ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հերթապահ չլինելով քննել է ԱԱԾ միջնորդությունն ու կալանավորելու որոշում կայացրել. Վերաքննիչը բեկանել է այն 04/22/2020 22:06 | ԼՐԱՀՈՍ
Թեև Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել «Բավրայի» գործով մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին՝ պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գտնելով, որ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում արձանագրված բոլոր հանգամանքներին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը:
Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ դատարանն այդ օրը հերթապահ չի եղել և իրավունք չուներ քննելու Հակոբջանյանին կալանավորելու միջնորդությունը:
«Միայն այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ Մնացական Մարտիրոսյանն իրավունք չուներ քննարկելու կալանավորման միջնորդությունն, արդեն շատ հետաքրքիր է: Միգուցե այս ամենի արդյունքում որոշակիորեն կպակասի միջնորդություններն իրենց «սրտի» դատավորներին հասցեագրելու արատավոր պրակտիկան, որովհետև միջնորդություններ կան, որոնք կբավարարեն միայն նման դատավորները»,- նշեց Միքայելյանը:
Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանն այլ հանգամանքների չի անդրադարձել, մինչդեռ՝ բարձրացվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդյո՞ք կալանավորման նոր միջնորդություն ներկայացնելու համար նոր հանգամանք կար, արդյո՞ք Հակոբջանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, արդյո՞ք առկա էր հիմնավոր կասկած, արդյո՞ք առկա էին կալանավորման հիմքերը:
«Բավրայի» մաքսակետի գործը մեծ աղմուկ ստացավ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո։
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ փետրվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, մերժել էր հերթափոխի պետին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը, սակայն ԱԱԾ քննչականը շարունակել էր նրան արգելանքի տակ պահել` անգամ ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո: Քննիչը նոր միջնորդություն էր ներկայացրել կալանավորելու՝ առանց մեղադրանքի ծավալ փոխելու, ինչը մակագրվել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Երկրորդ միջնորդությունն արդեն բավարարվել էր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ