Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   23:40 Գյումրիում 16-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված 12/04/2024   23:23 Բժիշկը նշել է անքնության դեպքում գործողությունների կարգը 12/04/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/04/2024   22:45 Սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան 12/04/2024   22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը 12/04/2024   22:22 Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» շախմատային մրցաշարի առաջատարներից է 12/04/2024   22:09 Հալեպահայերի համար անորոշությունը քաղաքական ու անվտանգային է. Գաբրիելյան 12/04/2024   22:06 «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան 12/04/2024   22:01 Պապիկյանը եւ Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության հարցեր 12/04/2024   21:52 «Ս.... հավաքվել եք և որոշում եք՝ ես հանցագործ եմ, ով եք դուք վաբշե արա»․ դատավորին ուղղված այս խոսքերի համար Սուրեն Մանուկյանը կրկին կանգնել է դատարանի առջև 12/04/2024   21:46 Գործադուլին մասնակցելու համար աշխատանքից ազատված վարորդների հարցը քննարկման առարկա կդառնա 12/04/2024   21:37 Նշել են անհանգիստ մարդկանց համար հակացուցված ալկոհոլային ըմպելիքը 12/04/2024   21:21 Հովիկ Աղազարյանի գլխին սարքել են, նա պատրաստ է կալանավորվել․ փաստաբանը չի բացառում՝ կարող է տարբեր ձայնագրություններ տարածվեն (տեսանյութ) 12/04/2024   21:18 Հայաստանը կմասնակցեր COP29 համաժողովին, եթե Բաքուն գերիներ վերադարձներ 12/04/2024   21:13 ՀՀ ԱԺ նախագանը հերքեց, որ ՌԴ դաշնային խորհրդի պատգամավորները խուսափել են գալ ՀՀ 12/04/2024   21:07 Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր 12/04/2024   21:00 Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան 12/04/2024   20:53 «Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինս հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա 12/04/2024   20:49 Բժիշկը կոչ է արել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար մեկ մթերք ուտել 12/04/2024   20:38 Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան 12/04/2024   20:25 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են երկու օդաչուներ 12/04/2024   20:20 Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «ԱՁ» տնօրենի «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «KamAZ» մակնիշի բեռնատարը. «ԱՁ» տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց 12/04/2024   20:17 Սուրեն Պապիկյանը Բրյուս Լաֆլամի, Սքոթ Գրուպպի և Թոմմի Յանգի հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/04/2024   20:02 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները 12/04/2024   19:59 Նյու Յորքում սպանվել է ապահովագրական ընկերության ղեկավարը 12/04/2024   19:49 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն ու «Kia»-ն. «ԱՁ» և «ՍՊԸ» տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց 12/04/2024   19:44 Եթե 2021 թ-ի մայիսին կրակեինք, դա նշանակելու էր ՀՀ-ի պետականության լուծարում. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   19:30 Լոնդոնում հյուրանոցի լողավազանից դուրս են բերել անշնչացած զբոսաշրջիկ կնոջ մարմինը 12/04/2024   19:19 Գեղամ Մանուկյանին նախազգուշացում հայտարարվեց. Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը. Ալեն Սիմոնյան 12/04/2024   19:05 ՌԴ Պերմում տրամվայը դուրս է եկել գծերից 12/04/2024   18:57 Ձեր վերջին ցիտատները փոթորկեցին իմ հոգին. Փաշինյանը նորից գիրք նվեր ստացավ Գեղամ Մանուկյանից 12/04/2024   18:53 Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սեւծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան 12/04/2024   18:49 ՀԱՊԿ-ի հարցում «զադերժկա» չկա. Փաշինյան 12/04/2024   18:44 ԵԱՏՄ խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/04/2024   18:18 Խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   17:57 Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է 12/04/2024   17:52 Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Փաշինյան 12/04/2024   17:38 Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/04/2024   17:37 Ոչ ձեր հարցը, ոչ իմ տված պատասխանը, ցավոք, իրավական պրոցեսների վրա չեն ազդելու. Փաշինյանը՝ վարորդների դեմ գործ հարուցելու մասին 12/04/2024   17:28 Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր «օրինական» լծակները կօգտագործվեն Աղազարյանին մանդատից զրկելու համար (տեսանյութ) 12/04/2024   17:16 Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ 12/04/2024   17:14 ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու հետ Ղարաբաղի հարցն առնչություն չունի. Փաշինյան 12/04/2024   16:56 Եթե դատական իշխանությունում խնդիրներ կան և պատասխանատուն չի կարողանում լուծել դրանք նորմալ են նման խոսակցությունները. ԱՆ 12/04/2024   16:53 Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն, կառաջարկեն քվեարկել. Փաշինյանը մանրամասնեց 12/04/2024   16:48 Նոր Սահմանադրությունը նոր նախաբան կարող է ունենալ, եթե այն չի շեղվում կոնցեպտից. Գալյան 12/04/2024   16:44 ԱԺ-ոմ Փաշինյանը մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին .ուղիղ 12/04/2024   16:39 Վարչապետի հանձնարարականի պահանջը չենք խախտի, նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան
12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/04/2024   14:18 «Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք ձերբակալված են, նրանք կասկածվում են խուլիգանության մեջ 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/04/2024   15:24 Հովիկ Աղազարյանը բացահայտեց երկրի խայտառակ հանցագործության համակարգը. նրա հեռախոսը առգրավել են,կնքել, հետո գաղտնի բացել են, վերծանել ու տվել Նիկոլ Փաշինյանին. Մանուկյան 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան 12/03/2024   08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» 12/03/2024   19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան 12/04/2024   15:03 Իմ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ. Հեռախոսիս մեջ եղած նյութերը հայտնվել են վարչապետի մոտ. Աղազարյան

Սպանել և կացնով անդամահատել է դաստակները, որ «էն աշխարհում գողություն չանի» .73-ամյա տղամարդը դատապարտվել է ազատազրկման՝ 13 տարի ժամկետով 04/23/2020   20:46  |  ԳՈՐԾ #

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, 13 տարվա ազատազրկման է դատապարտել 73-ամյա էջմիածնեցուն՝  նույն քաղաքի 65-ամյա Խ. Սարգսյանի  սպանության գործով: Վերջինս դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքում աշխատող էլեկտրիկին, ապա՝ սպանությունից հետո կացնով կտրել վերջինիս դաստակները՝ նրան կասկածելով իր աչքերի վիրահատության գումարը հափշտակելու մեջ:

Փաստական հանգամանքներ

2017թ.-ի դեկտեմբերի 5-առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի տարեց  մի բնակիչ՝ ծնված 1946թ., և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ նախկին սուրճի արտադրամասի հետնամասում, մարդ է սպանել, ում դիակը գտնվում է դեպքի վայրում։ Օպերատիվ-քննչական խումբն անմիջապես մեկնել է մատնանշված վայրը ու հայտնաբերել 65-ամյա բնակչի դիակը՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով, երկու ձեռքերի դաստակները կտրված, մարմնից անջատված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը և կացինը, առգրավվել արնանման հետքերի նմուշներ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 65-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, իսկ 2017թ. դեկտեմբերի 6-ին սպանության համար մեղադրանք է առաջադրվել 71-ամյա տղամարդուն, ով այժմ 73 տարեկան է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան  է ուղարկվել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին։

«Սուս ու փուս բեր դիր տեղը».Սպանել է՝ վիրահատության համար նախատեսված գումարը գողանալու կասկածանքով

Էջմիածնի տարեց բնակիչը  ընտանիք չունի և երբեք էլ չի ունեցել, ապրել է միայնակ: Աշխատել է Զվարթնոց թաղամասի սկզբնամասում՝ նախկին սուրճի արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքում, որպես պահակ, իսկ տուժողը նույն ավտոտեխսպասարկման կետում աշխատել է որպես ավտոէլեկտրիկ: 15 տարի ճանաչել են միմյանց, ինչպես դատարանում պատմել է մեղադրյալը, գտնվել են լավ հարաբերությունների մեջ, հաճախակի, գրեթե ամեն օր իրար հետ հաց են կերել...

Տղամարդն ուներ տեսողական խնդիրներ և վիրահատության համար երկու տարի  խնայել և հավաքել էր 380.000  ՀՀ դրամ: Գումարը պահել է չհրկիզվող պահարանում, բայց ոչ միշտ էր այն փակում։

2017 թվականի նոյեմբերի 21-ին պարզել է, որ իր կուտակած 380,000 ՀՀ դրամ գումարը գողացվել է։ Գողության մեջ էլ  կասկածել է Խորեն Սարգսյանին։

Դատարանում մեղադրյալը պատմել է,  նոյեմբերի 21-ին «Լիպոն իրեն 50.000 դրամ է տվել, դա նոյեմբերի աշխատավարձն է եղել, այդ գումարից 20.000 դրամը որոշել է ավելացնել հավաքած 380.000 դրամի վրա, այդ նպատակով գնացել է իր սենյակ և բացելով սեյֆի չկողպված դուռը, տեսել է, որ այդ գումարը բացակայում է, այդ պահին անմիջապես կասկածել է Խորենին, որովհետև տղաներից բոլորն էլ իրեն ասել են, որ զգույշ մնա Խորենից, սենյակի կողքերը «Ֆռում է» ։ Ըստ նրա՝ գումարը կորելուց 7-8 օր առաջ, պատահաբար, մտնելով իր սենյակ, տեսել է, որ Խորենը ներսում է, հարցրել է` ի՞նչ է անում, նա էլ պատասխանել է, որ մկրատ է փնտրում, ասել է` դու մկրատ ունես, ինչու՞ է իր մկրատն ուզում։Նա այդ ժամանակ սեյֆն է բացած եղել, քանի որ մկրատը սեյֆի մեջ է պահել, նա ասել է, որ իր մկրատը լավ չի կտրում, իրենն է ուզում վերցնել։ Նա ասել է, որ արդեն վերցրել է, ռեզինը կտրել է, բերել դրել տեղը, որից հետո հեռացել է։ Մեղադրյալը դատարանում հայտնել է, որ այդ ժամանակ չի ստուգել՝  գումարը տեղում է, թե ոչ, որովհետեւ  մտքով չի անցել, որ նա կարող է գողանալ իրենից։

Նա պնդել է, թե ոչ ոք այդ գումարի մասին տեղյակ չի եղել, ինքը ոչ ոքի չի ասել, որ գումար է հավաքում, բայց Խորենը գիտեր հաստատ, որ գումար ունի։ «Նրան նույնպես ոչինչ չի ասել, սակայն եղել է դեպք, երբ տղաներն օրինակ 20.000 դրամ են տվել, ասել են` կարո՞ղ է մանրել, ինքը տարել է սեյֆում առկա գումարով մանրել հետ է վերադարձրել, և միշտ նկատել է, որ Խորենը հետևում է իրեն»,- ցուցմունքում նշել է տարեց մեղադրյալը։

Իր կասկածանքների հիման վրա, չունենալով որեւէ ապացույց նա իր 15 տարվա գործընկերոջը մեղադրել է գողության մեջ ու պահանջել՝ «Սուս ու փուս բեր դիր տեղը»։ Վերջինս հերքել է ու պնդել, որ  գողության հետ կապ չունի։ «Տղաները նույնպես տարածված խոսակցություններից տեղեկացել են պատահածի մասին, ինքը բոլորին ասել է, որ չխառնվեն, եթե մի քանի օրերի ընթացքում Խորենը գումարը չվերդարձնի, իր ձեռքերով նրա հարցերը կլուծի, ասել է, որ կոտորելու է նրան, 40 կտոր է անելու»։

Սպանություն՝ առանձնակի

Դեպքի օրը տղամարդը գնացել է ներկայումս չգործող սուրճի արտադրամասի վերջում գտնվող ցախանոց, որտեղ ունեցել է դանակ և կացին, ապա հանդիպել տուժողի հետ և ասել, որ,եթե գումարը չվերադարձնի 40 կտոր կանի: Խորենը պնդել է իր անմեղությունը, երդվել երեխաների արև, սակայն նրան  չի հավատացել ու մի քանի անգամ դանակով հարվածել է նրան, ինչից հետո վերցրել է կացինը և անդամահատել դաստակները, որ՝ «էն աշխարհում գողություն չանի»: Սպանությունից հետո տղամարդը գնացել է Ոստիկանություն և ասել՝ «երկու ոտանի կռիս է սատկացրել»: Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատաքննության փուլում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել:

Սպանվածի կինը ցմահ ազատազրկում է պահանջել

Դատարանում տուժողի կինը ցուցմունք է տվել այն մասին, որ ամուսինը մոտ է եղել Սլավիկի հետ  և իր համար դա զարմանալի էր: «Մինչ այդ, Խորենը գումարի հարցի շուրջ, դիմել է փաստաբան Բոյաջյանին, որպեսզի դիմեն ոստիկանություն ։Այդ ամենը նախորդել էր դեպքի օրվան ։ Հիմա ինչ, գումարը գտնվե՞ց .. . ։ Սլավիկը տականք է , բռնկուն, ջղայն, կռվարար, շատերն են ասել այդ մասին:Ամուսինը եղել է ընտանիքին նվիրված անձնավորություն աշխատանքը բավարար է եղել հոգալու ընտանիքի ծախսերը ։ Կինը պնդել է, որ գողության կասկածանքները հիմնավոր չեն եղել։ Շփվել են միմյանց հետ, սուրճ խմել ։Նա` դա կանխամտածված է արել, պահանջում եմ ցմահ ազատազրկում...  »,- ցուցմունքում ասել է տուժողի իրավահաջորդը։ 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ. Խալաթյանի նախագահությամբ, մեղավոր է  ճանաչեց այսօր արդեն  73-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով և դատապարտել ազատազրկման՝ 13 տարի ժամկետով:   Պաշտպանական կողմը համաձայնել է դատավճռի հետ և վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

Տուժող կողմը եւս բողոք չի ներկայացրել. սպանված տղամարդու որդին «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ իրավապահներն իրենց խաբել են, երաշխավորել էին, որ ցմահ ազատազրկում է լինելու, իսկ իրենք էլ օրենքին անտեղյակ են եղել ու միայն դատավճռից հետո են իմացել, որ 104-րդ հոդվածի առաջինմ ասով է մեղադրանք առաջադրվել, որի առավելագույն պատժաչափը 15 տարին է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:23 21/04/2020  |  Քրեական խրոնիկոնՍպանություն` Գեղարքունիքի մարզում.ձերբակալվել է նույն մարզի բնակիչը
21:22 17/04/2020  |  Քրեական խրոնիկոն25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության համար
20:29 30/03/2020  |  Քրեական խրոնիկոնԵրեւանում փեսան սպանել է աներոջը՝ ճաշկերույթի ժամանակ առաջացած վիճաբանության արդյունքում
15:20 29/03/2020  |  ԳՈՐԾ #«Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով
21:23 21/02/2020  |  Քրեական խրոնիկոնՇիրակում սպանվել է առեւանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին
20:34 08/01/2020  |  Քրեական խրոնիկոն16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվեց
19:59 22/12/2019  |  Քրեական խրոնիկոնԽանդոտ ամուսինը կնոջը ստիպել է կուլ տալ ամուսնական մատանին և ծեծելով սպանել. դիակի վրա հայտնաբերվել 37 կոտրվածք
14:38 23/11/2019  |  Քրեական խրոնիկոն«Եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու». Սյունիքում ընտանեկան վեճն ավարտվել է հայրասպանությամբ եւ որդին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
21:03 21/11/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է հոգեբուժարան
16:24 17/11/2019  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում սպանված Բոլյանը վերահսկողության տակ է պահել հայ կոմերսանտների գործունեությունը` հարուցելով շատերի դժգոհությունը

Արխիվ

[]