ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ ժողովրդի և անվտանգ ու բարեկեցիկ ապագայի միջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը. Միքայել Մինասյան 04/22/2020 21:41 | ԼՐԱՀՈՍ
Լրանում է քաղաքական իրադարձությունների 2-րդ տարին, որոնց հիմքում դրական փոփոխություններ տեսնելու ժողովրդի ցանկությունն էր։ Մինչդեռ այսօր իրականում 3 կետից բացի, ոչինչ չի փոխվել։ Ֆեյսբուքում նման գրառմամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Գրառման մեջ ասվում է.
«Փոփոխություն 1. քիչ մարդ սկսել է ակնհայտորեն լավ ապրել։
Փոփոխություն 2. շատ ավելի շատ մարդ սկսել է ակնհայտորեն վատ ապրել։
Փոփոխություն 3. օրեցօր ավելանում են շատ ավելի վատ ապրողները։
Մնացածը կամ իներցիա է, կամ լիրիկա, կամ ուղղակի սուտ։ Իրականության արձանագրման մի քանի դիտարկում.
Դիտարկում 1. Նիկոլ Փաշինյանը չունի ամոթի զգացում։ Նա չի ամաչում, երբ ստում է, չի ամաչում, երբ իր խոսքն ու գործը չեն համընկնում, չի ամաչում, երբ սուտը հերքելու համար նորից պետք է ստի։ Սա պիտակավորում չէ, ոչ էլ վիրավորանք. սա ավելի շատ դիագնոզ է։ Սա մարդու նկարագիր է, որն այսօր ունի բացարձակ իշխանություն, բայց որը շարքային ստախոս է, որի խոսքը ո՛չ արժեք ունի, ո՛չ նշանակություն (ինչպես երկրի ներսում, այնպես էլ, ցավոք, երկրից դուրս)։
Դիտարկում 2. Նիկոլ Փաշինյանը չունի պատասխանատվության զգացում։ Իր չափանիշներով (որոնք չեն փոխվել վերջին 30 տարում) կարևոր է իր և սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Քանի որ դա ապահովված է, մնացածի վրա թքած ունի։ Նա իրեն պատասխանատու չի համարում երկիրը փրկելու համար։ Դրանով է բացատրվում հանցավոր անգործությունը, «հակաճգնաժամային միջոցառումներ» անվան տակ բիզնեսին խեղդելը, պարետատան հախուռն աշխատանքը, ինքնամեկուսացման ձախողումը, մարդկանց առողջությունը վտանգելը, սոցիալական իրական օգնություն չտրամադրելը, «գրանցված աշխատող» լինելու պահանջով մարդկանց սովի դատապարտելը։ Ու այսպես նա շարունակելու է անդադար։ Իսկ վերջում, երբ տեսնի, որ էլ խուսանավելու տեղ չունի, ինչպես միշտ ուղղակի փախնելու է՝ թողնելով անհամար խնդիրներ ու մահերի վիճակագրություն։
Դիտարկում 3. Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը կառավարելու կարողություն։ Նա անկարող է։ Այն ինչ անում է՝ առավելագույնն է։ Նա չի օգնում ոչ մեկին, որովհետև չի ուզում, ինչ էլ ցանկանում է, չի կարողանում անել։ Եթե 2 տարի առաջ նա կարողացավ ալիքի վրա գալ իշխանության և 2 տարի զբաղվել պոպուլիզմով, հիմա պարզապես չի ստացվում։ Որովհետև «կենացներն» ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իրականությունը։ Իսկ այն Հայաստան է ժամանել կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի տեսքով։
Թաքնվելով պետական իշխանության հետևում՝ նա չի կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ ինքն է 3 մլն մարդու ճակատագրի պատասխանատուն։ Նա պարտավոր է առաջնորդել ժողովրդին, փրկել զրկանքից ու սովից, ընդ որում՝ ամեն գնով։ Ինչպես Վրաստանը՝ ժամանակին կասեցրեց, հետո պայքարեց համավարակի դեմ, իսկ հիմա բոլոր հնարավոր եղանակներով ֆինանսապես աջակցում է բիզնեսին և բնակչությանը։ Բայց այս զուգահեռներն իրականում ցույց են տալիս ամենադառը ճշմարտությունը՝ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից ակնկալել օպերատիվ լուծումներ, տնտեսական ոչ ստանդարտ որոշումներ, թիրախային օժանդակություն։ Նա անկարող է և անընդունակ։ Ու այդպիսին եղել է միշտ։
Հետևաբար, եկել է դառը ճմշարտության պահը։ Այն եզրակացության, որ շատերն այսօր գուցե չցանկանան ընդունել, բայց որն անխուսափելի է։
Առաջին. Հայ ժողովրդի և անվտանգ ու բարեկեցիկ ապագայի միջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ նա կա, չսպասեք նման ապագա։ Առավել քան երբևէ, Նիկոլի քաղաքական ներկայությունը դարձել է ճակատագրական։
Երկրորդ. Երկու տարի առաջ արված ընտրությունը դատավճիռ չէ։ Ընտրելով Նիկոլին և մնացած անկարողներին՝ որևէ մեկը չպետք է կաշկանդվի ո՛չ անցյալով, ո՛չ էլ ներկայով։ Պետք է սթափ ու ռացիոնալ գնահատել վիճակը և եզրակացնել՝ այս իշխանությունը դատապարտված է ու երկիրը տանում է կործանման։
Երրորդ. Ժողովրդի հետ միասին նույն որոշումը պետք է կայացնեն երկրի էլիտաները։ Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն՝ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ գնալու է դեպի վատը։ Ոչ ոք չի խուսափելու դրանից՝ ոչ «բանակցելու» ակնկալիքով ծվարածները, «նվիրատվություններով» իբր ապահովագրվածները, ոչ էլ «մաքուր բիզնես անող ու քաղաքականություն չմտնող» ձեռներեցները։ Էլ չեմ խոսում քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և մյուսերի մասին։ Տիկնայք և պարոնայք, ոչ մի գրոշ չարժե Ձեր հաշվակը, եթե դիմացը Նիկոլն է ու պետության կործանման հեռանկարը։ Իսկ ամեն ինչ գնում է դրան։ Այդ պատճառով եկել է կոնկրետ որոշումների և մեծ միավորման ժամանակը։ Մեկնարկը տրված է։
Հ.Գ. Պարզվում է նույնիսկ արտակարգ դրության, հարյուրավոր հիվանդների տագնապալի ապագայի, տասնյակ մահերի, անկասելի թվացող վիրուսի ու տեսանելի տնտեսական աղետի պայմաններում կարելի է իրագործել վաղեմի երազանքը։ Հենց այդպիսի օր էր Նիկոլ Փաշինյանի համար։ Նա վերջապես իրականացրեց իր երկուսուկես տարվա երազանքը, որի մասին խոսում էր բոլոր առիթներով՝ հարուցել քրեական գործ, որտեղ ես կլինեմ մեղադրյալի կարգավիճակում։ Այս դժվար ու ծանր ժամանակներում այդ մարդը զբաղված է իր ամենասիրելի գործով՝ խառնակչությամբ, մարդկանց վարկաբեկելու փորձով ու հնարած մեղադրանքներ նետելով։ Ես չեմ պատրաստվում անդրադառնալ հարուցված անհեթեթ քրեական գործին։ Դրա մասին կխոսեն փաստաբանները, իսկ դա ամբողջ թափով «կարդարացնեն» իշխանական պրոպագանդիստները։ Իսկ իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի և կթողնի, որ իրավապահ համակարգը աշխատի և օրինակ զբաղվի կորոնավիրուսի օջախների ու օղակների հայտնաբերմամբ։
Դուք կորցրիք մահաբեր ալիքի կառավարելիության թելը, որովհետև շղթաների հայտնաբերման աշխատանքն ամենապրոֆեսիոնալ կերպով կիրականացնեին մեր երկրի քննիչներն ու դատախազները, իսկ նրանց դուք ուղարկել էիք այս ու այն կողմ՝ գործ թխելու։
Ոչինչ չարձանագրված չի մնալու, ամեն ինչ ու ամեն ոք ֆիքսվում է խնամքով։
Կգա նաև պատասխանների ժամանակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ