ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետը նախկին իշխանության հետ կապված բարդույթ ունի, սակայն ամեն ինչ անում է այնպես, ինչպես նախկին իշխանություններն էին անում. Թեհմինա Վարդանյան 04/21/2020 15:49 | ԼՐԱՀՈՍ
Իրապես սա շատ ամոթալի է, Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել, այսինքն` այնքան խախտումներ են եղել, որ մեկ անձի դիմումի հիման վրա մի քանի մրցույթի բողոքարկում հասել է դատարան ու դատարանը որոշում է կայացրել ի վնաս քաղաքապետարանի, սա ուղղակի խայտառակություն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետարանն այդ գործով դիմել է վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ մամուլն այսօր տեղեկություն էր տարածել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել: Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել եւ դիմել է դատարան, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին եւ 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, բավարարելով հայցը եւ անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները եւ Երեւանի քաղաքապետի կարգադրությունները:
Թ.Վարդանյանի կարծիքով՝ քաղաքային իշխանությունում ստեղծված իրավիճակը նմանեցնում է «Սուտլիկ որսկանը» հեքիաթին. «Մենք այսօր ունենք իրավիճակ, որ մի քանի վարչության պետերի նշանակումը կարող է չեղարկվել, իսկ մնացած վարչության պետերն էլ ամիսներ շարունակ ժամանակավոր պաշտոնակատարներ են: Սա խայտառակություն է: Մենք բազմիցս խոսել ենք ԺՊ-ների մասին ու ասել, որ նրանք նույն ձգտումով չեն կարող աշխատել, ինչպես հիմնական վարչության պետերը»:
Վարդանյանն արձանագրեց, որ քաղաքապետը իր շենքի ներսում, իր ենթակայության տակ գտնվող վարչության պետերին նշանակում է ու գործունեությունը չի կարողանում պատշաճ մակարդակի բերել:
«Սա արդեն խոսում է լուրջ խնդիրների մասին: Մարդը եթե իր ընտանիքում հարցերը չի կարողանում լուծել, էլ ինչ քաղաքի հարցերը լուծելու մասին է խոսքը: Սա շատ վատ երևույթ է և ես այսօր առավոտվանից չափից դուրս բորբոքված եմ այս հարցի շուրջ»,-ասաց Երևանի ավագանու անդամը:
Նրա գնահատմամբ՝ խնամի, ծանոթ, բարեկամներին պաշտոնի նշանակելու երևույթը մեր օրերում կրկնապատկվել է թե՛ կենտրոնական և թե՛ քաղաքային իշխանության կողմից:
«Մենք գիտենք, որ մի քանի թաղապետեր մեր քաղաքապետի մանկության ընկերներն են եղել, ըստ որոշ խոսակցությունների՝ քաղաքապետի կինն է նշանակում ու հանում որոշ աշխատակիցների։ Գիտենք, որ հասարակության հետ կապերի վարչության պետը ևս Հայկ Մարությանի մանկության ընկերն է, և այս նույնը տեղի է ունենում նաև կենտրոնական իշխանության մեջ՝ ընտանքի ամուսինը պատգամավոր է, կինն ավագանու անդամ է կամ էլ եղբայրը պատգամավոր է, մյուս եղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է: Այս երևույթը կա, ու ես կարծում եմ, որ այն շատ ավելի է խորացել»,-ասաց Վարդանյանն ու շեշտեց, որ ներկա իշխանություններն շատ ավելի վաղուց է ճանաչում, գիտի նաև նրանց բարեկամներին և գուցե դա է պատճառը, որ նոր իշխանության դեպքում իր համար ավելի ակներև է ԽԾԲ կապը:
Դիտարկմանը, որ Մարությանը չի ընդունում, որ իրենք նախկինների նման են և որ նախկիններն ընդդիմության սիրելին են ու ընդդիմությունը նրանց է կարոտում՝ Վարդանյանն ասաց, որ իրենք նախկին իշխանությունների հետ կապված բարդույթներ չունեն և խնդիրների մասին խոսել են և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների օրոք:
«Երբ ներկայիս վարչապետ, այն ժամանակ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսում էր տրանսպորտից կամ աղբահանությունից, մենք այսօր շարունակում ենք խոսել նույն բաներից, մեզ մոտ ոչինչ չի փոխվել, իրենց մոտ է ինչ-որ բան փոխվել»,-ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամը:
Նա շեշտեց, որ Հայկ Մարությանը նախկինների հետ կապված խորը բարդույթ ունի, որովհետև իր ցանկացած չարած աշխատանքը, թերացումը նա ջղաձիգ կերպով վերագրում է նախկին իշխանություններին:
«Արդեն երկու տարի է, ինչ տեղի է ունեցել իշխանափոխություն, հեղափոխություն, ու արդեն երկու տարի է ինչ ժամանակն է, որ որոշակի ոլորտներում դեպի դրականը պտուղներ քաղենք, սակայն դա մենք չենք տեսնում և ամեն անգամ երբ փորձում ենք հարց բարձրացնել, Մարությանը սկսում է մանիպուլյացիա անել ու կրկին հիշել նախկին իշխանություններին, ամբողջ մեղքը բարդել նրանց վրա: Չէ՛, եղբայր, դու արդեն քաղաքապետ ես ու բազմաթիվ հարցեր, որոնք պարտավոր էիր այս ընթացքում լուծել ՝ չես լուծել»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ քաղաքային իշխանության հայտարարություններն օդի մեջ են ու «թոզ փչելու» համար են: Վարդանյանը պատմեց, որ մեկ տարի առաջ տրանսպորտային ցանցի վերաբերյալ ժողով է անցկացվել, հարցը գնացել է Կառավարություն ու դեռ այնտեղ քննարկում են այն, որոշ ժամանակ առաջ էլ մետրոյի «ներդրող» էր եկել ու պարզ չէ, թե վերջում ինչ եղավ իր հետ, հիմա հայտնվել է ևս մեկ ներդրող, սակայն նրա հետ կապված ոչինչ պարզ չէ, չգիտեն թե ով է:
«Եթե մենք ինչ-որ խնդիր բարձրաձայնում ենք, միանգամից շատ ջղաձիգ տոնով էլի հիշում են նախկին իշխանություններին, պե՞տք է մենք տարբերություն զգանք նախկինի և ներկայի միջեւ, նախկին իշխանությունները չընտրված իշխանություններ էին, նախկին իշխանությունները ընտրակեղծիքով, ընտրակաշառքով էին ընտրվել, բայց ներկա իշխանությունը 81 տոկոս քվե է ստացել ու մենք, այո, պետք է կրկնակին պահանջենք: Քաղաքապետն այս թեմայի հետ կապված խորը բարդույթ ունի, սակայն ամեն ինչ անում է այնպես, ինչպես նախկին իշխանություններն էին անում»,-շեշտեց ավագանու «Լույս» խմբակցության անդամը:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից