ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2000-2001թթ. բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների մասով գործն ուղարկվել է դատարան 04/23/2020 17:31 | Քրեական խրոնիկոն
Դեռևս 2000-2001թթ. հարուցված բազմաթիվ քրեական գործերի միացված վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված հսկայածավալ քննությամբ պարզվել և հիմնավորվել են հանցավոր բանդայի կողմից իրականացված բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես, 2000-2001թթ. Աշոտ Զատիկյանի կողմից ձևավորվել և ղեկավարվել է հանցավոր խմբավորում, որում ի սկզբանե ներգրավվել և բանդայի կողմից կատարված բոլոր հանցագործություններին մասնակցել է Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մաչանյանը: Հանցավոր խմբավորման կազմում ընդգրկվել են ապօրինաբար թմրամիջոց օգտագործելու, շորթում, գողություն, դիտավորյալ սպանություն կատարելու, ավազակային հարձակման և այլ հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտված, ինչպես նաև այլ բազմաթիվ անձինք:
Որպես բանդայի հավաքատեղի օգտագործվել են Ա. Զատիկյանի կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարանները, Երևան քաղաքի «1-ին մաս» կոչվող թաղամասում գտնվող «Երևան-Վայք» երթուղային տաքսիների հավաքակայանի տարածքը, որտեղ որպես վարորդ աշխատել են բանդայի երկու անդամներ:
Ա. Զատիկյանը ձեռք է բերել և հանցագործությունը կատարելիս օգտագործել միլիցիայի համազգեստ, պատրաստել է միլիցիայի աշխատակցի վկայական, հանցագործությունների գերակշռող մասը կատարելիս տուժողներին ներկայացել է որպես միլիցիայի աշխատակից՝ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումը:
Բանդայի մի շարք անդամների հանձնարարվել է նաև հանցագործությունների կատարման համար տրամադրել հանցագործության գործիքներ և միջոցներ: Մասնավորապես խմբի որոշ անդամներից պահանջվել են իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաները, որոնք խմբավորման անդամներին տրամադրվել են օգտագործելու որպես հանցագործությունների կատարման միջոցներ: Բացի այդ՝ ավտոմեքենաների վրա փակցնելու համար, կոնկրետ հանցագործությունների նախապատրաստական փուլերում, նախապես հափշտակվել ու բանդային են տրամադրվել տարբեր պետհամարանիշներ։
Ա. Զատիկյանը մշակել է հանցագործությունների կատարման պլաններ, բանդայի անդամների միջև կատարել դերաբաշխումներ, իրականացրել ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ հանցագործությունների կատարման ղեկավարումը, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:
Ա. Զատիկյանը Գ. Մաչանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել, կրել, պահել և խմբավորման անդամներին զինել հրազեններով, ռազմամթերքով ու սառը զենք հանդիսացող դանակներով: Դրանց գործադրմամբ 2000-2001թթ. կազմակերպել և իրագործել են ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ 2 անձի, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի /ոստիկանության/ աշխատակցի սպանություն:
Հարձակումների թիրախ են ընտրվել բենզինի լիցքավորման կայանները, տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաև ոսկու առևտրով և տարադրամի փոխանակմամբ զբաղվող առանձին անձինք, որոնք ենթարկվել են տարատեսակ բռնությունների: Ընդհանուր առմամբ բանդայի հանցավոր գործողություններից տուժել է 35 անձ:
Միաժամանակ, խմբավորման ղեկավարը հիմնական դերակատարների հետ կազմակերպել ու իրականացրել են միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու ուղղությամբ:
Քրեական գործով Աշոտ Զատիկյանի և բանդայի 9 անդամների վերաբերյալ անջատված մասերը տարբեր ժամանակահատվածներում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Դատաքննությունների արդյունքում վերջիններս դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, այդ թվում Աշոտ Զատիկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
2001թ. հոկտեմբերի 27-ին բանդայի պարագլուխներից Գ. Մաչանյանի, ինչպես նաև բանդայի անդամներից մեկի՝ Տ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում: Հետագայում նրանք հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին:
Արդյունքում Գ. Մաչանյանին 2020թ. մարտի 2-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերով, 222-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Տ. Խաչատրյանին՝ 2020թ. ապրիլի 3-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/:
Նշված անձանց հանցավոր գործողությունների արդյունքում տուժողներին պատճառվել է շուրջ 33.5մլն ՀՀ դրամի նյութական վնաս: Նրանց անվամբ գրանցված գույքերի վրա արգելանք է կիրառվել:
Գ. Մաչանյանի և Տ. Խաչատրյանի մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Քրեական գործի՝ հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի և բանդայի հարձակումներին մասնակցած մյուս՝ քննությամբ չպարզված անձանց կապակցությամբ անջատված մասով քննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան