ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր մտահոգությունը և վրդովմունքն ենք արտահայտում Արցախի հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ. ՀՀԿ 04/21/2020 20:02
ՀՀԿ գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ իր մտահոգությունը և վրդովմունքն է արտահայտում այս հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ: Այն որևէ կերպ չի բխում մեր ազգային շահերից և կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար` ի չիք դարձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլելով կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը:
2008-18թթ. ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշտապես փոխհամաձայնեցված գործելով Արցախի իշխանությունների հետ, երբեք չեն քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը, ավելին` այն համարել են անթույլատրելի, անիրագործելի և աներկբա մերժել են:
Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակում, ի տարբերություն փուլայինի, հենց սկզբում ամրագրվում են կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, և հստակ է, թե կողմերից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ինչ է ստանալու: Փուլային տարբերակի վտանգն այն է, որ ինչ-որ փուլում կողմերից մեկը կարող է ստանալ իր ակնկալիքների մի մասը և չշարունակել գործընթացը, ուստի այն դառնում է անորոշ և վտանգներով լեցուն:
Փուլային տարբերակում, բնականաբար, չի կարող նախատեսվել հայկական կողմերի համար կենսական նշանակություն ունեցող` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտությամբ, որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում: Սա շատ հստակ երևում է բանակցային ներկայիս փուլի քննարկումների վերաբերյալ նախարար Լավրովի հրապարակած «կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծում»: Եթե նախկինում պարբերաբար խոսք էր գնում փաթեթային լուծման մասին` փուլային իրականացմամբ, ապա այսօր արդեն Մոսկվայում կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ ձևակերպումներ է արել:
ՀՀ ԱԳ նախարարն այսօր չի հերքել ռուսաստանցի իր գործընկերոջ հայտարարությունը կողմերին դեռևս անցյալ տարի ապրիլին ներկայացված նոր նախագծի մասին: Ուստի, կտրականապես դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ մինչ այսօր արված բազմաթիվ մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները:
«Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար և պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները:
Կրկին հայտարարում ենք, որ մերժելի է կարգավորման ցանկացած տարբերակ, որն իր հիմքում չի ունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրագործման և ճանաչման սկզբունքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության միջազգային երաշխիքները:
Մեր խորին համոզմամբ` խնդիրը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, և այդ փոխզիջումները չեն կարող թվարկվել առանց առաջնահերթորեն ունենալու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հստակ ճանաչման և իրագործման երաշխիքները:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», ասվում է հայտարարության մեջ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ