ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
840 փաթեթ արյուն խոտանի է ենթարկվել այն պատճառով, որ ուղղակիորեն դրա կարիքը չի եղել, մինչդեռ այլ հիվանդանոցում գուցեեւ եղել է 04/25/2020 11:48 | ԼՐԱՀՈՍ
Սա Առողջապահության նախարարության այն եզակի ծրագրերից է, որն ինձ դուր եկավ և գրագետ իրականացման արդյունքում այն բավական խոստումնալից և դրական կարող է լինել ոլորտի համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը անդրադառնալով Առողջապահության նախարարության այն նախագծին, որով առաջարկվում մի քանի մարզերում գտնվող արյան փոխներարկման կենտրոնները միացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:
Գևորգ Գրիգորյանի խոսքով սա իրական օպտիմալացում է ըստ մարզերի նույն հաստիքացուցակով, նույն կառավարման համակարգով, ընդ որում կենտրոնները շարունակելու են գործել պարզապես նոր իրավական ձևաչափով. «Դրանք ոչ թե լինելու են առանձին հիվանդանոցներ, այլ լինելու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնաճյուղերը: Լինելու է կենտրոնացված ղեկավարում և ունենալու ենք միացյալ տվյալների բազա, թե որ կենտրոնում ինչքան արյուն կա: Անհրաժեշտության պարագայում դրանք համալրվելու են, այս կենտրոնից այն կենտրոն տրանսպորն ապահովվելու է»,-ասաց Գևորգ Գրիգորյանը` հավելելով, որ արյան փոխներարկման ծառայությունը ստանդարտիզացիա է պահանջում թե' հաստիքացուցակի, թե' գիտելիքի առումով, իսկ մենք պատերազմող երկիր ենք և մեզ մոտ արյան պաշարը պետք է լինի անթերի, ինչպես նաև լուրջ ստանդարտներին համապատասխանեցված:
Ինչ վերաբերում է հնարավոր գործազրկությանը, ապա Գևորգ Գրիգորյանն ասաց, որ ըստ նախագծի հիմնավորման կան կենտրոններ, որտեղ հաստիքները շատ են, կենտրոններ էլ կան, որտեղ հակառակը քիչ են և եթե կենտրոնների հաստիքացուցակն այնպես կազմվի, որ ոսկե միջինը լինի, ապա այդ դեպքում ոչ թե կլինի կադրերի կրճատում, այլ վերաբաշխում. «Մեկ կամ երկու մարդ կարող է աշխատանքը կորցնել, այն էլ, կարծում եմ, եթե նախարարությունը նման ռեֆորմի է գնում, ուրեմն կհոգա իրենց աշխատանքի խնդիրը, որովհետև բուժաշխատողին հարկադիր պարապուրդի մատնել չի կարելի»,-ասաց Գևորգ Գրիգորյանը:
Վերջինս նկատեց Առողջապահության խնդիրը ոչ թե ոլորտը զարգացնելուն ուղղված մտքերի պակասն է, այլ նրանց աշխատաոճը և մեթոդաբանությունը. «Եթե ծրագիրը գրագետ իրականացվի, ապա խոստումնալից ու դրական կարող է լինել ոլորտի համար: Նշվում է, որ 840 փաթեթ արյուն խոտանի է ենթարկվել այն պատճառով, որ ուղղակիորեն դրա կարիքը չի եղել: Եթե կարիքը չի եղել, ապա պետք է տեղեկացնել, որ տվյալ կենտրոնում արյուն կա և կազմակերպել դրա տեղափոխումն այն կենտրոն, որտեղ կարիք կա: Եթե լիներ կենտրոնացված համակարգ և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տիրապետեին այդ փաթեթների մասին տեղեկատվությանը, ապա կկարողանային համակարգել և անհրաժեշտության դեպքում մատակարարել տարբեր կենտրոններ»,-հավելեց Գևորգ Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ