքապետը հրաժարական կտա։

Իհարկե Գյումրիի քաղաքապետի ընտրություներում ՔՊ կուսակցությունը չհաղթեց, թեեւ խոստումներն իսկապես լավն էին ու արժեին հաղթանակի։ Ակնհայտ էր, որ այդ խոստումների զգալի մասն անհնար կլիներ իրագործել, եթե չլիներ ՀՀ կառավարության մասնակցությունը։ Նրանք նաեւ խոստանում էին, որ կառավարությանը ստիպելու են մասնակցել թվարկված ծրագրային դրույթների իրականացմանը։

Այդ ընտրություներից ուղիղ երկու տարի անց Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով ստացավ Հայաստանի Հանրապետության ամբողջ իշխանությունը։ Այսինքն՝ արդարացի ակնկալիք առաջացավ, որ այդ ծրագրային դրույթները պետք է կյանքի կոչվեն։

Իսկ հիմա, երբ Փաշինյանի կողմից ամբողջական իշխանությունը վերցնելուց հետո անցել է երկու տարի, եկեք ստուգենք, թե Գյումրիի համար տրված խոստումներից որն է նա կատարել։ Իսկ որ այդ խոստումներն ամբողջությամբ կարող էր կատարել, որեւէ կասկած չի առաջացնում։

Առաջինը կատարվեց Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու խոստումը, որը, վստահաբար կարող ենք պնդել, ոչինչ չփոխեց գյումրեցու կյանքում։ Դրանից հետո բարեկարգվեց Երեւանյան խճուղին։ ՎԵՐՋ։ Որեւէ այլ խոստում, որ թվարկված է, մինչ օրս, այսինքն երկու տարում, չի կատարվել։

Եվ ուրեմն, եթե ՔՊ-ն խոստանում էր, որ Գյումրիում իշխանություն ունենալու դեպքում, եթե երկու տարում այդ խոստումներից որեւէ մեկը չկատարի, ապա իրենց քաղաքապետը հրաժարական կտա, եւ այժմ, երբ իրենք ունեն ոչ միայն Գյումրիի իշխանությունը, այլ ամբողջ Հայաստանինը եւ երկու տարում չեն կատարել կարեւորագույն խոստումները, ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Փաշինյանը մինչեւ հիմա հրաժարական չի տվել։

Պատասխանն ինձ համար ակնհայտ է. նրանք խոստանում էին, ընդամենը խոստանում, ինչպես բազմաթիվ այլ խոստումներ, որ այդպես էլ անկատար մնացին։ Նրանք միշտ առաջնորդվել են՝ «Խոստանանք, որ ընտրվենք» սկզբունքով, իսկ երբ իշխանություն ունենանք՝ կլղոզենք ու անհեթեթ 100-ավոր փաստերով հանրությանը կկերակրենք։

Իրական հեղափոխությունը նաեւ սեփական խոստումների նկատմամբ պատասխանատվություն ունենալն է եւ դրանք չկատարելու համար անձնական պատասխանատվություն կրելն է։ Իրական հեղափոխությունը մեզ համար անհրաժեշտություն է, որը լինելու է…»,- գրել է նա:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:35 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով. Միհրան Հակոբյան
20:44 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱմենաշատն ափսոսում եմ Վարդանի համար, քանի որ Վարդանն իսկապես պրոֆեսիոնալ է. Արսեն Բաբայան
22:54 19/04/2020  |  ԿորոնավիրուսԱրդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանը, այլ վարակին. Արմեն Աշոտյան
12:43 18/04/2020  |  ՄեկնաբանությունԱրթուր Վանեցյանի թիմին միանալու հայտարարությունիցս հետո իշխանական ֆեյքերը հարձակում են սկսել էջիս վրա. Արսեն Բաբայան
19:35 17/04/2020  |  ԼՐԱՀՈՍԴուք իսկապե՞ս կարծում եք, թե կարանտին եք հայտարարել. Արսեն Բաբայան
18:48 17/04/2020  |  ՄեկնաբանությունԴուք իսկապե՞ս կարծում եք, թե երկրում արտակարգ դրություն եք հայտարարել. Արսեն Բաբայան
19:35 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանությունը չունի արժեքներ, չի էլ ունեցել. Կարեն Բեքարյան
14:38 10/04/2020  |  ՄեկնաբանությունԱրսեն Բաբայան. Մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը
20:35 09/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆույնիսկ լրատվական դաշտում ունեցած խոշոր աջակցության պայմաններում՝ մեր իշխանությունները վախենում են քննադատական խոսքից. Արտակ Զաքարյան
13:35 09/04/2020  |  ՄեկնաբանությունՈ՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայանը՝ Լենա Նազարյանին

Արխիվ

[]