Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Ընկերությունը վարկերով եմ սարքել ու ամեն օրն ինձ համար պրոբլեմ է. Հստակ պատասխան պետք է լինի. «Գլորիա» ֆաբրիկայի տնօրեն 04/22/2020   20:50  |  ԼՐԱՀՈՍ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան Էկոնոմիկայի նախարարությանը աշխատանքները վերսկսելու պատրաստակամություն հայտնել է եւ սպասում են համապատասխան որոշմանը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն ասաց, որ պայմանավորվածությունն ի սկզբանե այնպես էր, որ ապրիլի 20-ից թեթև արդյունաբերության ոլորտը պետք է վերսկսեր իր աշխատանքը, սակայն ապրիլի 17-ին Էկոնոմիկայի նախարարի և թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն. «Ոլորտի բոլոր ընկերությունների տնօրենները հանդիպմանը ներկա էին և հիմնական մասը համաձայն էր աշխատանքներն ապրիլի 20-ից վերսկսել, բայց կային մարդիկ, որ նպատակահարմար չգտան, քանի որ եթե բացվեին ու չաշխատեին, ապա պետք է երկու երրորդով վճարեին: Արդյունքում որոշվեց ոչ թե ամբողջ ոլորտը բացել, այլ միայն այն ընկերություններն աշխատել, որոնք պատրաստականություն կհայտնեն»:

Ըստ պայմանավորվածության՝ այն ընկերությունը, որը ցանկություն կունենա և կկարողանա աշխատել, պետք է նամակ գրի նախարարությանը, հայտնի աշխատելու իր ցանկությունը՝ նշելով աշխատակիցների թիվը: Ընդ որում՝ հնարավորություն էր տրվել նաեւ գրել, թե օրինակ քանի օրով են ուզում աշխատել: Բ.Դարբինյանի փոխանցմամբ՝ ընկերություններից մեկի ներկայացուցիչն ասաց, որ ընդամենը փաթեթավորման խնդիր ունեն և իրենց պետք է 5 օր և 10 աշխատակից: «Մենք էլ պատվերներով խեղդված ենք, ամբողջ Եվրոպայից սպասում են, բացի այդ էլ աշխատակիցները նույնպես աշխատանքը վերսկսելու ցանկություն հայտնեցին: Քանի որ աշխատակիցների 95 տոկոսը համաձայնությունը հայտնեց, նախարարությանը նամակ գրեցի, որ ֆաբրիկայի երկու մասնաճյուղերը ընդհանուր 2630 մարդ, ցանկանում ենք վերաբացել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները»,-ասաց Բագրատ Դարբինյանը:

Վերջինիս տեղեկություններով՝ Էկոնոմիկայի նախարարն էլ Առողջապահության նախարարին պետք է դիմի և հնարավոր է այդ պատճառով է թույլտվությունն ուշանում: Տնօրենի խոսքով՝ ֆաբրիկան շատ պատվերներ ունի. «Հեռախոսս անջատել եմ, էլ.հասցես էլ չեմ նայում, ամաչում եմ: Լուրջ ընկերություններ են պատվիրատուները, դրանցից մեկն էլ Մոնկլերն է, ՆԱՏՕ-ի հագուստներն ենք արտադրում: Մեր ընկերությունը միջազգային ճանաչում ունի, հիմնադիրների 50 տոկոսն էլ իտալացիներ են: Այս ամսվա ընթացքում եղել են պատվերներ, որ կրճատվել են: Միայն «Մոնկլեր»-ի համար տարեկան 400 հազար պատվեր ենք արտադրում, 30 հազարը հանել է: Բացի այդ՝ ընկերությունը մեզ մոտ տեխնոլոգներ ունի, որոնք բարձր վարձատրվող մասնագետներ են: Հիմա գրել են, որ եթե երկուշաբթի օրվանից չաշխատենք, իրենց ինքնաթիռներից են ուղարկելու, որ այդ մասնագետներին հետ տանեն: Ընկերությունը վարկերով եմ սարքել ու ամեն օրն ինձ համար պրոբլեմ է: Ես էլ եմ հասկանում, որ վտանգավոր իրավիճակ է, բայց հստակ պատասխան պետք է լինի: Եթե օրինակ երկու ամիս չենք բացվելու, ուրեմն թող ասեն, որ պատվիրատուներին տեղյակ պահենք: Թե հիմա որը համբերատար կլինի, կսպասի, որը ոչ, ինչ կարող ենք անել»,-նշեց Բագրատ Դարբինյանը:

Ֆինանսական վնասից բացի Բագրատ Դարբինյանին մտահոգում է նաև եվրոպացի գործընկերների հետ բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ձեռք բերած համագործակցությունը, ինչպես նաև ընկերության հեղինակությունը, որը չի ուզում կորցնել: Ինչ վերաբերում է ընկերության աշխատակիցներին, ապա տնօրենը նշեց, որ մարտ ամսին ինչ-որ չափով աշխատել են և աշխատակիցները մարտ ամսվա աշխատավարձերը ստացել են. «Ապրիլի աշխատավարձը պետք է մայիսի 15-ին տանք, բայց եթե հնարավորություն լինի կտանք, եթե չէ ինչպես տանք: Որոշել էինք, որ գոնե ապրիլի 10 օրը կաշխատենք, մայիսից էլ 10 օր և կես ամսվա աշխատավարձ գոնե կվճարեինք ապրիլի համար: Չգիտեմ՝ կարող է մի փոքր վարկ վերցնեմ, բայց դե այդքան հնարավորություն չկա»,-նշեց Բագրատ Դարբինյանը հավելելով, որ աշխատակիցներից հատուկենտ մարդիկ են օգտվում պետական աջակցության ծրագրերից:

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ ապրիլի գնացել էին գործարան աշխատանքի և երբ տեղեկացել էին, որ այն դեռ չի վերաբացվում, բողոքի ակցիա էին իրականացրել: Աշխատակիցները տեղյակ չէին եղել, որ պետք է սպասեն պարետի որոշմանը, ընդ որում ֆաբրիկայի տնօրենի խոսքով նրանցից ոմանք գործարան էին գնացել մարտ ամսվա աշխատավարձը ստանալու նպատակով: Արդյունքում ֆաբրիկայի աշխատակիցներից մի քանիսը տուգանվել է: Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է արել չեղյալ համարել ֆաբրիկայի աշխատակիցների նկատմամբ կազմված վարչական արձանագրությունները: Վերջինս ստեղծված իրավիճակը քաոսային է գնահատել. «Կամ որոշեք, ասեք չեն աշխատում, կամ էլ ասեք աշխատում են, որ իմանան աշխատում են: Եթե հայտարարվում է, որ պետք է աշխատեն, հետո ինչու են տուգանում»,-նշել էր Էդմոն Մարուքյանը:

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:04 22/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության պարետի նոր որոշումը
19:38 22/04/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի անգործությունը բողոքարկման ենթակա չէ. Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը
16:08 22/04/2020  |  ԼՐԱՀՈՍԹեթև արդյունաբերության ոլորտի տնտեսվարողները գտնում են, որ անհատական մոտեցում պետք է լինի. Խոսնակ
22:24 21/04/2020  |  ԿորոնավիրուսՊարետի որոշումը՝ օդաչուների, գնացքի մեքենավարների եւ վարորդների մեկուսացման ու ինքնամեկուսացման մասին
19:26 21/04/2020  |  ԿորոնավիրուսՄարուքյան. «Գլորիա»-ի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել
19:02 21/04/2020  |  Կորոնավիրուս«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Ոստիկանությունը մի քանիսի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել
00:17 21/04/2020  |  ՄարզականՀայկական ֆուտբոլային ակումբները ապրիլի 23-ից կվերսկսեն մարզումները
23:15 20/04/2020  |  ՄարզականԳերմանիայում ցանկանում են մայիսի 9-ին վերսկսել Բունդեսլիգայի մրցաշրջանը
00:06 20/04/2020  |  ՄարզականՄրցաշրջանի վերսկսումը դրական կազդի ամբողջ Իտալիայի վրա. Մանչինի
22:54 19/04/2020  |  ԿորոնավիրուսԱրդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանը, այլ վարակին. Արմեն Աշոտյան

Արխիվ

[]