Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սպանել և կացնով անդամահատել է դաստակները, որ «էն աշխարհում գողություն չանի» .73-ամյա տղամարդը դատապարտվել է ազատազրկման՝ 13 տարի ժամկետով 04/23/2020   20:46  |  ԳՈՐԾ #

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, 13 տարվա ազատազրկման է դատապարտել 73-ամյա էջմիածնեցուն՝  նույն քաղաքի 65-ամյա Խ. Սարգսյանի  սպանության գործով: Վերջինս դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքում աշխատող էլեկտրիկին, ապա՝ սպանությունից հետո կացնով կտրել վերջինիս դաստակները՝ նրան կասկածելով իր աչքերի վիրահատության գումարը հափշտակելու մեջ:

Փաստական հանգամանքներ

2017թ.-ի դեկտեմբերի 5-առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի տարեց  մի բնակիչ՝ ծնված 1946թ., և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ նախկին սուրճի արտադրամասի հետնամասում, մարդ է սպանել, ում դիակը գտնվում է դեպքի վայրում։ Օպերատիվ-քննչական խումբն անմիջապես մեկնել է մատնանշված վայրը ու հայտնաբերել 65-ամյա բնակչի դիակը՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով, երկու ձեռքերի դաստակները կտրված, մարմնից անջատված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը և կացինը, առգրավվել արնանման հետքերի նմուշներ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 65-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, իսկ 2017թ. դեկտեմբերի 6-ին սպանության համար մեղադրանք է առաջադրվել 71-ամյա տղամարդուն, ով այժմ 73 տարեկան է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան  է ուղարկվել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին։

«Սուս ու փուս բեր դիր տեղը».Սպանել է՝ վիրահատության համար նախատեսված գումարը գողանալու կասկածանքով

Էջմիածնի տարեց բնակիչը  ընտանիք չունի և երբեք էլ չի ունեցել, ապրել է միայնակ: Աշխատել է Զվարթնոց թաղամասի սկզբնամասում՝ նախկին սուրճի արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքում, որպես պահակ, իսկ տուժողը նույն ավտոտեխսպասարկման կետում աշխատել է որպես ավտոէլեկտրիկ: 15 տարի ճանաչել են միմյանց, ինչպես դատարանում պատմել է մեղադրյալը, գտնվել են լավ հարաբերությունների մեջ, հաճախակի, գրեթե ամեն օր իրար հետ հաց են կերել...

Տղամարդն ուներ տեսողական խնդիրներ և վիրահատության համար երկու տարի  խնայել և հավաքել էր 380.000  ՀՀ դրամ: Գումարը պահել է չհրկիզվող պահարանում, բայց ոչ միշտ էր այն փակում։

2017 թվականի նոյեմբերի 21-ին պարզել է, որ իր կուտակած 380,000 ՀՀ դրամ գումարը գողացվել է։ Գողության մեջ էլ  կասկածել է Խորեն Սարգսյանին։

Դատարանում մեղադրյալը պատմել է,  նոյեմբերի 21-ին «Լիպոն իրեն 50.000 դրամ է տվել, դա նոյեմբերի աշխատավարձն է եղել, այդ գումարից 20.000 դրամը որոշել է ավելացնել հավաքած 380.000 դրամի վրա, այդ նպատակով գնացել է իր սենյակ և բացելով սեյֆի չկողպված դուռը, տեսել է, որ այդ գումարը բացակայում է, այդ պահին անմիջապես կասկածել է Խորենին, որովհետև տղաներից բոլորն էլ իրեն ասել են, որ զգույշ մնա Խորենից, սենյակի կողքերը «Ֆռում է» ։ Ըստ նրա՝ գումարը կորելուց 7-8 օր առաջ, պատահաբար, մտնելով իր սենյակ, տեսել է, որ Խորենը ներսում է, հարցրել է` ի՞նչ է անում, նա էլ պատասխանել է, որ մկրատ է փնտրում, ասել է` դու մկրատ ունես, ինչու՞ է իր մկրատն ուզում։Նա այդ ժամանակ սեյֆն է բացած եղել, քանի որ մկրատը սեյֆի մեջ է պահել, նա ասել է, որ իր մկրատը լավ չի կտրում, իրենն է ուզում վերցնել։ Նա ասել է, որ արդեն վերցրել է, ռեզինը կտրել է, բերել դրել տեղը, որից հետո հեռացել է։ Մեղադրյալը դատարանում հայտնել է, որ այդ ժամանակ չի ստուգել՝  գումարը տեղում է, թե ոչ, որովհետեւ  մտքով չի անցել, որ նա կարող է գողանալ իրենից։

Նա պնդել է, թե ոչ ոք այդ գումարի մասին տեղյակ չի եղել, ինքը ոչ ոքի չի ասել, որ գումար է հավաքում, բայց Խորենը գիտեր հաստատ, որ գումար ունի։ «Նրան նույնպես ոչինչ չի ասել, սակայն եղել է դեպք, երբ տղաներն օրինակ 20.000 դրամ են տվել, ասել են` կարո՞ղ է մանրել, ինքը տարել է սեյֆում առկա գումարով մանրել հետ է վերադարձրել, և միշտ նկատել է, որ Խորենը հետևում է իրեն»,- ցուցմունքում նշել է տարեց մեղադրյալը։

Իր կասկածանքների հիման վրա, չունենալով որեւէ ապացույց նա իր 15 տարվա գործընկերոջը մեղադրել է գողության մեջ ու պահանջել՝ «Սուս ու փուս բեր դիր տեղը»։ Վերջինս հերքել է ու պնդել, որ  գողության հետ կապ չունի։ «Տղաները նույնպես տարածված խոսակցություններից տեղեկացել են պատահածի մասին, ինքը բոլորին ասել է, որ չխառնվեն, եթե մի քանի օրերի ընթացքում Խորենը գումարը չվերդարձնի, իր ձեռքերով նրա հարցերը կլուծի, ասել է, որ կոտորելու է նրան, 40 կտոր է անելու»։

Սպանություն՝ առանձնակի

Դեպքի օրը տղամարդը գնացել է ներկայումս չգործող սուրճի արտադրամասի վերջում գտնվող ցախանոց, որտեղ ունեցել է դանակ և կացին, ապա հանդիպել տուժողի հետ և ասել, որ,եթե գումարը չվերադարձնի 40 կտոր կանի: Խորենը պնդել է իր անմեղությունը, երդվել երեխաների արև, սակայն նրան  չի հավատացել ու մի քանի անգամ դանակով հարվածել է նրան, ինչից հետո վերցրել է կացինը և անդամահատել դաստակները, որ՝ «էն աշխարհում գողություն չանի»: Սպանությունից հետո տղամարդը գնացել է Ոստիկանություն և ասել՝ «երկու ոտանի կռիս է սատկացրել»: Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատաքննության փուլում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել:

Սպանվածի կինը ցմահ ազատազրկում է պահանջել

Դատարանում տուժողի կինը ցուցմունք է տվել այն մասին, որ ամուսինը մոտ է եղել Սլավիկի հետ  և իր համար դա զարմանալի էր: «Մինչ այդ, Խորենը գումարի հարցի շուրջ, դիմել է փաստաբան Բոյաջյանին, որպեսզի դիմեն ոստիկանություն ։Այդ ամենը նախորդել էր դեպքի օրվան ։ Հիմա ինչ, գումարը գտնվե՞ց .. . ։ Սլավիկը տականք է , բռնկուն, ջղայն, կռվարար, շատերն են ասել այդ մասին:Ամուսինը եղել է ընտանիքին նվիրված անձնավորություն աշխատանքը բավարար է եղել հոգալու ընտանիքի ծախսերը ։ Կինը պնդել է, որ գողության կասկածանքները հիմնավոր չեն եղել։ Շփվել են միմյանց հետ, սուրճ խմել ։Նա` դա կանխամտածված է արել, պահանջում եմ ցմահ ազատազրկում...  »,- ցուցմունքում ասել է տուժողի իրավահաջորդը։ 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ. Խալաթյանի նախագահությամբ, մեղավոր է  ճանաչեց այսօր արդեն  73-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով և դատապարտել ազատազրկման՝ 13 տարի ժամկետով:   Պաշտպանական կողմը համաձայնել է դատավճռի հետ և վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

Տուժող կողմը եւս բողոք չի ներկայացրել. սպանված տղամարդու որդին «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ իրավապահներն իրենց խաբել են, երաշխավորել էին, որ ցմահ ազատազրկում է լինելու, իսկ իրենք էլ օրենքին անտեղյակ են եղել ու միայն դատավճռից հետո են իմացել, որ 104-րդ հոդվածի առաջինմ ասով է մեղադրանք առաջադրվել, որի առավելագույն պատժաչափը 15 տարին է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:23 21/04/2020  |  Քրեական խրոնիկոնՍպանություն` Գեղարքունիքի մարզում.ձերբակալվել է նույն մարզի բնակիչը
21:22 17/04/2020  |  Քրեական խրոնիկոն25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության համար
20:29 30/03/2020  |  Քրեական խրոնիկոնԵրեւանում փեսան սպանել է աներոջը՝ ճաշկերույթի ժամանակ առաջացած վիճաբանության արդյունքում
15:20 29/03/2020  |  ԳՈՐԾ #«Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով
21:23 21/02/2020  |  Քրեական խրոնիկոնՇիրակում սպանվել է առեւանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին
20:34 08/01/2020  |  Քրեական խրոնիկոն16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվեց
19:59 22/12/2019  |  Քրեական խրոնիկոնԽանդոտ ամուսինը կնոջը ստիպել է կուլ տալ ամուսնական մատանին և ծեծելով սպանել. դիակի վրա հայտնաբերվել 37 կոտրվածք
14:38 23/11/2019  |  Քրեական խրոնիկոն«Եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու». Սյունիքում ընտանեկան վեճն ավարտվել է հայրասպանությամբ եւ որդին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
21:03 21/11/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է հոգեբուժարան
16:24 17/11/2019  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում սպանված Բոլյանը վերահսկողության տակ է պահել հայ կոմերսանտների գործունեությունը` հարուցելով շատերի դժգոհությունը

Արխիվ

[]