ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-ռուսական հարաբերություններն անորոշ վիճակում են. Երբ կխոսի նիկոլ Փաշինյանը 04/23/2020 17:05 | Քաղաքական
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն այնքան էլ ազնիվ չեն հասարակության նկատմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Լավրովի աղմկահարույց հայտարարությանը։
Հիշեցնենք՝ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին հայտնել էր, որ բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Նա խոսել էր նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար գազի գնի իջեցման հարցի վերաբերյալ ու նշել, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան. «Սակայն կան որոշակի պարտավորություններ՝ նախատեսված պայմանագրով»,- ասել էր Լավրովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ չի արձագանքել Լավրովի հայտարարություններին, թեեւ, ինչպես նշեց քաղտեխնոլոգը, ամեն մի անիմաստ հարցի համար ժամերով ուղիղ եթեր է մտնում ու բացատրություններ է տալիս։ «Ինչպես տեսնում ենք, Լավրովի հայտարարության վերաբերյալ նա դեռևս ոչ մի բացատրություն չի տվել, ուղիղ եթեր չի մտել ու չի հայտարարել, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի ասածը չի համապատասխանում իրականությանը: Ուստի կարող ենք եզրակացնել, որ այն ինչ ասել է Լավրովը համապատասխանում է իրականությանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգը շեշտեց, որ Սերգեյ Լավրովի առաջ քաշած երկու հարցն էլ (Արցախի և գազի գնի հարցերը) օգտագործվում են որպես ճնշում Հայաստանի իշխանությունների վրա:
«Արցախի հարցում Լավրովը ցույց տվեց, թե ինչ իրավիճակ է տիրում բանակցային գործընթացում, այդպիսով հայտնելով, որ Հայաստանի իշխանություններն այդքան էլ ազնիվ չեն հասարակության նկատմամբ, մի բան ասում են, բայց լրիվ այլ գործընթաց բանակցում են: Նույնը նաև ասվեց գազի հետ կապված՝ քանի որ ռուսական ձեռնարկությունների նկատմամբ այդպիսի ոչ դրական վերաբերմունք է դրսևորվում, ապա գազի հետ կապված խնդիրներ կլինեն»,-ասաց Բադալյանը:
ՀՀ արտգործնախարարությունն ի պատասխան Լավրովի հայտարարության նշել է, թե «Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա», նման շեշտադրումներով մեկնաբանություններով են հանդես եկել նաեւ իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորները։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այնպես չէ, որ նշված հայտարարություններով Հայաստանի իշխանությունները հերքել են, թե փուլային տարբերակի փաստաթղթի առկայությունը։ Արտաքին գործերի նախարարությունը Լավրովի խոսքերը փորձեց հերքել, բայց այնպես հերքեց, որ ավելի շուտ դա նման էր չհերքելուն:
«Կարևոր չէ, թե պատգամավորներն ինչ են ասում, կարևոր է, թե վարչապետն ինչ պետք է ասի: Պատգամավորների մոտ դրսևորվում է իշխանություններին քծնելու իրենց ամենօրյա վարքագիծը, որովհետև իրենց թվում է, որ եթե արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ նման փաստաթուղթ չկա, ապա բոլորը պարտադիր պետք է ասեն, որ որևէ փաստաթուղթ գոյություն չունի: Սա կարող է լինել կամ վարչապետի կարգադրությամբ, կամ էլ ցանկանում են կրկնել արտգործնախարարի խոսքերն ու ներկայացնել, թե հերոսներ են, արծիվներ են, չեն խաբում: Նրանցից շատերն ամեն ինչի մասին իմանում են ամենավերջում»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Բադալյանի գնահատմամբ, իշխանություններն այս թեման մոռացության չեն կարող մատնել, որովհետև խոսքը հեռավոր գյուղի ջրամատակարարման հարցի մասին չէ, որը միայն այդ գյուղին բնակիչներին կհետաքրքրի ու մյուսները մոռանան այդ խնդրի մասին, խոսքը Արցախի հարցի մասին է, որն արդեն 30 տարի կապված է Հայաստանի հետ:
Հարցին, արդյոք Լավրովի այս հայտարարությունները վկայում են հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության մասին՝ բանախոսը պատասխանեց, որ ոչ մի երկրի հետ էլ Հայաստանի արտաքին հարաբերությունները հստակ չեն։ Ըստ նրա՝ 2018թ-ին իշխանության գլուխ եկած նոր ուժը պետք է ներկայացներ արտաքին քաղաքականության իր հայեցակարգը, որպեսզի նշվեր, թե ինչպիսին է Հայաստանի դերը լինելու տարիներ անց, ինչպիսին պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունները, հայ-ամերիկյան հարաբերությունները, հայ-թուրքական, հայ-իրանական, հայ-վրացական և բազմաթիվ այլ երկրների հետ հարաբերությունները, սակայն ակներև է, որ արտաքին քաղաքականության հայեցակարգ որպես այդպիսին չկա:
«Եթե արտաքին քաղաքականության հայեցակարգ չկա, ապա, բնականաբար, չենք կարող ասել, թե ինչպիսին պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք այս պահի դրությամբ անորոշ իրավիճակում են, նման իրավիճակում են նաև Հայաստանի արտաքին հարաբերությունները բոլոր այլ երկրների հետ, այնպես չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում անորոշություն է, իսկ մյուս երկրների հետ հարաբերութուններում հստակեցում կա»,-ամփոփելով խոսքն ասաց քաղտեխնոլոգը:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից