ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գուրգեն Խաչատրյանը պարզաբանել է Ucom-ի շուրջ իրադարձությունների հանգուցալուծումը 04/23/2020 10:22 | ԼՐԱՀՈՍ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է Ucom-ի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին։
«Գալաքսի» ընկերությունների խմբի տարածած հաղորդագրության համաձայն, նա նշել է, որ Ucom-ը կայացել է, նախևառաջ, ընկերության շուրջ 1700 աշխատակիցների քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ և ընդծել, որ տնօրենների խորհուրդը չէր ցանկանա, որ գոնե մեկ աշխատակից հեռանա ընկերությունից և պատրաստվում են անել հնարավորինս, որպեսզի մարդիկ շարունակեն աշխատել։
«Պետք է անկեղծ լինեմ. իրոք շատ ցավում եմ այս իրադարձությունների համար։ Մեզ համար անընդունելի է այն, ինչ կատարվում է։ Ucom-ը ինստիտուցիոնալ կառույց է և ընկերության բաժնետերերի մեջ ծագած խնդիրները նորմալ չեմ համարում, որ լայն հանրության քննարկումների արժանանա։ Կա ֆիդուցիար պատասխանատվություն բիզնեսում, ինչը նշանակում է, որ ընկերության ղեկավարությունը, այդ թվում նաև ես որպես խորհրդի անդամ, պատասխանատու ենք գործել ընկերության և ոչ թե մեր անձնական շահերից։ Այդ պատասխանատվությունից ելնելով՝ տնօրենների խորհուրդը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ բիզնեսի շարունակականությունն ապահովելու համար», - ասել է Գուրգեն Խաչատրյանը։
Պատասխանելով Ucom-ի նախկին գլխավոր տնօրենին վերաբերվող հարցին, Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ վերջին 12 տարիների ընթացքում Ucom-ի բաժնետերերն ու մենեջմենթը ունեցել են գործընկերային և ընկերական հարաբերություններ: Նա ասել է, որ Հայկ Եսայանը մեծ դեր է խաղացել Ucom-ի զարգացման մեջ և հենց այդ փաստը հաշվի առնելով իրեն առաջարկել են մնալ ընկերության խորհրդի կազմում։ Նա նաև ընդգծել է, որ բիզնես կոռեկտությունից ելնելով, չի բացելու փակագծերը ներքին գործընթացների մասին։
«Միանգամից ուզում եմ հերքել այն քննարկումները, թե դիտարկվում էր Ucom-ը ռուսական կողմին վաճառելը։ 12 տարի ընկերության բաժնետերերը, հավատալով հայկական բրենդի գաղափարին, ջանք չեն խնայել ընկերության կայունության ապահովման համար՝ երբևէ որևէ դիվիդենտ չվերցնելով։ Ավելին, շարունակաբար ջանքերն ուղղվել են հզոր հայկական տելեկոմ բռենդ ունենալու համար», - ասել է Գուրգեն Խաչատրյանը։
«Գալաքսի» ընկերությունների խումբը նշում է, որ Գուրգեն Խաչատրյանը 2009թ.-ից Ucom –ի հիմնադրման ակունքներում է և հանդիսացել է ընկերության մի շարք միջազգային գործընկներների ներգրավման նախաձեռնող։ Գուրգեն Խաչատրյանը ԱՄՆ Հարվարդի համալսարանի Գործադիր կրթության դպրոցի շրջանավարտ է, տարիներ շարունակ զբաղվել է միայն բիզնես գործունեությամբ՝ հանդիսանալով մի շարք կայացած ընկերությունների համահիմնադիր, այդ թվում նաև «Երևան Մոլի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից