ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մայրս մեկն էր Ղազիրի մանկատան 1400 գորգագործ աղջիկներից» 04/24/2020 12:07 | ԼՐԱՀՈՍ
Շուշանիկ Մուրադեան-Դաքարեանի հուշերը՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրած իր մոր՝ Սիրունի պատմություններից
Հայոց Ցեղասպանության հետեւանքով որբացած մայրս`Սիրուն Գրիգորեան- Մուրադեանը իր մահվանից դեռ շատ առաջ խնդրել էր ինձ գրի առնել իր կյանքի պատմությունը եւ փոխանցել ընտանիքից-ընտանիք: Սիրունը ծնվել էր Արեւմտյան Հայաստանի Վան նահանգի Գոլու գյուղում: Նրա ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէր, քանի որ դեռ մանկահասակ տարիքում կորցրել էր երկու ծնողներին: Մորս հոր անունը Հովհաննես էր, մոր անունը՝ Վարդանուշ, հայրական կողմից մեծ հոր անունը՝ Ռես Գրիգոր: Նրանց ընտանիքը Վանում հայտնի էր «Դորոյի Տուն» անունով: Սիրունը մահացավ է 1999 թ. Մարտի 26 - ին, մոտավորապես 85 տարեկան հասակում:
Իրաք՝ Բաքուբա, Բաղդադ
Երբ սկիզբ առան զանգվածային բռնի տեղահանությունները, մայրս իր ծնողների՝ Հովհաննեսի եւ Վարդանուշի հետ միասին հայտնվեց Իրաքի Բաքուբա քաղաքում: Իր երկու քույրերից՝ Արաքսի եւ Վարսենիկ, Արաքսիին թուրքերը առեւանգեցին, երբ նա դեռ տասնչոս տարեկան էր: Ճիշտ նույն օրը նրանք սպանեցին մորս եղբորը՝Արիսին, որը դեռ փոքր երեխա էր, նետելով նրան գյուղի ֆերմայի խոտ կտրող սարքի մեջ: Եղեռնից մազապուրծ՝ նրա երկու ծնողները Բաքուբայում խոլերայի զոհ դարձան: Զույգ ծնողից զրկված աղջկան իր խնամակալության տակ առավ նրա հորաքույր Նարգիզը, ով նույնպես Վանի Գոլու գյուղից էր:
Ջարդի ժամանակ շատ երեխաներ որբացան՝ կորցնելով ծնողներին: Մանկատներն իրենց վրա վերցրին որբացած նորածին ու մանկահասակ երեխաներին հավաքագրելու պատասխանատվությունը: Չնայած Նարգիզի՝ մորս իր մոտ պահելու ջանքերին, շուտով պարզ դարձավ, որ նա չուներ այլ ընտրություն, քան երեխային մանկատուն հանձնելը, քանի որ միայն այդ հաստատություններին էր տրվել որբերին պահելու եւ մեծացնելու իրավունքը: Այդպիսով մայրս դարձավ մանկատան սան, իսկ Նարգիզը որոշ ժամանակ անց հաստատվեց Իրաքի Բաղդադ քաղաքում:
Նա մեկն էր Ղազիրի /Ghazir/ գորգագործ հայուհիներից
Սիրունի խնամակալությունը հանձն առավ Երուսաղեմի Սուրբ Հակոբ Վասպուրական որբանոցը: Այդ ընթացքում հորաքույր Նարգիզի և մանկատանը հաստատված մորս կապը կտրվեց: Անցան շատ տարիներ: Սիրունը դարձավ գեղեցիկ օրիորդ: Եվ ահա մի օր իր դասընկերուհիներից մեկը՝ Ոսկեհատ անունով լքում է մանկատունը՝ որպես հարսնացու ուղևորվելով Բաղդադ, ուր իր նոր կյանքը պիտի սկսեր: Սիրունի հորաքույր Նարգիզը, իմանալով, որ հարսնացուն ժամանել է Երուսաղեմից ու եղել է Սուրբ Հակոբ Որբանոցի սան, շտապում է այցելել նորաստեղծ զույգին, իր բարեմաղթանքներն ու օրհնությունները փոխանցելու նրանց, բնականաբար, նաեւ տեղեկանալու, թե արդյոք Ոսկեհատը ճանաչու՞մ է Սիրուն անունով աղջկա:
Մինչ Նարգիզը կայցելեր, արդեն լուր է ստանում, թե`այո, հարսնացուն ճանաչում է Սիրուն անունով մի աղջկա: Բնականաբար, նա ձեռնամուխ է լինում պարզելու, թե արդյո՞ք Ոսկեհատի ճնաչած Սիրունը իսկապես իր եղբոր աղջիկն է: Նարգիզը հարցում է ուղարկում մանկատուն՝ կից ներկայացնելով փաստաթղթեր, որոնք վկայում ու ապացուցում են իր եւ Սիրունի ազգակցական կապը: Երկար ամիսներ են պահանջվում նրանց հարազատական կապերը հիմնավորելու համար, բայց վերջապես հաստատվում է, որ այո, իրոք այդ աղջիկը հենց իր եղբոր՝ Հովհաննեսի աղջիկն է: Փոքրիկ աղջիկը մեծացել ու տաղանդավոր օրիորդ էր դարձել: Հայրենի հողից հեռու՝ միմյանց վերստին գտած երկու հայուհի ստիպված էին հաղթահարել երկարուձիգ մի գործընթաց ևս: Վերջապես մանկատունը Սիրունին հանձնեց հորաքրոջ խնամակալությանը: Դա օրհնություն էր:
Հետագայոմ պարզվեց, որ Սիրունը մեծանալով եւ դեռահաս դառնալով Երուսաղեմի Սուրբ Հակոբ Վանքում, ուղարկվել էր Լիբանան, Ջունիեհ (Jounieh) շրջանի Ղազիր (Ghazir) գյուղը, Մերձավոր Արեւելքի «Վերականգնում» Մանկատուն, որտեղ եւ սովորել էր գորգագործության արվեստը: Նա շատ արագ աչքի էր ընկել իր գորգագործական հմտությամբ եւ մանկատան աղջիկների հետ միասին իր մասնակցությունը բերել երկու պատմական գորգերի հյուսման աշխատնքներին, որոնցից մեկը՝ «Հայ որբերի գորգ» անվանումը ստացած այդ մասունքը 1925 թվականին Ամերիկայի նախագահ Քալվին Քուլիջին էին նվիրել ի երախտագիտություն ցեղասպանությունը վերապրած հայերին ԱՄՆ-ի ցուցաբերած հսկայական օգնության: Իսկ երկրորդը հետագայում նվիրաբերվել էր Էջմիածնին:
Միջանկյալ
/Պատմությունը փաստում և փաստագրում է, որ շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի նախաձեռնությամբ եւ նրա հոգածությամբ են Ղազիրի որբանոցի երեխաները սովորել գորգագործություն եւ ուրիշ արհեստներ, որպեսզի չափահաս դառնալիս ապահովված լինեն աշխատանքով։ Պապա Կյունցլերը հայրաբար էր վերաբերվում իր պարտականություններին եւ իր հնարավորության սահմաններում փորձում էր որբանոցի աղջիկներին կնության տալ հայ տղաների՝ օտարության մեջ երեխաների ազգային ինքնությունը պահպանելու համար։ Նրա դուստրը՝ Իդա Ալամուդինը, հիշում է հոր խոսքերը փեսացուին պսակադրություններից մեկի ժամանակ. «Լավ վարվիր այս աղջկա հետ, եղիր համբերատար ու հասկացող, ու ես համոզված եմ, որ դուք իրար հետ երջանիկ կլինեք Ա.Ե./:
ժամանելով Բաղդադ և հաստատվելով հորաքրոջ տանը, Սիրունը ապրում է հայկական համայնքին շատ մոտ միջավայրոմ: Կարճ ժամանակ անց՝ 1928 թվականի սեպտեմբերին Սիրունն ամուսնանում է Հակոբ Մուրադյանի հետ: Հակոբն ու Սիրունը ստեղծելով իրենց ընտանիքը ունենում են հինգ զավակներ. Շուշան, Էլիզաբեթ, Ավետիս, Արիս եւ Հակոբ: ժամանակի ընթացքում Սիրունը ամուր կապ է ստեղծում հորաքրոջ եւ իր ընտանիքի միջեւ: Սիրունը և երեխաները հաճախ էին այցելում հորաքրոջը՝ խնդրելով նրան պատմել, թե ինչպես էր անցնում կյանքը Վանում եւ թե ինչ պատահեց իրենց ընտանիքի հետ Մեծ Ջարդի ժամանակ: Նրանք իրականությունն էին ուզում իմանալ: Եվ հորաքույր Նարգիզը Սիրունին պատմել է նրա Արաքսի անունով քրոջ մասին, որին առեւանգեցին թուրքերը, եւ Արիս անունով միակ եղբոր մասին, որին թուրքերը դաժանաբար սպանեցին՝ նետելով տաք կրակարանի մեջ, նաև մյուս՝ Վարսենիկ քրոջ մասին է ասում, ով հետագայում հաստատվեց Հայաստանում:
…Իր ծնողների և եղբոր ընտանիքի հանդեպ թուրքերի գազանությունների մասին սոսկալի լուրն իմանալով Նարգիզն շտապել էր Գոլու՝ հայրական տուն սգալու հարազատների կորուստը: Օրեր անց, երբ Նարգիզը դեռ հայրական տանն էր, մի քանի թուրք ձիավորներ են գալիս, թակում տան դուռը և դիմում Գրիգորին, թե՝ Վանի քաղաքապետը ձեզ է հարցնում, շտապ եկեք մեզ հետ: Գրիգորը թամբում է ձին ու գնում թուրքերի հետ՝ այն հույսով, թե՝ գուցե մի լավ նորություն կիմանա իր առեւանգված դստեր մասին: Երբ նրանք բավական հեռանում են տնից, իրենց թուրք հարեւանուհին՝ Քերիան, որը Ջամալ Բեկի կինն էր, շտապ գալիս է Գրիգորի տուն եւ ընտանիքի մնացած անդամներին հորդորում, թե՝ շտապեք, ժամանակ չկա, բոլորդ եկեք իմ տուն: Հորաքույր Նարգիզն արցունքն աչքերին հիշում էր՝ «Բոլորս գնացինք նրանց տուն, ապա՝ նա մեզ ուղեկցեց դեպի իրենց ծածկակառքը: Նա մեզ ծածկեց ծածկոցով եւ իր վարորդին ասաց, որ մեզ Խոչանս գյուղ՝ Հովհաննես Գաբուդեանի տուն հասցնի: Խոչանս գյուղ տանող ճանապարհին, երբ մենք դուրս էինք նայում կառքից, մի արյունոտ մարմին տեսանք ընկած ճանապարհի կողքին, եւ երբ կառքն ավելի մոտեցավ, տեսանք, որ դա մեր սիրելի հոր՝ Գրիգորի անշնչացած մամինն էր: Նրան սպանել էին՝ կրակելով գլխին: Հիստերիկ լացն ու վախը պատեց բոլորիս: Իսկ կառապանը շրջվելով դեպի մեզ ասաց՝ հանգիստ, հանգիտ, մի աղմկեք: Հասնելով Գաբուդեանների տուն, վերջիններս, ի դեպ, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ազգականներն էին, մենք այնտեղ մնացինք մի քանի օր: Հետո եկան թուրքերն ու բռնությամբ դուրս բերելով մեզ Գաբուդեանների տնից, քշեցին՝ ստիպելով միանալ հարակից գյուղերից տեղահանված հայերի երթին, որն ուղղություն էր վերցրել դեպի Իրան: Իրանից մենք ճանապարհ ընկանք դեպի Իրաք, Բաքուբա, ապա՝ Բաղդադ»:
Ես, Սիրունի դուստր Շուշանս հիշում եմ այս ամենը
Երբ 3 տարեկան էի, մայրս ինձ քնեցնելիս օրորոցային էր երգում: Սմբատ Շահազիզի «Երազ»-ը: Տարիների ընթացքում անընդհատ լսածս երգի հուզիչ մեղեդին ու բառերը հավիտյան դաջվել էին մտքիս, սրտիս եւ հոգուս մեջ: Հիշում եմ, որ երբ մայրս երգում կամ քթի տակ մրմնջում էր երգի մեղեդին, նրա աչքերից միշտ արցունքներ էին հոսում: Ես նայում ու հարցնում էի՝
«Ինչո՞ւ ես լալիս, մայրիկ: Նա պատասխանում էր՝ լաց չեմ լինում, սիրելիս, պարզապես ինչ-որ բան ընկավ աչքս»:
Երբ ես մանկապարտեզ գնացի, Իրաքի Քիրքուք քաղաքում, ուսուցչուհիս՝ տիկին Փերուզ Փափազյանն ինձ հարցրեց՝ արդյոք ես որևէ բանաստեղծություն կամ երգ գիտեմ: Ես ոգեւորված առաջ եկա ու դասարանի դիմաց կանգնելով սկսեցի երգել «Երազը»: Երբ երգում էի, նկատեցի, թե ինչպես է տիկին Փափազյանը սրբում արցունքները: Մանկական միամտությամբ հարցրի՝ արդյո՞ք ինչ-որ բան ընկավ ձեր աչքը: Նա մեղմորեն դարձավ իմ կողմն ու ամուր գրկեց ինձ: Սա ես երբեք չեմ մոռանա: Անցան տարիներ: 1968 թվականն էր: Ես ու ամուսինս մեր երեխաների հետ միասին ժամանեցինք Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատեցինք Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Մի օր, երբ «Արարատ» ֆիլմը դիտելու էինք գնացել, ես լսեցի իմ անցյալի ծանոթ մեղեդին: Հոգեպարար երաժշտությունը հնչում էր նորից ու նորից՝ թափանցելով մութ կինոթատրոնի պատերից ներս, հիշեցնելով ինձ սիրելի մորս և ուսուցչուհուս՝ տիկին Փափազյանին: Ու ես ակամայից սկսեցի սրբել արցունքներս, այնպես, ինչպես նրանք էին դա անում:
Սիրելի մայր, թող երկրային հողը թեթեւ լինի վրադ եվ հոգիդ հանգիստ, քանզի ես՝ Շուշանիկ Մուրադեան-Դաքարեանս կատարեցի պատգամդ…
…Նրանց առաջին սերնդից արդեն հատուկենտ մարդիկ են մնացել, այսօր երկրորդ սերունդն է ջարդի պատմության փոխանցողը, ովքեր նույնպես պատկառելի տարիք ունեն: ՈՒստի նրանցից յուրաքանչյուրի փաստարկված պատմության պատառիկը պիտի արձանագրվի՝ ի հեճուկս Թուրքիա պետության ժխտողականության և ի տես ու ի գիտություն աշխարհի…
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ