Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Հայաստանում «ճշմարտության պահն» է․ Միքայել Մինասյան 04/25/2020   13:03  |  ԼՐԱՀՈՍ

«Առավոտ»-ում լույս է տեսել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը.

«Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։

Պատմության վերաիմաստավորումը պատմափիլիսոփայության ամենաարագ զարգացող ուղղություններից է, որը Միշել Ֆուկոյի «թեթև ձեռքով» այսօր դարձել է մտածողության նոր դպրոց։ Դրա ներկայացուցիչները պնդում են՝ պատմությունը սոսկ անցյալը չէ, այն ունի նպատակ։ Անցյալը պարունակում է զուտ փաստեր, պատմությունը՝ իմաստ ու բովանդակություն։ Այն սնվում է քննադատական մտածողությունից, փաստարկներից, տեսություններից ու կոնցեպտներից։ Դա բարդ կոնստրուկցիա է, որի վրա է դրվում ներկան ու կառուցվում ապագան։ Մեր հավաքական միտքը նախորդ հարյուրամյակի ընթացքում ավելի շատ կենտրոնացել էր Հայոց ցեղասպանության մանրամասն վավերագրման ուղղությամբ՝ զոհերի թվից մինչև եղեռնագործության ժամանակագրություն, հանցագործության քարտեզագրումից մինչև միջազգային քաղաքականություն։

Մեր պատմագիտական միտքը զբաղված էր ապացուցելու ցեղասպանության անժխտելիությունը, իսկ ազգային ջանքը՝ հասնելու դրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։ Դա միանշանակ անհրաժեշտ է, բայց այսօր՝ ոչ բավարար։ Որովհետև ժամանակակից իրողությունները պահանջում են պատմության քննական իմաստավորում, քննադատական բովանդակություն՝ ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս, արդյոք կարո՞ղ էր չլինել և ի՞նչ դասեր էր պետք քաղել ազգային աղետից։ Արդեն քաղաքական հարթությունում պետք է չխուսափել հարցերից՝ իսկ որտե՞ղ սխալվեցինք, ի՞նչ չարեցինք, կամ ի՞նչ արեցինք, որ չպիտի անեինք։ Երբ այս լույսի ներքո նայում ենք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա տեսնում ենք, որ կան բազմաթիվ սպիտակ էջեր՝ հենց մեր ընթերցման համար։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, ի վերջո, ինքներս մեր մեջ ուժ պիտի գտնենք՝ դուրս գալու զոհի բարդույթից ու մեր ազգային աղետին նայելու նաև այդ՝ խիստ realpolitik–ի տեսակետից։ Հետևաբար, սրբադասելով ցեղասպանության զոհերին ու շարունակելով մեր ջանքն ընդդեմ ժխտողականության, հանուն ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, պետք է զուգահեռ ապամիֆականացնենք մեր իսկ պատմությունը` այն «սակրալ» տեքստից դարձնելով աշխատանքային չափազանց օգտակար մի փաստաթուղթ, որից պետք է սովորել ու վերաիմաստավորել այն։ Ի վերջո գտնել, սերտել և սերունդներին փոխանցել «այլևս երբեք»-ի բանաձևը։

Ասվածը միայն Հայոց ցեղասպանությանը չէ, որ վերաբերում է։ Պատմության շատ դրվագների մասին մեր իմացությունը դեսակրալիզացնելու անհրաժեշտություն ունի։ 20-րդ դարի ու նաև դրան նախորդած ժամանակների պատմության մեր իմացությունն այդ կարիքն ունի, իսկ մեր` դեռ երեկվա պատմության առումով, գործընթացը կարծես թե սկսվել է։ Եվ դրա համար բոլորս պետք է շնորհակալ լինենք այս իշխանությանը։ Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը քաղաքական պայքարին զուգահեռ ձևավորել էր միֆեր, որոնց, թվում է` ոչ ոք չէր էլ ցանկանում մոտ գալ, ստուգման ենթարկել դրանք։ Երկար ժամանակ հասարակությունը, նրա առանձին շերտերը սնվում էին դրանցով՝ ձևավորելով սեփական վերաբերմունքն ըստ սեփական սոցիալական դիրքի, ընկալումների և սպասումների։ Իսկ այդ բոլոր միֆերը հիմա հօդս են ցնդում։ 20 տարուց ավելի Հայաստանն ապրում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկության «դավադրությունների տեսությամբ»։ Լինելով նորանկախ Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ այն նաև մեզանում ամենաշատը շահարկվածներից է։ Այսօր դրա մասնակիցների մեծ մասը կան, կան բոլոր վկայությունները՝ քրեական գործը, կրկին խոսելու պատրաստակամ ոճրագործները և «ամեն ինչ բացահայտելու կամքն» իր հերթական փիառ այցեքարտը դարձրած իշխանություն։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որն ամենաշատն էր հավատում և ցանկանում տեսնել «դարի դավադրությունը», ոչինչ տեղի չունեցավ։ Պարզվեց` այն, ինչ երկու տասնամյակ ակնարկում էին, սպառնում կամ զգուշացնում, որևէ աղերս չունի իրականության հետ։ Միգուցե պատճառն այն է, որ իրականում անհայտ գրեթե ոչինչ չի՞ մնացել։ Ուղիղ 12 տարի մեր ժողովրդին «կերակրել» են մարտի 1-ի «իշխանության դավադրության» միֆով՝ այդ ընթացքում ու մինչև օրս չխորշելով զոհերին քաղաքական պայքարի վահան դարձնել։ Եվ նորից. առանց բարդույթի, անգամ 10 զոհերի հիշատակից չամաչելով, մարտի 1-ը շարունակում է մնալ ներքաղաքական պայքարի կռվան։ Բոլորին ներշնչել էին, թե հենց Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, վերջապես, կբացահայտի «խնամքով թաքցվածը», առավել ևս, որ ուղիղ 2 տարի առաջ հենց նա՛ հայտարարեց. «մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է»։ Ի՞նչ ունենք այժմ. ոչինչ, բացի մեկ հանգամանքից. ինչպես 2008-ի մարտին, այնպես էլ 2018-ի մարտին, Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում էր գալ իշխանության։ 2018-ին հաջողվեց, և մարտի 1-ը քաղաքական միֆից դարձրեց քաղաքական գործիք։ Արդեն 4 տարի հանրային մեղադրանքների հիմքում ապրիլյան պատերազմն է. այն հաղթանա՞կ է, թե՞ պարտություն, դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն, տանկերում վառելի՞ք էր, թե՞ ջուր, փամփուշտները բավարա՞ր էին, թե՞ ոչ, կռվի հրահանգավորումը Ռուսաստանի՞ց էր, թե՞ դա ապուշ բարբաջանք է։ Սրանք նույնիսկ հարցեր էլ չէին, այլ «աքսիոմներ»։ Ձևավորվեց նույնիսկ խորհրդարանական հանձնաժողով, որը վերածվեց անիմաստ թատրոնի և մեծ հավանականությամբ գալու է վավերացնելու հերթական միֆի սնանկությունը։ Ապամիֆականացվեց նաև նախկին ընդդիմության՝ առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու մասին միֆը։ Մինչև այդ ու արդեն 30 տարի բոլորը հավատում էին, որ ընդդիմադիրները տաղանդավոր, անկաշառ, նվիրյալ մարդիկ են, ուղղակի հնարավորություն չունեին առաջնորդելու և ապացուցելու. պետք է հեղափոխություն անել, նրանց բերել իշխանության, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հիմա նրանք իշխանության են, և առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու՝ նրանց մասին հյուսված տարիների միֆը հօդս է ցնդել։

Նրանց աշխատանքը և արդյունքները բոլորի աչքի առաջ են՝ խափանվող տնտեսություն, ձախողված միջազգային հարաբերություններ, գրպանային արդարադատություն, խեղված արժեքներ։ Ակնհայտ դարձավ ամենացավալին. պարզվեց, որ այս բոլոր միֆերը հասարակության հետևողականորեն հրամցվող՝ իշխանության և փողի համար պայքարի շատ սովորական գործիքներ էին։ Այդ միֆերը կապ չունեն ո՛չ իրականության, ո´չ հայրենասիրության, ո՛չ էլ ժողովրդի և պետության բարեկեցության հետ։ Ու այսօր, ստի թագավորությունը, որի ճարտարապետն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, աստիճանաբար փլուզվում է։ Ու ինչպես միշտ է պատահում՝ փլուզվում է հենց կառուցողի գլխին։ Ճշմարտությունների բացահայտման այս ժամանակաշրջանը գուցե ցավոտ է, բայց նաև՝ օգտակար։ Օգտակար առաջին հերթին մեր ժողովրդի վաղվա համար։ Որովհետև պատմություն ունենալու համար պետք է ազատվել միֆերից։ Ապամիֆականացումը ստեղծում է պատմության ճիշտ շարադրանք, որի վրա պետք է հիմնել ապագան։ Եթե չլինի ապամիֆականացումը, այդպես էլ չենք հասկանալու, թե ո՞վ ենք մենք ու ինչի՞ ենք ընդունակ։ Եվ ի՞նչ պետք է անենք անընդունակ ու անկարող իշխանության հետ։ Նույն կերպ, մի օր թերևս գանք նաև ցավոտ եզրակացության, որ մեր բոլոր ողբերգությունների մեջ մեր մեղքի բաժինն ունենք։ Որովհետև չի կարող հաղթանակը լինել մերը, իսկ պարտությունը՝ հանգամանքների բերումով։ Ու մի օր հավանաբար հասկանանք, թե այդ ի՞նչ պիտի անեինք ինքներս՝ խուսափելու նախորդ դարասկզբի ազգային աղետից, որ չարեցինք կամ չկարողացանք անել այնպես, ինչպես պետք էր։ Որովհետև այն, ինչ ցանկանում էին և արեցին ուրիշները, հայտնի է մեզ էլ, աշխարհին էլ։ Հ.Գ. Միֆերը շատ ավելին են, քան թվարկված է։ Ուղղակի հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և ապրիլյան պատերազմը այն տեսանելի եռանկյունին է, որի մեջ հարմար տեղավորվել են բոլոր մնացածները։ Ընթացիկ ապամիֆականացումների շարքը բացում է իրատեսության ու հեռատեսության հաղթանակի պատուհանը։ Իսկ դա հաջողության հասնելու առաջին քայլն է։ Հայաստանում «ճշմարտության պահն» է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:28 24/04/2020  |  ԼՐԱՀՈՍԽորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց. Միքայել Մինասյան
10:54 23/04/2020  |  ՄեկնաբանությունՄիքայել Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել. Փաստաբանի հայտարարությունը
21:41 22/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀայ ժողովրդի և անվտանգ ու բարեկեցիկ ապագայի միջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը. Միքայել Մինասյան
19:27 22/04/2020  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը՝ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքի մասին. հետախուզում է հայտարարվել
16:35 22/04/2020  |  Դատական ռեպորտաժներՄիքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը կքննի Արտուշ Գաբրիելյանը
15:24 22/04/2020  |  ԼՐԱՀՈՍՎարույթն իրականացնող մարմինը քաղաքական իշխանության ցանկություններն իրականություն դարձնելու ուղղությամբ է աշխատում. Մակինյանը՝ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքի մասին
08:25 21/03/2020  |  Մամուլ2 օր է՝ դատախազությունից մինչեւ ՊԵԿ փորձում են Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր «պեղել». «Հրապարակ»
16:46 19/03/2020  |  ՄեկնաբանությունՄիքայել Մինասյան. Հայաստանը մեկ մարդու թատրոն, պատանդ և խաղալիք
19:41 29/02/2020  |  ՄեկնաբանությունՀարկ կա ընտրելու Արցախը, ընտրելու Վիտալի Բալասանյանին. Միքայել Մինասյան
18:23 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին

Արխիվ

[]