ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորները աշխատում են հնարավորինս հեռու մնալ Քոչարյանի գործից. Օրենքը կիրառելու դեպքում չգիտեն Փաշինյանը նորից կփակի դատարանները , թե՞ կորոշի հրկիզել 04/22/2020 23:04 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ցավալիորեն այդպիսի դատավորներ էլ կան Վերաքննիչ դատարանում, որոնք համարում են, որ այս իրավիճակում մարդը խախտված իրավունքի պաշտպանության միջոց չպետք է ունենա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։ Մինչդեռ, ինչպես արձանագրեց փաստաբանը, Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ եթե Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունք է խախտվում կամ անձն է կարծում, որ խախտվել է, նա պետք է կարողանա այդ խախտումը բողոքարկել, պետք է ունենա արդյունավետ պաշտպանության միջոց։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 16-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին, սակայն մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է ու առ այսօր չի քննարկվել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նախ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ էր ներկայացրել՝ քթի վիրահատության համար, իսկ հետո էլ հերթական արձակուրդի գնացել։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մերժել է վարույթ ընդունել այն՝ նշելով, որ պաշտպանի կողմից փաստացի բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի անգործությունը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի լույսի ներքո բողոքարկման ենթակա չէ:
Հ.Ալումյանն արձանագրեց, որ կա խախտում, որի արդյունավետ պաշտպանության միջոցը կարող է լինել միայն վերաքննիչ դատարանը և այլ ատյան, որը կարող է որոշել՝ Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի այսքան ձգձգել, թե ոչ՝ գոյություն չունի:
«Մենք փորձեցինք Վերաքննիչ դատարան բողոքարկելու միջոցով դուրս գալ փակուղուց: Վերաքննիչ դատարանում էլ դատավոր գտնվեց, ով ասում է, որ դա բողոքարկման ենթակա չէ »,- նշեց Ալումյանը:
Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա է, բայց, հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի առանձնահատկությունները, շատ քիչ է հավանականությունը, որ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի:
«Օրենքով շատ մեծ լիազորություններ ունի՝ որևիցե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել կամ չընդունել և, օգտվելով իր այդ լիազորություններից, այս իրավիճակներում, երբ այս բնույթի գործեր են, աշխատում է ինչքան հնարավոր է հեռու պահել իրեն այս գործերից: Շատ քիչ հավանականություն եմ տեսնում, որ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի: Մենք չենք սպասի՝ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելուն, ՄԻԵԴ բողոք ամեն դեպքում կուղարկենք: Մի օր մեր հարկատուներն այս բոլոր խախտումների համար իրենց գրպաններից, կարծում եմ, վճարելու են: Այս քմահաճույքների համար, որ վարչապետը թելադրում է դատարաններին և դատարաններն էլ իրականացնում են, որոշ ժամանակ անց բյուջեն կվճարի»,- ասաց Ալումյանը:
Նրա գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատավորը պարզապես փորձել է խուսափել ավելորդ խնդիրներից:
«Բոլորի համար հասկանալի է, թե այս գործի ետևում ինչ խնդիրներ կան, բոլորին հասկանալի է, թե ինչու էր վարչապետը դատարանների մուտքերը փակում և դրանով ինչ էր հասկացնում դատավորներին: Դատավորներն էլ հասկացել են այդ մեսիջները: Աշխատում են հնարավորինս հեռու մնալ այս գործից: Վարչապետի քմահաճույքները իրականացնելու համար ստիպված են լինում ամենակոպիտ ձևով օրենք խախտել: Օրենքն էլ, եթե կիրառեն, այս անգամ պարզ չէ՝ դատարանները կփակի, թե կորոշի հրկիզել դատարանները, թե էլ ինչ էքսցենտրիկ բան կանի, դրա համար ով կարողանում է այս գործի հետ չառնչվել, աշխատում է չառնչվել: Ով էլ չի կարողանում չառնչվել, կանգնում է շատ ծանր ընտրության առաջ»,- նշեց Ալումյանը:
Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, որն անգործություն է ցուցաբերում՝ կալանքի տակ գտնվող անձի իրավունքների բացահայտ խախտման առնչությամբ, մինչդեռ արձագանքում է դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկատվությանն ու դատախազությանը դիմում քրեաիրավական գնահատական տալու համար՝ Ալումյանը արձագանքեց. «պետք է հաշվի առնել, որ այդ մարդիկ վախեցած են և շատ խիստ պետք չէ դատել»:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից