ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի բանակցային ռազմավարության նպատակը Արցախի միջազգային ճանաչման ապահովումն է. «Ազգային օրակարգ» 04/22/2020 16:02 | ԼՐԱՀՈՍ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը, հետեւելով արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի եւ ՌԴ ԱԳ նախարարի կողմից ս․թ․ ապրիլի 21-ին կատարած փոխկապակցված հայտարարություններին, արձանագրում է հետեւյալը՝
ա) ՀՀ գործող կառավարությունը, ներգրավված լինելով արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում՝ փաստացի թույլ է տվել ներքաշել իրեն այսպես կոչված «փուլային կարգավորման» տարբերակի քննարկումների մեջ, որը ենթադրում է Արցախի հանրապետության տարածքների զգալի մասի հանձնում Ադրբեջանին՝ անվտանգության անորոշ երաշխիքների եւ Արցախի նույնքան անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց, ուղղակիորեն վտանգելով Արցախի փաստացի կայացած անկախ պետականությունը եւ տարածքային ամբողջականությունը։
Սա վերադարձ է 1997 թ․ բանակցային տրամաբանությանը, որը նշանակում է ողջ հայության պատմական հաղթանակի արդյունքների չեղարկում, եւ որպես այդպիսին, արդեն իսկ միարժեքորեն մերժվել է մեր ժողովրդի կողմից։
ա) ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած հեղհեղուկ բանակցային մոտեցումները եւ թույլ տված ռազմաքաղաքական բացթողումները հնարավորություն են տվել ադրբեջանական կողմին վերջին մեկ տարվա ընթացքում էլ ավելի կարծրացնել իր դիրքորոշումը։ Դրան ավելացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մի շարք առանցքային երկրների հետ երկկողմ հարաբերություններում առաջընթացի բացակայությունը, ինչը հանգեցրել է նրանց կողմից վերջին շրջանում ադրբեջանական կողմի դիրքորոշման ընդգծված աջակցության, եւ հայկական կողմի աստիճանական մեկուսացման բանակցային գործընթացում։
գ) Միաժամանակ, ՀՀ իշխանությունների կողմից երկրի ներսում տարված բաժանարար գծերը, քաղաքական մրցակիցների դեմ իրականացվող անդադար ատելության քարոզը, առանց ապագային միտված հստակ լուծումների առաջադրման հասարակության տարբեր հատվածներին իրար դեմ պարբերաբար տրամադրելու գործելաոճը, բերում է հայ ժողովրդի հավաքական դիմադրողականության թուլացման եւ նրա հսկայական ներուժի վատնման՝ չդադարող ներքաղաքական հակամարտության ֆոնի վրա։
Հաշվի առնելով վերոնշյալը եւ վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է՝
1) Հայաստանի հանրապետության բանակցային ռազմավարության նպատակը Արցախի հանրապետության միջազգային ճանաչման ապահովումն է եւ նրա տարածքային ամբողջականության պահպանումը՝ հեռանկարում ունենալով երկու հայկական հանրապետությունների միավորումը մեկ միասնական պետության մեջ։ Բանակցությունների շարունակումը՝ փուլային կարգավորման սկզբունքների հիման վրա հակասում է այս նպատակին, եւ Հայաստանի հանրապետությունը պետք է վճռականորեն հրաժարվի դրանցից։
2) Բանակցությունների գործընթացում առկա ճնշումների շարունակման պարագայում, Հայաստանի Հանրապետությունը կարող է նաեւ առաջիկայում որպես իրատեսական այլընտրանք դիտարկել Արցախի հանրապետության անկախության միակողմանի ճանաչման հնարավորությունը, եւ բանակցությունները շարունակել արդեն այդ մեկնակետից։
3) Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների իշխանությունները, պահպանվող պատերազմի վտանգի, համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամի, եւ ադրբեջանական կողմի ակնհայտ ռազմատենչ դիրքորոշման պայմաններում՝ պետք է սկսեն պատրաստել պետությունը եւ բնակչությանը երկրի ակտիվ պաշտպանությանը։
«Ազգային օրակարգ» կուսակցությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը բերել Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում վերը նշված նպատակները իրականություն դարձնելու գործում։ Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով արտաքին վտանգի ահագնացումը, կուսակցությունը իրավունք է վերապահում Հայաստանի հանրապետության գործող իշխանությունների կողմից մեր ազգային շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու դեպքում, պահանջել նրանց հրաժարականը, եւ նախաձեռնել ազգային համաձայնության այնպիսի իշխանության ձեւավորումը, որն ընդունակ կլինի արդյունավետ դիմագրավել արցախյան հակամարտության եւ համաշխարհային ճգնաժամի համատեքստում սրվող բազմաթիվ մարտահրավերներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել