ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել 04/23/2020 21:44 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։
Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը չստուգելու, մեքենան բաժնի հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու և սահմանված կարգով նյութեր չնախապատրաստելու համար ոստիկանության ծառայողներին առաջարկել և որպես կաշառք տվել է 30 հազար դրամ։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, իր մտերմիներից մեկի միջնորդությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և նախապատրաստվող նյութերում ապօրինի հատված ծառատեսակների, դրանց քանակի և ծավալի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, ինչի հետևանքով քաղաքացին խուսափել է հնարավոր քրեական պատասխանատվությունից և ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Այնուհետև նույն քաղաքացին նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին համայնքային ոստիկանության տեսուչին որպես կաշառք տվել է 20 հազար դրամ։ Պարզվել է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալի դրդմամբ, առանց փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ նախապատրաստված նյութերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ ապօրինի հատված ծառատեսակների ծավալի և հատման վայրերի վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը թաքցրել են նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ապօրինի հատված փայտանյութ տեղափոխող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքը և դրա վերաբերյալ կազմելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ ավտովթարը ձևակերպել են որպես դժբախտ պատահար, ինչի հետևանքով չի արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքը, խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պարեկային ոստիկանները Վանաձորում կանգնեցրել են ապօրինի հատված ծառերով բեռնված մեքենա, որը բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, փայտանյութի ձեռք բերման օրինականությունը ստուգելու և սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու փոխարեն, Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի միջնորդությամբ, դեպքը չեն փաստաթղթավորել։ Ապօրինության հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործեր են հարուցվել, Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ