Թեմաներ
Հինգշաբթի 01 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը 01/09/2025   16:30 Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը 01/09/2025   16:16 Պենտագոնը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար 01/09/2025   16:08 Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 01/09/2025   16:07 Ցուկերբերգը խոստովանել է Meta-ի ծառայություններում գրաքննության առկայությունը 01/09/2025   16:04 Կառավարությունը եւս 236 մլն կվերցնի Ներդրումային բանկից. Պայմանագիրը ՀՀ պետբյուջեի համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ 01/09/2025   15:53 Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած գումարով մտադիր են նվազեցնել 38 շինության էներգիայի սպառումը 01/09/2025   15:25 Վարչապետը հանդիպել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին 01/09/2025   15:20 Կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը և ցավով արձանագրել, որ դա ձեռք է բերվում չափազանց թանկ գնով. Զուրաբյան 01/09/2025   14:59 Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին 01/09/2025   14:57 Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այն կառավարել չկարողանալու համար. վարչապետի կինը «ինչ-որ մեկին» կրկին ուղարկել է «կրթվելու» 01/09/2025   14:55 Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրված է. Դանիելյան 01/09/2025   14:48 15.2 մլրդ դրամ հետվճար փոխանցվել է շահառուներին․ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի ծրագիրը շարունակվում է 01/09/2025   14:40 Reuters-ը հայտնել է՝ ինչպես է Թրամփը պատրաստվում ձեռք բերել Գրենլանդիան 01/09/2025   14:30 Լիբանանն այսօր կփորձի նախագահ ընտրել. նախորդ 12 փորձերը հաջողությամբ չեն պսակվել 01/09/2025   14:16 Ալիևի ասուլիսը հերթական ուղերձն էր, որ ոչ մի խաղաղություն չի լինելու. Աննա Կոստանյան (տեսանյութ) 01/09/2025   14:12 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 01/09/2025   14:12 Կրեմլը Հայաստանին հիշեցնում է՝ անհնար է լինել և՛ ԵԱՏՄ անդամ, և՛ ԵՄ 01/09/2025   13:55 Արմենիա ԲԿ-ում վերահսկողություն ենք իրականացրել, հայտնաբերել ենք շուրջ 119 մլն դրամի առերևույթ խախտումներ․ Պետրոսյան 01/09/2025   13:52 Որքան հասկանում եմ "Սեւրի Պայմանագիր 2" չի ստացվում ստորագրել. քաղաքագետ 01/09/2025   13:46 Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Հոփքինսի, Բրոդիի և Ֆարիսի շքեղ առանձնատները 01/09/2025   13:45 ՊՎԾ նախկին աշխատակցի դեմ հայց կներկայացվի․ Պետրոսյանը մանրամասնում է 01/09/2025   13:22 ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ 01/09/2025   13:19 Փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 18-ը կանցկացվեն կանցկացվեն վարժական հավաքներ 01/09/2025   13:15 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստանում Հայաստանում․ Փաշինյանը աղքատության մեջ մեղադրեց քաղաքացիներին 01/09/2025   13:07 Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց 01/09/2025   13:06 Դպրոցի ցնցուղի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են եղել. ՊՎԾ պետ 01/09/2025   13:01 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 01/09/2025   12:54 Ադրբեջանը փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար. Փաշինյան 01/09/2025   12:50 «Nissan Elgrand»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ 01/09/2025   12:39 Մանկապարտեզներում՝ միայն որակյալ սնունդ. շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 01/09/2025   12:26 ԵՄ դիտորդական առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել Սյունիքում․ իրավիճակը հանգիստ է գնահատում 01/09/2025   12:15 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. միջազգայնագետ 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   11:55 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները Հայաստանի հասցեին 01/09/2025   11:45 Մարդիկ ասում են՝ ինչի գնանք Ջերմուկում ճաշենք, կգնանք Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել. մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը. Փաշինյան 01/09/2025   11:37 Տարադրամի փոխարժեքները հունվարի 9 -ին 01/09/2025   11:26 Լույս աշխարհ է եկել պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին 01/09/2025   11:19 ԵՄ-ին անդամակցելը կարող է լինել միայն հանրաքվեի մակարդակով. Նիկոլ Փաշինյան 01/09/2025   11:18 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 01/09/2025   11:03 Ալիևը շարունակում է սպառնալ. Փաշինյանը վարում է կառավարության այս տարվա առաջին նիստը .ուղիղ 01/09/2025   11:01 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և այժմ գտնվում է կոմայի մեջ 01/09/2025   10:59 Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան 01/09/2025   10:57 Հառիճավանքը ներկայացվում է ադրբեջանական ժառանգություն. «Թաթոյան հիմնադրամ» 01/09/2025   10:42 Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 80 տարեկան 01/09/2025   10:34 Փասադենայի հայկական Սահակ֊Մեսրոպ վարժարանի շենքն ամբողջությամբ այրվել է. Միքայել Սարյան (տեսանյութ) 01/09/2025   10:29 Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք․ ԱՄՆ պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու մասին 01/09/2025   10:22 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/09/2025   10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհհանես Հալաջյանը 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ)

Հայ-ռուսական հարաբերություններում խորքային հակասություններ չկան, սակայան դա դեռևս չի նշանակում, որ երկու դաշնակիցների միջև չեն կարող առաջանալ աշխատանքային հարցեր. փորձագետ 04/24/2020   17:10  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները՝ Լավրովի վերջին հայտարարությունների համատեքստում, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ որոշակի լարվածություն կա երկու երկրների միջև։

- Միջազգային հարաբերություններում ընդհանրապես, դաշնակից, բարեկամ երկրների հարաբերություններում մասնավորապես մեկ կամ երկու հայտարարություններով դրանց որակի վերաբերյալ գնահատականեր տալ հնարավոր չէ, քանզի դրանք կլինեն առավել քան մակերեսային։ Ուստի երկկողմ հարաբերությունները անհրաժեշտ է դիտարկել առավել երկար ժամանակահատվածում: Եթե հայ-ռուսական հարաբերությունները դիտարկենք վերջին երկու տարվա կտրվածքով, ապա միանշանակ կարելի է պնդել, որ երկու ռազմավարական դաշնակիցների՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն կամ խորքային հակասություններ չկան։ Որպես ասվածի բավական վառ ցուցիչ` կարելի է դիտարկել ռազմական ոլորտում համագործակցությունը, ինչն (հատկապես ՌԴ պարագայում), անշուշտ, ուղղակիորեն փոխկապակցված է քաղաքական հարաբերությունների հետ։ Վերջին երկու տարում Ռուսաստանից Հայաստան իրականացվող ռազմական մատակարարումներն ընթանում են առանց ընդհատումների, ժամկետների պահպանմամբ և ավելին՝ Հայաստանը Մոսկվայի հետ ձեռք է բերել ժամանակակից սպառազինության ձեռքբերման պայմանավորվածություններ, որոնց մի մասն արդեն կյանքի է կոչվել։ Քաղաքական լարվածության առկայության դեպքում հազիվ թե կարելի էր ակնկալել նման սահուն համագործակցություն, քանզի գաղտնիք չէ, որ ռազմական մատակարարումները բավական լուրջ ազդեցության լծակ են հանդիսանում։

Այնուամենայնիվ, լարվածության կամ խորքային հակասությունների բացակայությունը դեռևս չի նշանակում, որ երկու դաշնակիցների միջև չեն կարող լինել կամ առաջանալ աշխատանքային հարցեր։ Ավելին, նման հարցերի բացակայությունը կվկայեր հարաբերությունների լճացման մասին։ Եվ, բնականաբար, գաղտնիք չէ, որ Հայաստանի համար՝ որպես էներգակիրներ ներմուծող երկիր, գազի գնի հարց մշտապես եղել է և մնում է բավական զգայուն խնդիր և հայ-ռուսական օրակարգի անբաժան բաղադրիչ։ Անշուշտ, տվյալ հարցում թե´ Մոսկվան, թե´ Երևանն ունեն սեփական շահերը, և որքան էլ դրանք տարբեր լինեն, ինչպես ցույց է տալիս փորձը, միշտ էլ հաջողվում է հասնել որոշակի կոմպրոմիսի։
Ինչպես հայտնի է, ապրիլի սկզբին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀՀ ՀԿԾՀ՝ որոշ սպառողների համար գազի գնի բարձրացման հարցով, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից նամակով դիմել է «Գազպրոմ»-ի ղեկավարությանը՝ գազի գնի նվազեցման հարցով։ Կարելի է ենթադրել, որ կողմերի միջև կսկսվի գազի գնի շուրջ բանակցությունների նոր փուլ, որի շրջանակներում, ինչպես նախկինում, հնարավոր կլինի հասնել փոխզիջումային որևէ լուծման։

- Ինչու՞ Ռուսաստանն այդպես կտրուկ հայտարարություն արեց գազի գնի հետ կապված:

- Նախ ցանկանում եմ շեշտել, որ ՌԴ ԱԳ նախարարը չի հայտարարել, որ ստեղծված իրավիճակում գազի գնի իջեցում չի լինելու։ Ավելին, Լավրովն անձամբ նշեց, որ տրամաբանական է համարում գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ։ Իսկ Երևանի կողմից գազի գնի վերաբերյալ հարցադրումն առավել քան օբյեկտիվ է, եթե հաշվի առնենք վերջին ամիսներին էներգակիրների միջազգային գների նվազումը և ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներին ռուսական գազի մատակարման
ավել քան, տրամաբանական էր, որ նա անդրադառնալու էր նաև համեմատաբար վերջերս Մոսկվայում ներկայացված նախագծերին, որոնք, ինչպես արդեն նշեցի, մերժվել է պաշտոնական Երևանի կողմից:

Գազի գնի վերաբերյալ Ս. Լավրովի արձագանքը վերլուծելիս, կարծում եմ՝ կարևոր է չսահմանափակվել միայն հայ-ռուսական հարաբերություններով. խնդիրն ունի առավել լայն կոնտեքստ և վերաբերում է ԵԱՏՄ մյուս անդամներին ևս։ Ինչպես հայտնի գազի գնի վերանայման դիմումներով Մոսկվային պարբերաբար դիմում է նաև Բելառուսը, որի շուրջ բանակցությունները ոչ միշտ են հարթ ընթանում։ Բացի այդ, ԵԱՏՄ օրակարգում է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, և, անշուշտ, միության շրջանակներում էներգակիրներ արտահանող անդամների և էներգակիրներ ներմուծող անդամների հետաքրքրություններն ու շահագրգռվածությունը զգալիորեն տարբերվում են։ Կարծում եմ՝ Մոսկվան գազի գնի խնդիրը դիտարկում է նշված լայն համատեքստում, և հնարավոր լուծումները քննարկելիս հաշվի է առնում նաև այն տրամաբանությունը, որ դաշնակիցներից որևէ մեկի համար գազի X գնի սահմանումը, ցուցիչ է նաև մյուս դաշնակիցների համար։

- Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։Սակայն հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա։ Ստեղծված իրավիճակում ինչու Հայաստանը ռուսական կողմից բացատրություն չի պահանջում այս հայտարարության վերաբերյալ։

- Նման հարցերում դետալները բավական կարևոր են։ Լավրովն իր խոսքում չի նշել, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ «կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին` Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են»: Բանակցային գործընթացի համատեքստում «սեղանին առկա փաստաթուղթ» և «ներկայացված և քննարկված նախագծեր» եզրույթների միջև տարբերությունը հսկայական է։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարի և մարտի 23-ին ՀՀ ԱԳ մամուլի խոսնակի հայտարարությունները հնարավորություն են տալիս վերականգնել ամբողջական պատկերը։ Ինչպես հայտնի դարձավ, բանակցային գործընթացում հակամարտության փուլային կարգավորման տրամաբանության վրա հիմնված մոտեցումներ ի հայտ են եկել դեռ 2014 թվականից և մինչև 2018 թվական համանախագահների կողմից ներկայացվել են այդ տրամաբանությանը համահունչ տարբեր առաջարկներ։ 2019թ.-ին Մոսկվայում համանախագահների կողմից, ՀՀ նոր բանակցող թիմին, փաստացի, ներկայացվել են այդ նույն առաջարկները, սակայն հայկական կողմը դրանք մերժել է։ Ինչպես նշված է ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա այսօր դրանք սահմանափակվում են առանձին տարրերի վերաբերյալ կողմերի մոտեցումների և մեկնաբանությունների քննարկմամբ, քանզի մերժված առաջարկը չի կարող լինել բանակցությունների հիմք։ Միևնույն ժամանակ պետք է ընգծել, Ադրբեջանը հնարավոր ամեն կերպ փորձել և փորձելու է բանակցային սեղան բերել հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը: Այլ հարց է` թե դա տվյալ պահին որքանով կհամապատասխանի համանախագահների շահերին:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Երևանը բանակցային գործընթացում առաջնորդվում է սեփական ազգային շահերով և պարտադրված չէ համաձայնություն տալ այն առաջարկներին, որոնք հակասում են Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման ապահովման իր մոտեցումներին, և անշուշտ, այս կամ այն կողմից բացատրություններ պահանջելու խնդիր չունի։


-Այդուհանդերձ հայտարարությունը պատահական չէր, պահը եւս, կարծում եմ: Ինչու Լավրովը որոշեց հայտնել, թե բանակցային պրոցեսում ինչ փաստաթղթեր են քննարկվում։

- Նախ նշեմ, որ Ս. Լավրովը` որպես համանախագահ երկրի արտգործնախարար, պարբերաբար հանդես է գալիս Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններով: Նա` Բաքու և Երևան կատարած վերջին (2019թ. նոյեմբեր) այցերի ժամանակ ևս հանգամանորեն անդրադարձել էր հակամարտության կարգավորման գործընթացին և նրա առանձին տարրերին: Ուստի տևական լռության կամ հայտարարության արտառոցության մասին խոսելը տեղին չէ:

Ինչ վերաբերում է փուլային կարգավորման տարբերակի հիշատակմանը, այն չարժե չառանձնացնել կոնտեքստից և պետք է դիտարկել ամբողջական մտքի շրջանակներում: Իր խոսքում նա անդրադարձել է կարգավորման գործընթացի «էվոլյուցիային» ներկայացնելով դեռևս 2010-2011թթ.-ից համանախագների կողմից ներկայացված հակամարտության կարգավորման առաջարկները:


Հեղինակ` Սոնա Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]