ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չէ, հարգելի սիրելիներ, ես ձեզ թույլ չեմ տա ևս մի 1915 փաթաթել իմ վզին. Արթուր Դանիելյան 04/26/2020 19:09 | ԼՐԱՀՈՍ
«Չէ, հարգելի սիրելիներ, ես ձեզ թույլ չեմ տա ևս մի 1915 փաթաթել իմ վզին», - ասում է «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը:
«Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել, մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել ու դա չի կարող տեսնել միայն ինքնապահպանման բնազդից զուրկ մարդը:
2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանական զինված ուժերը սկսեցին լայնածավալ հարձակում Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով: 4 օր տևած պատերազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը կորցրեց 75 զինվոր և մոտ 400 հեկտար տարածք: Ադրբեջանական աղբյուրների տվյալներով իրենց կորուստներ կազմեցին մոտ 100 զինծառայող և 3 միավոր տեխնիկա: Ավելի հավաստի աղբյուրները վկայում են ադրբեջանական կողմից հանդես եկող մոտ 1000 զինյալի և 30 միավոր տեխնիկայի ոչնչացման մասին: Ռազմագետների հավաստմամբ տվյալ տեղանքում հարձակվող կողմը պիտի մոտ տաս անգամ ավելի շատ կորուստ ունենար, քան պաշտպանվողը, ըստ այդմ, ոչ ադրբեջանական աղբյուրների տվյալները շատ ավելի հավաստի են թվում: Սակայն, թե տվյալ բախման արդյունքում առաջացած կորուստների վերլուծության առումով և թե Արցախյան կարգավորման վերջին 30 տարվա գործընթացների ընկալման առումով, շատ կարևոր է արձանագրել այն փաստը, որ կարգավորման մեջ ակտիվորեն ներգրավված միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ-ի, մինչ օրս չի արձանագրել, թե որ կողմն է նախաձեռնել բախումները, թեպետ էդ հարցին պատասխանող բազմաթիվ փաստեր կան: Բուն հակամարտության բնույթին և դրանից բխող միջազգային հանրության տարբեր հատվածների դիրքորոշմանը մենք դեռ կանդրադառնանք, սակայն, ապրիլյան պատերազմ անվանումը ստացած այս դրվագի համատեքստում երկու կարևոր գործոն կա, որոնք պետք է ֆիքսվեն:
Ադրբեջանական ագրեսիայի բազմաթիվ ապացույցներից մեկն է այն փաստը, որ նրանք ոչ միայն մարտական գործողություններն էին շատ մանրամասնորեն նախապատրաստել, այլ նաև դրանք ուղեկցող տեղեկատվական պատերազմի դետալները: Հենց տեղեկատվական դաշտում իրենց ակնկալիքների հետ չհամատեղվող իրականության արդյունքում արձանագրված բացթողումներն են թույլ տալիս ենթադրել ողջ գործողության նպատակի մասին: Բազմաթիվ տեղեկատվական «կիքսերից» ամենավառն այն էր, որ «ազատագրմանը» ենթակա նախապես պատրաստված տեղանունների պաստառներն անպետք դարձան: Սակայն, չհամակերպվելով այն փաստի հետ, որ ողջ գործողությունը տապալված էր, ադրբեջանական քարոզչական մեքենան ստիված եղավ դիմել ակնհայտ կեղծիքի: Նրանք մասնավորապես պատրաստեցին մի ռեպորտաժ, որը մատնանշում էր ադրբեջանական բանակի հաջողությունները, որը իբր թե «ազատագրել» է Թալիշ անունը կրող բնակավայրը: Ադրբեջաներենով գրված համապատասխան այդ պաստառի կողքը զինվորականները զեկուցում էին գործողությունների փայլուն արդյունքների մասին: Բուն Թալիշ ադրբեջանցիները իհարկե չկարողացան մտնել, նրանք մոտեցան բնակավայրի ծայրամասում գտնվող մի քանի տների և գնդակահարեցին այնտեղ գտնվող տարեց քաղաքացիներին, որոնք պարզապես ֆիզիկապես չէին կարող լքել իրենց տները: Թալիշը մի քանի որ գտնվում էր ռմբակոծության տակ: Արցախի հյուսիս-արևելքի ծայրամասում գտնվող Թալիշի շրջակայքում Արցախի պաշտպանության բանակի զինված ուժերի բնագիծը որոշակիորեն փոփոխվեց, սակայն դրանից ավել Ադրբեջանցիներին որևէ բան չհաջողվեց անել: Հետևաբար ադրբեջանցիներ ստիպված եղան նախապես պատարստված տեղանունի պաստառի օգնությամբ բեմականացնել Թալիշի գրավումը` համապատասխան հոլովակը նկարելով Թալիշից էական հեռավորության վրա: Նմանատիպ մի տեղեկատվական բեմականացում իրականցվեց շփման գծի հարավային կողմում` Լելե Թեփե կոչվող բարձրունքի շուրջ:
Ոչ Լելե Թեփե կոչվող բլուրը, ոչ Թալիշը ռազմավարական նշանակություն չունեին: Թալիշը որոշակի մարտավարական խնդիրներ է լուծում հայկական կողմի համար, իսկ Լելե Թեփեն լավագույն դեպքում օպերատիվ բնույթի ձեռքբերում է: Որոշակի ռազմավարական խնդիրներ կարող էին առաջանալ, եթե Ադրբեջանցիները կարողանային ներխուժել Թալիշի թիկունքում գտնվող Մատաղիս բնակավայրը, սակայն ոչ Մատաղիսին, ոչ էլ Թալիշին մոտենալ նրանց չհաջողվեց: Այնուամենայնիվ այդ կարճատև պատերազմից չորս տարի անց, հետ հայացք գցելով, կարելի վիճել հայկական հրամկազմի հետ և պնդել, որ ադրբեջանական կողմը հասավ իր առջև դրված նպատակին ու, ըստ էության, հաղթող դուրս եկավ:
Թեպետ հայկական կողմը, թե մարդկային ուժի և թե տեխնիկայի առումով իրենից բազմապատիկ անգամ գերազանցող հակառակորդի դեմ ռազմական գործողություն սկսելու որևէ մոտիվացիա չունի, խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային հանրության ներկայացուցիչները համառորեն հրաժարվում են հստակ արձանագրել, թե որ կողմն է 1994 թվականի հրադադարի կնքումից ի վեր հանդիսանում լարվածության աղբյուր: 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես բացառություն չէր, թեպետ կան բազմաթիվ անհերքելի փաստեր, որ բախումներ սկսեցին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, իսկ տարածաշրջանում հատուկ դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ-ն այդպես էլ չֆիքսեց, թե ով էր սկսել գործողությունները: Ավելին, բախումներից շաբաթներ անց, նույն ԵԱՀԿ-ի միջնորդությամբ Վիենայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում, հենց հայկական կողմն էր պահանջում, որ օրակարգ բերվեն սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Քանի որ հայկական կողմը բավականին հեշտությամբ հետ էր մղել ադրբեջանական ագրեսիան և բավականին կոշտ դիրքորոշում էր որդեգրել, ԵԱՀԿ-ն դեկլարատիվ մակարդակով թույլ տվեց հայկական կողմին հանդիպումների ավարատական հայտարարություններում ներառել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին որոշակի ձևակերպումներ: Այդ ձևակերպումներն իհարկե այդպես էլ մնացին թղթի վրա, իսկ երկու տարի անց այդ ձևակերպումները ձևակերպումների հեղինակի հետ միասին հեռացվեցին քաղաքականությունից: 20 ամյա պայքարից հետո Հայաստանում վերջապես տապալվեց, այսպես կոչված, Արցախյան կլանը: Ադրբեջանն ու միջազգային հանրությունը հասան իրենց նպատակին և հենց ապրիլյան այդ բախումները հիմք հանդիսացան Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնելու համար: Թեպետ բուն մարտական գործողությունները շատ անփառունակ կերպով տապալվեցին, ադրբեջաներեն «Թալիշ» գրվածքով այդ գովազդային պաստառը և դրա շուրջ արված բեմականացումը հասավ գլխավոր նպատակին: 20 տարվա պաշարումից հետո, լիբերալիզմի գրոհների արդյունքում Եվրոպայի վերջին ազգայնականության այս ամրոցը վերջապես ենթարկվեց կապիտուլյացիայի:
Հ.Գ. քանի որ ժամանակն է Ադեկվադի մանիֆեստը վերածել հստակ ու ծավալուն ծրագրային փաստաթղթի, որոշեցի հետևել ընկերներիս խորհրդին և գրել գիրք: Սա դրա առաջին էջերն են: Պարբերաբար ձեր դատին կհանձնեմ որոշ հատվածներ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ