Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Արմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ 04/23/2020   13:53  |  Վերլուծություններ

Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է, մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում։ Մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա “կես-միջոց” է լինելու՝ մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք “սեփական հյութի մեջ” եփվելուն։ Ինչու՞ եմ ես այս մասին խոսում։ Տեսեք. մարդկանց մի զգալի քանակություն չի կարողացել դուրս գալ երկրից՝ սեզոնային աշխատանքի, հատկապես՝ Ռուսաստան, և, ամենայն հավանականությամբ, այս տարի այդ հարցը դժվար թե կարգավորվի։

Գլոբալ մակարդակով կարանտինից դուրս գալը կարող է այնքան ձգվել, որ զբոսաշրջային հոսքերը մեզ մոտ կարողանան վերականգնվել հաջորդ գարնանը միայն, իսկ դա նշանակում է հյուրանոցների թերհագեցում, ծառայությունների ոլորտի փոքր ծավալ՝ հանրային սննդի և զբոսաշրջային ծառայությունների։ Ռուսաստանից տրանսֆերտների հավանական կրճատումը, ինչպես նաև աշխատատեղերի կրճատումը և աշխատավարձերի հնարավոր իջեցումը՝ տնտեսության տարբեր հատվածներում, բնակչության մոտ պահանջարկի ընդհանուր անկում կգրանցեն։

Եվ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ նմանատիպ ռիսկերի չեզոքացման և տնտեսական հարաբերություննների ակտիվացման համար։

1. Հնարավորինս շատ փող ներարկել տնտեսություն՝ ուղիղ կերպով ֆինանսավորելով բնակչությանը։ Ի՞նչ է սա նշանակում.

- երկրի տարբեր համայնքներում հասարակական աշխատանքների մեծ ծրագրերի նախապատրաստում և իրականացում՝ հատկապես այն վայրերում, որտեղից մեծ քանակությամբ մարդիկ չեն կարողացել դուրս գալ սեզոնային աշխատանքի։ 2010-2012 թվականներին՝ տնտեսական մեծ անկման շրջանում, մեր տնտեսության մեջ նախաձեռնվեցին այսպես կոչված “Հրատապ ծրագրերը”, որոնցով 40 միլիարդ դրամ ծախսվեց ակտուալ և կարևոր խնդիրների լուծման վրա։ Նման ծրագրերը կարող են ուղղված լինել համայնքների բարեկարգմանը, կուտակված օպերատիվ հարցերի լուծմանը (բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների նորոգում, ոռոգման համակարգերի բարելավում, համայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգում և այլն)։ Դրանք կլուծեն բնակչության զբաղվածության հարցը, կապահովեն եկամուտ։

- Զբաղվածության ապահովման մեկ այլ պոտենցիալ ուղղություն կարող է և պետք է լինեն Կառավարության կողմից նախաձեռնվող կապիտալ շինարարության ծրագրերը՝ ճանապարհների, կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների վերանորոգում և վերակառուցում, նորերի կառուցում, դպրոցների և հիվանդանոցների հիմնանորոգում, ոռոգման համակարգերի վերակառուցում. նման նախագծերի մասին ես վերջերս գրել եմ մանրամասն։ Դրանց մի մասը պետք էր սկսել դեռևս երեկ, բայց իշխանությունը, ցավոք, կենտրոնացած է ամենևին ոչ կոնստրուկտիվ գաղափարների վրա։ ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի տարիներին նման աշխատանքների շնորհիվ կառուցվել են հազարավոր կմ նոր ճանապարհներ, հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ և այլն։ Հեռու չգնանք. ուզում եմ հիշեցնել Հայաստանի կառավարության մի նախաձեռնության մասին. 2008-ի համաշխարհային ճգնաժամի պայմաններում կառավարությունը, հասկանալով ձմռան ամիսներին կապիտալ աշխատանքների կազմակերպման ողջ բարդությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնեց երկրի բոլոր հիմնական ոռոգման ջրանցքների կապիտալ նորոգում։ Ջրատարները ամռան և աշնան ամիսներին իրականացնում են իրենց հիմնական գործառույթը, և դրանց հիմնանորոգումը հնարավոր չէր։ Մյուս կողմից՝ ձմռան փուլում դա հնարավորություն տվեց զգալի գումարներ ներարկել երկրի տնտեսության մեջ։ Համաշխարահային Բանկի կողմից այս ծրագիրն այդ ժամանակ համարվեց աշխարհում լավագույններից մեկը։ Բացի այդ, 2009 թվականին իշխանությունները գնացին աղետի գոտում բնակարանաշինության մեծ ծրագրի իրականացմանը՝ մոտ 300 միլիոն դոլարի չափով։ Հազարավոր մարդիկ ապահովվեցին աշխատանքով, իսկ հարյուրավոր ընտանիքներ՝ նոր բնակարաններով։ Այսօրվա կառավարիչները պետք է սկսեն որսալ այդ կարևոր տրամաբանությունը. հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին, բայց միաժամանակ նաև՝ լուծեն հեռանկարային խնդիրներ։ Կարելի է, գուցե, թերություններ փնտրել իրականացված ծրագրերում, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում դրանց ծավալները, օպերատիվությունը և ռացիոնալությունը։

- Անհրաժեշտ է խթանել ներքին տուրիզմը, Արցախը՝ ներառյալ։ Քանի դեռ չի կարգավորվել օտարերկրյա զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան, մենք պետք է ներքին ռեսուրսներով օժանդակենք մեր զբոսաշրջային հատվածին։ Օրինակ՝ կարող ենք առաջարկել հանգստի նոր փաթեթներ պետական ծառայողների, բուժաշխատողների, կրթական համակարգի, զինվորականության համար, և այդ փաթեթները պետք է սուբսիդավորվեն պետության կողմից։ Նման փաթեթների մեկնարկը տրվել է նախորդ իշխանությունների կողմից, և հիմա կարելի էա թե՛ դրանց ծավալները մեծացնել, թե՛ դարձնել ավելի գրավիչ։ Պետք է հստակ պայմաններ դնել այդ փաթեթների աշխարհագրության վերաբերյալ, որպեսզի բոլոր մարզերը կարողանան հավասարաչափ օգտվել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ՝ մարզերից դեպի Երևան, որպեսզի երևանյան հյուրանոցները ևս ստանան որոշակի հագեցվածություն։ Այս գաղափարը հիմնավորվում է նաև նրանով, որ այս տարի շատ փոքր է լինելու Հայաստանից արտագնա տուրիզմի ծավալը։ Ամենայն հավանականությամբ՝ փակ են լինելու միջերկրածովյան ուղղությունները, թուրքական ծովափերը և հիմնական վրացական ափը։ Գրագետ և օպերատիվ կառավարման դեպքում սա բացառիկ հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ երկրով մեկ ընտանեկան և փոքր տուրիզմի ցանցի խթանման և զարգացման համար։ Բացի այդ, դա եզակի հնարավորություն է շատ տեղացիների համար՝ նորովի հայտնագործելու իրենց սեփական երկիրը՝ Հայաստանն ու Արցախը։ Սրանով պետք է սկսել զբաղվել հենց այսօրվանից։

- Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ այս շրջանում որոշել են ֆինանսական աջակցություն տրամադրել միանգամից ողջ բնակչությանը։ Շատերին սա առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, քանի որ այդ օգնությունից տեսականորեն կարող են օգտվել նաև ապահով ընտանիքները, բայց այս մոտեցումն իրականում երկու կարևոր տեսանկյուն է ապահովում. ստեղծում է մթնոլորտ՝ հիմնված բարոյականության և պետական շահի գիտակցման կարևորության վրա, երբ կարիք չունեցողները հրաժարվում են այդ օգնությունից, իսկ մյուս կողմից՝ չի ստեղծվում այն վիճակը, երբ օգնությունը պարզապես չի հասնում իսկապես դրա կարիքն ունեցողին, ինչի խնդիրը մենք այսօր ունենք։ Հրաժարվողների ցուցակը, ի դեպ, կարելի է բաց հանրային ռեսուրս դարձնել։

2. Ինչպես մեծացնել գյուղմթերքի արտադրությունը Հայաստանում

Ակնհայտ է, որ խոշոր սոցիալական լարվածություն է ձևավորվելու մարզերում, որտեղ հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է։ Հետևաբար՝ այստեղ պետք գտնվեն խելամիտ լուծումներ, որոնք կարող են լինել ոչ ստանդարտ, նույնիսկ՝ ժամանակավոր, բայց որոնց էֆեկտը մեծ կլինի։ Օրինակ՝ հայտնի է, որ մեծ ծավալի գյուղնշանակության հողեր երկրում չեն մշակվում, չեն օգտագործվում այն պատճառով, որ չկան դրանց սեփականատերերը։ Պետք է գտնել մեխանիզմ, որի շնորհիվ այսօր այդ գյուղական համայնքներում ապրող մարդիկ կկարողանան այդ հողերի հաշվին օգուտ ստանալ և պետությանն ապահովել մթերքով։ Օրինակ՝ կարելի է ընդունել օրենք՝ նման հողատարածքները ժամանակավորապես, անհատույց կերպով համայնքին հատկացնելու մասին, համայնքն էլ իր հերթին այն կփոխանցի գյուղացիներին՝ օգտագործման համար։ Նման պարագայում կարելի է սահմանել հստակ չափորոշիչներ՝ կոնկրետ վայրում մշակել կոնկրետ մշակաբույսեր։ Հողը կշարունակի մնալ տիրոջ սեփականությունը, բայց կսկսի օգուտ բերել պետությանը։ Պետությունն անգամ կարող է վարձակալության սիմվոլիկ գումար փոխանցել նոմինալ սեփականատիրոջը։ Կրկնեմ՝ սա այս պահին միայն գաղափար է, որը կարիք ունի մանրակրկիտ մշակման։

Այս համատեքստում պետությունը կարող է մշակել նաև ֆերմերներից գյուղմթերքի պետական գնումների ծրագիր, օրինակ՝ պետական պահուստի համար։ Աշնան կողմ նախապատրաստել հստակ առաջարկներ՝ ֆերմերային տնտեսությունների ուղիղ սուբսիդավորման համար, հիմնականում՝ առավել բարդ տարածաշրջաններում՝ սերմնացուի, վառելիքի, պարարտանյութի մասով։ Պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույն թվով մարդկանց ներառել գյուղատնտեսական աշխատանքներում։ Մեկ այլ կարևոր դիտանկյուն. գյուղատնտեսությունը Հայաստանում ոչ ամենուր է եկամտաբեր, բայց այսօր այն օբյեկտիվորեն, բազմաթիվ ընտանիքների համար, հանդիսանում է եկամտի միակ աղբյուրը, և պետությունը սա պետք է հաշվի առնի իր քայլերում։

Այս բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն երկու ռազմավարական խնդրի լուծմանը. նախ՝ ապահովել աշխատանքով՝ լուծելով հարյուր-հազարավոր մարդկանց ապրուստի խնդիրը, և երկրորդ՝ երկիրն առավելագույնս ապահովել գյուղմթերքով՝ թուլացնելով ներմուծվող պարենից կախվածությունը։ Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերը գուցեև կարող են թեթևացնել գյուղացու ֆինանսական բեռը, սակայն որևէ կերպ չեն խթանում գյուղմթերքի արտադրության ընդլայնումը։ Այստեղ արժե մեջբերել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի զգուշացումը՝ անհապաղ ընդունել սննդի անվտանգության ապահովման միջոցառումներ՝ խուսափելու համար զանգվածային սովից։ Սա զգուշացում է նաև մեզ։

3. Բնակչության զբաղվածության տեսանկյունից տնտեսության ո՞ր ճյուղերի վրա է պետք դարձնել առավելագույն ուշադրությունը

- Թեթև արդյունաբերություն, առավելագույնս ընդլայնել տեքստիլի, կարի արտադրությունը։ Հասկանալ, թե ինչպես արագ և ռացիոնալ ձևով կոշիկի արտադրությունը Հայաստանում դարձնել առաջատարներից մեկը։ Մենք ժամանակին լավ դպրոց ենք ունեցել, իսկ վերջին տարիներին այդ ոլորտում եղել են դրական տեղաշարժեր, բայց կառավարությունը պետք է այսօր սկսի ինտենսիվ խթանել ոլորտի զարգացումը։

- Ոսկերչություն, ադամանդի վերամշակում։ Այս ճյուղը ժամանակին մեծ տեմպ էր հավաքել, հետո աստիճանաբար կորցրեց գրավչությունը։ Այն կարող է կարճ փուլում ապահովել մեծ թվով աշխատատեղեր։ Պետք է արագ պայմանավորվել հումքի մատակարարների հետ, այստեղ հիմնական գործընկերը լինելու է Ռուսաստանը, վերականգնել հին կապերը և աշխատանքի խողովակները։ Կազմել պետական ծրագիր՝ մասնագետների վերապատրաստման համար։ Համաճարակով պայմանավորված՝ այս ոլորտում աշխարհով մեկ ճգնաժամ է, բայց այն միանշանակ վերականգնվելու է, և պետք է պատրաստ լինել այդ վերականգնմանը։
- Ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ․ սա շատ կարևոր է երիտասարդ մասնագետների համար

4. Երբ իմ նախորդ հոդվածում ես վկայակոչում էի Հարավային Կորեայի հաջողված օրինակը, ոմանք կենտրոնացան այդ ահռելի հաջողված փորձի միայն մեկ դրույթի վրա՝ ընտանեկան բիզնես-կոնգլոմերատների։ Ուզում եմ ճշգրտում մտցնել. Կորեայում տնտեսության աճն ու հաջողությունները ձեռք են բերվել մարդկանց շնորհիվ։ Ահռելի ջանքեր և ռեսուրսներ են ներդրվել մարդկային ներուժի զարգացման համար, այդ թվում՝ կրթական և առողջապահական համակարգերի միջոցով, որպեսզի այդ հետամնաց, ագրարային երկիրը վերածվի զարգացած ինդուստրիալ պետության։ Այս առումով ուզում եմ կրկնել այն, ինչ միշտ պնդել եմ. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն կրթության և առողջապահության ոլորտներում։ Բայց դրա համար անհրաժեշտ է որակյալ թիմ՝ ընդունակ՝ գաղափարներ գեներացնելու, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ կլինեն ծրագրերի իրականացումն ապահովել և, վերջապես, պետք է կարողանալ ներգրավել ճիշտ գործընկերների։ Առկա “նորհայաստանյան” մթնոլորտում կարող է միտումնավոր կերպով անտեսվել փաստը, որ այսօրվա երիտասարդության նախընտրած կրթական կենտրոնները՝ Ամերիկյան Համալսարան, Թումո, Սլավոնական Համալսարան, Ֆրանսիական Համալսարան, Եվրոպական միջազգային Ակադեմիա, Դիլիջանի միջազգային դպրոց, Այբ, Քվանտ և այլք, իրականություն են դարձել մեր պատմության նախորդ, այսօր հանրության մի մասի կողմից հակասական ընկալվող պատմական ժամանակներում։


5. Սահմանափակումներ մտցնել գործունեության որոշ տեսակների վրա, որոնք չեն խթանում ընդհանուր աշխատունակությունը և այլասերում են աշխատանքային ու մարդկային առողջ մթնոլորտը։ Այդպիսիք են, օրինակ, օնլայն ազարտային խաղերն ու տոտալիզատորները՝ հաշվի առնելով, որ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, մեր երկիրը բնակչության մեկ շնչին ընկնող խաղադրույքների քանակով առաջատարների մեջ է ողջ աշխարհում։ Այդ գումարները պետք է մնան ընտանիքում և ներքին սպառողական պահանջարկը խթանեն։ Անհանգստացնում են ալկոհոլի օգագործման՝ աճող ցուցանիշները։ Միջազգային հետազոտությունները վկայում են Հայաստանում ագրեսիվության գործակցի՝ խիստ բարձր լինելու մասին (Գելլափ, 2019): Ի՞նչ եք կարծում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ վերջերս խրախուսված արշավը նպաստո՞ւմ է երկրում հանդուրժողականության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը։ Ամեն ինչ մի կողմ, բայց տարրական գիտակցում էր պետք այն բանի, որ դա ազդում է հասարակ հավատացյալ մարդկանց զգացմունքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում, որոնք շատ ավելի շատ են, քան՝ չարախոսներն ու քննադատները։ Այս ամենը տնտեսական զարգացման և կայունության համար ստեղծում է բացասական նախապայմաններ՝ որևէ կերպ չնպաստելով դրական սպասումների ձևավորմանը ոչ միայն բնակչության մոտ, այլև՝ արտաքին գործընկերների։

Հետևելով վերջին օրերին մեր հասարակության ներսում ծավալվող քննարկմանը՝ գալիս եմ եզրակացության, որ երկրում դեպրեսիվ տրամադրությունների աճի մասին նախորդ տարեվերջին արած իմ դիտարկումները, ցավոք, սկսում են արդարանալ (“К чему стремились, и что имеем”, Голос Армении 18 декабря 2019)։ Սա խիստ դեստրուկտիվ և ապակայունացնող, խիստ վտանգավոր գործընթաց է։

Քանի դեռ աշխարհը փակ է և երկրներն ինքնամեկուսացած են, և Հայաստանը բառիս բուն իմաստով՝ ցամաքով, օդով փակված է, մենք իրոք նման ենք նավի, որը չգիտե, թե երբ է հասնելու ցամաք։ Մենք պետք է ապրենք այդ մեծ նավի հոգեբանությամբ, երբ պարզապես պետք է արգելվեն արհեստական լարվածությունը, կոնֆլիկտայնությունը, բարիկադավորումը։ Մենք պետք է գրագետ կառավարենք նավի վրա ունեցած մեր սահմանափակ ռեսուրսները, իսկ այդ ռեսուրսների թվում է նաև մարդկային փոխօգնության, հանդուրժողական պահվածքի և դրական սպասումների պոտենցիալը, որի կարևորությունը ճգնաժամային իրավիճակներում երբեք չարժե թերագնահատել։ Սա առաջին հերթին պետք է հասկանա և այդ տրամաբանությամբ շարժվի իշխանությունը, որովհետև կառավարման ղեկը և հետևանքների պատասխանատվությունն իրենն են։

Ամփոփելով. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր առաջարկներ, մեկնաբանություններ և անգամ առարկություններ են հայտնել վերջին շրջանում իմ կողմից հրապարակվող հոդվածների շուրջ։ Սա նշանակում է, որ անգամ այսօրվա Հայաստանի հակասական մթնոլորտում հնարավոր է ունենալ հետաքրքիր և բովանդակային քննարկում։ Ենթադրում եմ, որ դրա պատճառն առաջին հերթին թեմաներն են, որոնք հուզում են բոլորին, և առարկայական, գործընկերային խոսակցության բնույթը, որը շարունակելու եմ իմ հաջորդ հրապարակումներում։
Ինձ ոմանք հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես այս առաջարկները հրապարակայնացնում։

Պատասխանում եմ հստակ՝ որովհետև ես կարող եմ տարանջատել պետության շահը ցանկացած իշխանության շահից․ վերջինս միշտ ժամանակավոր է։ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք տիրապետում են երկրի ռազմավարական խնդիրներին և պատկերացնում են դրանց հնարավոր լուծումները։ Դուք գուցե զարմանաք, բայց Հայաստանում կան մարդիկ, որոնց թե՛ մինչև համաճարակը, թե՛ առավել ևս համաճարակի փուլում խորհրդատվական աջակցության համար դիմում են այլ պետությունների կառավարություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։ Նրանք բոլորը, վստահ եմ, պատրաստ են առանց որևէ անձնական շահի ներգրավվել Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու գործում։

Եվ վերջինը: Կորեական մոդելի օրինակը բերելուց հետո ոմանք զարգացրին մի տեսություն, թե ես գործարք եմ առաջարկում այսօրվա իշխանություններին։ Պարզունակ տեսություն է, և զարմանալի չէ, քանի որ գալիս է նրանցից, ովքեր միշտ իրենք են գործարք առաջարկել ուրիշներին: Եթե երկրի համար դժվար պահին օգնելու բնական ձգտումն այդքան դժվար է հասկանալ, ապա մենք գտնվում ենք պարզապես տարբեր հարթություններում։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովը մի շարք հայտարարություններ արեց, որոնք, մեղմ ասած, փոթորկեցին Հայաստանի հանրությանը։ Իմ վերջին հոդվածում ես խոսել եմ այն պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք կարող են տեղ գտնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ցավոք, դրանք դառնում են ակնհայտ։ Ստիպված եմ արձանագրել, որ գործող իշխանությունների որոշ քայլեր ստեղծում են մի իրավիճակ, երբ նրանք ոչ միայն կորցնում են իրենց աջակիցներին երկրի ներսում, այլև վանում են ավանդական արտաքին դաշնակիցներին Հայաստանից։ Որպես սրա տրամաբանական և ցավալի հանգրվան՝ մենք կարող ենք մնալ մենակ՝ բոլոր ներքին և արտաքին մարտահրավերների առջև։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:13 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
13:34 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. 2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը
13:04 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում
13:19 08/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով երկու միջնորդությունները
17:27 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան
10:02 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը
18:49 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը
19:50 16/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ.
13:20 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»․ Արմեն Գեւորգյան
13:50 03/09/2019  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Գեւորգյանը դատի է տվել իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին ու փաստաբան Մուշեղ Շուշանյանին. պահանջում է, որ ներողություն խնդրեն

Արխիվ

[]