ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-ռուսական հարաբերություններում խորքային հակասություններ չկան, սակայան դա դեռևս չի նշանակում, որ երկու դաշնակիցների միջև չեն կարող առաջանալ աշխատանքային հարցեր. փորձագետ 04/24/2020 17:10 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ն հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները՝ Լավրովի վերջին հայտարարությունների համատեքստում, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ որոշակի լարվածություն կա երկու երկրների միջև։
- Միջազգային հարաբերություններում ընդհանրապես, դաշնակից, բարեկամ երկրների հարաբերություններում մասնավորապես մեկ կամ երկու հայտարարություններով դրանց որակի վերաբերյալ գնահատականեր տալ հնարավոր չէ, քանզի դրանք կլինեն առավել քան մակերեսային։ Ուստի երկկողմ հարաբերությունները անհրաժեշտ է դիտարկել առավել երկար ժամանակահատվածում: Եթե հայ-ռուսական հարաբերությունները դիտարկենք վերջին երկու տարվա կտրվածքով, ապա միանշանակ կարելի է պնդել, որ երկու ռազմավարական դաշնակիցների՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն կամ խորքային հակասություններ չկան։ Որպես ասվածի բավական վառ ցուցիչ` կարելի է դիտարկել ռազմական ոլորտում համագործակցությունը, ինչն (հատկապես ՌԴ պարագայում), անշուշտ, ուղղակիորեն փոխկապակցված է քաղաքական հարաբերությունների հետ։ Վերջին երկու տարում Ռուսաստանից Հայաստան իրականացվող ռազմական մատակարարումներն ընթանում են առանց ընդհատումների, ժամկետների պահպանմամբ և ավելին՝ Հայաստանը Մոսկվայի հետ ձեռք է բերել ժամանակակից սպառազինության ձեռքբերման պայմանավորվածություններ, որոնց մի մասն արդեն կյանքի է կոչվել։ Քաղաքական լարվածության առկայության դեպքում հազիվ թե կարելի էր ակնկալել նման սահուն համագործակցություն, քանզի գաղտնիք չէ, որ ռազմական մատակարարումները բավական լուրջ ազդեցության լծակ են հանդիսանում։
Այնուամենայնիվ, լարվածության կամ խորքային հակասությունների բացակայությունը դեռևս չի նշանակում, որ երկու դաշնակիցների միջև չեն կարող լինել կամ առաջանալ աշխատանքային հարցեր։ Ավելին, նման հարցերի բացակայությունը կվկայեր հարաբերությունների լճացման մասին։ Եվ, բնականաբար, գաղտնիք չէ, որ Հայաստանի համար՝ որպես էներգակիրներ ներմուծող երկիր, գազի գնի հարց մշտապես եղել է և մնում է բավական զգայուն խնդիր և հայ-ռուսական օրակարգի անբաժան բաղադրիչ։ Անշուշտ, տվյալ հարցում թե´ Մոսկվան, թե´ Երևանն ունեն սեփական շահերը, և որքան էլ դրանք տարբեր լինեն, ինչպես ցույց է տալիս փորձը, միշտ էլ հաջողվում է հասնել որոշակի կոմպրոմիսի։
Ինչպես հայտնի է, ապրիլի սկզբին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀՀ ՀԿԾՀ՝ որոշ սպառողների համար գազի գնի բարձրացման հարցով, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից նամակով դիմել է «Գազպրոմ»-ի ղեկավարությանը՝ գազի գնի նվազեցման հարցով։ Կարելի է ենթադրել, որ կողմերի միջև կսկսվի գազի գնի շուրջ բանակցությունների նոր փուլ, որի շրջանակներում, ինչպես նախկինում, հնարավոր կլինի հասնել փոխզիջումային որևէ լուծման։
- Ինչու՞ Ռուսաստանն այդպես կտրուկ հայտարարություն արեց գազի գնի հետ կապված:
- Նախ ցանկանում եմ շեշտել, որ ՌԴ ԱԳ նախարարը չի հայտարարել, որ ստեղծված իրավիճակում գազի գնի իջեցում չի լինելու։ Ավելին, Լավրովն անձամբ նշեց, որ տրամաբանական է համարում գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ։ Իսկ Երևանի կողմից գազի գնի վերաբերյալ հարցադրումն առավել քան օբյեկտիվ է, եթե հաշվի առնենք վերջին ամիսներին էներգակիրների միջազգային գների նվազումը և ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներին ռուսական գազի մատակարման
ավել քան, տրամաբանական էր, որ նա անդրադառնալու էր նաև համեմատաբար վերջերս Մոսկվայում ներկայացված նախագծերին, որոնք, ինչպես արդեն նշեցի, մերժվել է պաշտոնական Երևանի կողմից:
Գազի գնի վերաբերյալ Ս. Լավրովի արձագանքը վերլուծելիս, կարծում եմ՝ կարևոր է չսահմանափակվել միայն հայ-ռուսական հարաբերություններով. խնդիրն ունի առավել լայն կոնտեքստ և վերաբերում է ԵԱՏՄ մյուս անդամներին ևս։ Ինչպես հայտնի գազի գնի վերանայման դիմումներով Մոսկվային պարբերաբար դիմում է նաև Բելառուսը, որի շուրջ բանակցությունները ոչ միշտ են հարթ ընթանում։ Բացի այդ, ԵԱՏՄ օրակարգում է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, և, անշուշտ, միության շրջանակներում էներգակիրներ արտահանող անդամների և էներգակիրներ ներմուծող անդամների հետաքրքրություններն ու շահագրգռվածությունը զգալիորեն տարբերվում են։ Կարծում եմ՝ Մոսկվան գազի գնի խնդիրը դիտարկում է նշված լայն համատեքստում, և հնարավոր լուծումները քննարկելիս հաշվի է առնում նաև այն տրամաբանությունը, որ դաշնակիցներից որևէ մեկի համար գազի X գնի սահմանումը, ցուցիչ է նաև մյուս դաշնակիցների համար։
- Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։Սակայն հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա։ Ստեղծված իրավիճակում ինչու Հայաստանը ռուսական կողմից բացատրություն չի պահանջում այս հայտարարության վերաբերյալ։
- Նման հարցերում դետալները բավական կարևոր են։ Լավրովն իր խոսքում չի նշել, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ «կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին` Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են»: Բանակցային գործընթացի համատեքստում «սեղանին առկա փաստաթուղթ» և «ներկայացված և քննարկված նախագծեր» եզրույթների միջև տարբերությունը հսկայական է։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարի և մարտի 23-ին ՀՀ ԱԳ մամուլի խոսնակի հայտարարությունները հնարավորություն են տալիս վերականգնել ամբողջական պատկերը։ Ինչպես հայտնի դարձավ, բանակցային գործընթացում հակամարտության փուլային կարգավորման տրամաբանության վրա հիմնված մոտեցումներ ի հայտ են եկել դեռ 2014 թվականից և մինչև 2018 թվական համանախագահների կողմից ներկայացվել են այդ տրամաբանությանը համահունչ տարբեր առաջարկներ։ 2019թ.-ին Մոսկվայում համանախագահների կողմից, ՀՀ նոր բանակցող թիմին, փաստացի, ներկայացվել են այդ նույն առաջարկները, սակայն հայկական կողմը դրանք մերժել է։ Ինչպես նշված է ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա այսօր դրանք սահմանափակվում են առանձին տարրերի վերաբերյալ կողմերի մոտեցումների և մեկնաբանությունների քննարկմամբ, քանզի մերժված առաջարկը չի կարող լինել բանակցությունների հիմք։ Միևնույն ժամանակ պետք է ընգծել, Ադրբեջանը հնարավոր ամեն կերպ փորձել և փորձելու է բանակցային սեղան բերել հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը: Այլ հարց է` թե դա տվյալ պահին որքանով կհամապատասխանի համանախագահների շահերին:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Երևանը բանակցային գործընթացում առաջնորդվում է սեփական ազգային շահերով և պարտադրված չէ համաձայնություն տալ այն առաջարկներին, որոնք հակասում են Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման ապահովման իր մոտեցումներին, և անշուշտ, այս կամ այն կողմից բացատրություններ պահանջելու խնդիր չունի։
-Այդուհանդերձ հայտարարությունը պատահական չէր, պահը եւս, կարծում եմ: Ինչու Լավրովը որոշեց հայտնել, թե բանակցային պրոցեսում ինչ փաստաթղթեր են քննարկվում։
- Նախ նշեմ, որ Ս. Լավրովը` որպես համանախագահ երկրի արտգործնախարար, պարբերաբար հանդես է գալիս Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններով: Նա` Բաքու և Երևան կատարած վերջին (2019թ. նոյեմբեր) այցերի ժամանակ ևս հանգամանորեն անդրադարձել էր հակամարտության կարգավորման գործընթացին և նրա առանձին տարրերին: Ուստի տևական լռության կամ հայտարարության արտառոցության մասին խոսելը տեղին չէ:
Ինչ վերաբերում է փուլային կարգավորման տարբերակի հիշատակմանը, այն չարժե չառանձնացնել կոնտեքստից և պետք է դիտարկել ամբողջական մտքի շրջանակներում: Իր խոսքում նա անդրադարձել է կարգավորման գործընթացի «էվոլյուցիային» ներկայացնելով դեռևս 2010-2011թթ.-ից համանախագների կողմից ներկայացված հակամարտության կարգավորման առաջարկները:
Հեղինակ` Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/08/2025 18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան
- 01/08/2025 17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան
- 01/08/2025 13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
- 01/08/2025 12:30 Մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ . Թորոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/09/2025 00:01 Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
- 01/08/2025 22:44 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
- 01/08/2025 20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
- 01/08/2025 19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը