ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ստախոսության ճանապարհն է ընտրել. Արա Զոհրաբյան 04/25/2020 13:41 | Մեկնաբանություն
Փաստաբանների պալատը իշխանության ղեկին գտնվող անձանց և ուժերի գոյությունից անկախ, մշտապես իրավաբանական օգնություն է առաջարկել, երբ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ կամ խախտումներ են արձանագրվել, կամ կարող էին արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշել է՝ «չեմ հիշում, որ որևէ անփող, անտեր մեկի համար անվճար խորհրդատվական օգնություն տրամադրվի, այսպես հրապարակայնորեն փաստաբանների խումբ հավաքվի»: Դրանից հետո, կառավարության խորհրդակցական մարմնի՝ հանրային խորհրդի նախագահը իրեն իրավունք է վերապահել անկախ փաստաբանների պալատի փոփոխությունների մասին խոսել՝ շուտ և արտահերթ:
Ցավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ստախոսության ճանապարհն է ընտրել և հիշողության կորստի վրա հղում կատարելով փորձում է հասարակությանը մոլորեցնել:
Փաստաբանների պալատը իշխանության ղեկին գտնվող անձանց և ուժերի գոյությունից անկախ, մշտապես իրավաբանական օգնություն է առաջարկել, երբ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ կամ խախտումներ են արձանագրվել, կամ կարող էին արձանագրվել:
Հիշեցման կարգով մի քանի դրվագ նախորդ իշխանությունների ժամանակ՝
1. 17.04.2018թ. Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խումբ է ձևավորել:
Հղումներն այստեղ՝
http://advocates.am/news/view/2016.html
https://www.1in.am/2335978.html
https://armenpress.am/arm/news/930736
2. 20.03.2017թ. ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» երթի առնչությամբ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումների և քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերով Փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով:
Հղումներն այստեղ՝
http://advocates.am/news/view/1644.html
3. 18.07.2016թ. Փաստաբանների պալատը հայտարարել է, որ կամավոր փաստաբանների միջոցով պատրաստակամ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, քանի որ ՊՊԾ գնդի գրավման հաջորդող օրերին մեծաթիվ քաղաքացիներ բերման էին ենթարկվում:
Հղումներն այստեղ՝
http://advocates.am/news/view/1378.html
http://advocates.am/news/view/1379.html
Չեմ անդրադարձել այլ միջոցառումներին, այդ թվում՝ Էլեկտրիկ-Երևանի ժամանակ փաստաբանների իրավաբանական օգնության, մարզերում իրավաբանական օգնության կազմակերպման և այլ դեպքերին, ինչպես նաև փաստաբանների պալատի դատապարտող հայտարարություններին:
Մի քանի հիշեցում՝
1. Փաստաբանների պալատի նախագահին և խորհրդի անդամներին ընտրում են փաստաբանները և փաստաբաններն էլ կարող են վաղաժամկետ ճանապարհել իրենց կողմից ընտրված անձանց.
2. Փաստաբանությունը չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ.
3. Փաստաբանների պալատում չկան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փաթեթներ, ինչպես ցինիկաբար ակնարկում է Ստյոպա Սաֆարյանը: Հայտնում եմ, որ Փաստաբանների պալատում չկան նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի փաթեթներ:
Ամփոփելով նշվածը, հայտնում եմ, որ՝ Փաստաբանների պալատը նախկինում էլ կազմակերպել է մարդկանց անվճար իրավաբանական օգնության տրամադրումը և դա կախված չի եղել այն հանգամանքից, կիսում է այդ անձանց գաղափարները, թե՝ ոչ: Յուրաքանչյուր ոք իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունի, իսկ մեծ մասշտաբի միջոցառումների ժամանակ, դրա կարիքն ավելի մեծ է, քանի որ հաճախ մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը մեծ աղմուկի ներքո «խլանում է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ