ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավրովի հայտարարությունը հնարավոր է ուղերձ էր հայ հանրությանը, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ. քաղաքագետ 04/22/2020 16:14 | Քաղաքական
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ոչ միայն տեղեկացնում էր, թե ինչ է կատարվում բանակցությունների ժամանակ, այլև այստեղ կա քաղաքականություն, ազդակ՝ ուղղված Երեւանին:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց՝ ռուսական մամուլի վերջին շրջանի հոդվածներից ակնհայտ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերություններից դժգոհություն կա, ինչի մասին խոսեց նաև Լավրովը մասնավորապես անդրադառնալով ռուսական ձեռնարկությունների հետ կապված խնդրին. «Կարելի է ենթադրել, որ դրանով ուղղակի ցույց են տալիս, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում կան խնդիրներ: Այստեղ կարևոր է նաև Լավրովի տոնայնությունը: Երբ դատավարությունների մասին նշեց, հետո որոշակի դադար տվեց, այնուհետև ավելացրեց ռուսական ձեռնարկությունները: Հնարավոր է Լավրովը նկատի ուներ նաև այլ դատավարություններ, այդ թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը: Նրա տոնայնությունից կարելի է նման ենթադրություն անել»,-ասաց քաղաքագետը:
Վերջինս ենթադրում է, որ Լավրովի հայտարարությունը հնարավոր է նաև ուղերձ էր Հայաստանի հանրությանը, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են խնդիրներ, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ Արցախի շուրջ տեղի ունեցող բանակցությունների վրա:
Դիտարկմանը արդյոք կարող ենք ենթադրել, որ վերադառնում ենք այն կետին, որը մերժել ենք դեռ ՀՀ առաջին նախագահի ժամանակ, քաղաքագետն ասաց. «Գործող իշխանությանը կարող ենք մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի, անլրջության մեջ, բայց հեռու եմ նրանց դավաճանության և նման հարցը թաքցնելու մեջ մեղադրելուց: Այլ բան է, որ իրենց չմտածված գործողությունների հետևանքով կարող են մտնել ինչ-որ փուլային տարբերակի մեջ: Շատ դեպքերում նաև իրենց կամքից անկախ այդ վտանգը կա, բայց չեմ կարծում նրանք մտածված կերպով կգնան նման քայլի»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
Անդրադառնալով հարցին ինչու դիվանագետները հանրության հետ անկեղծ չեն, քաղաքագետը նշեց` բանակցությունների և շփումների ժամանակ լինում են փակ թեմաներ, որոնք հասարակության առաջ չեն բացվում. «Արցախի շուրջ բանակցությունների ժամանակ նույնպես կան թեմաներ, որոնց մասին հասարակությանը չպետք է ասեն: Սակայն կա հարցի մյուս կողմը: Սա այն հարցն է, որ շատ զգայուն և ճակատագրական է Հայաստանի համար և այստեղ շատ կարևոր է ունենալ հանրությանը վստահությունը, սակայն տեսնում եմ, որ գոնե հանրության մի զգալի հատվածը չունի վստահություն և դրա պատճառները մի քանիսն են: Նախ` Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ իրարամերժ և որոշ դեպքերում նույնիսկ անհասկանալի հայտարարությունները: Բացի այդ՝ պրոֆեսիոնալիզմի խնդիր կա: Նիկոլ Փաշինյանի կողքին պրոֆեսիոնալ թիմ չկա և դա տեսնում ենք տարբեր ոլորտներում: Եվ եթե օրինակ քաղավիացիայի և մյուս ոլորտներում կա պրոֆեսիոնալիզմի պակաս, ապա դիվանագիտական ոլորտում, առավել ևս Արցախի հարցում կարող ենք ենթադրել, որ նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կարող է լինել»,-հավելեց Ստեփան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-ին հայտարարել է, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ