ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մարդուն տուգանեն, դա հիմնված կլինի ոչ թե ներքին համոզմունքի, այլ տեսանկարահանման վրա. Դավիթ Պեդանյանը նոր օրինագծի մասին 04/21/2020 20:46 | ԼՐԱՀՈՍ
Կարմիր գծերին վերաբերող օրինագծի հիմնական կետերը քաղաքացիների հետ որևէ կապ չունեն: Կարմիր գծերը 10 վարչական շրջաններից հանելը պայմանավորված է նրանով, որ մինուսով են աշխատում և օգուտ չեն բերում այդ կայանատեղիները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը շրջանառության մեջ են դրել օրինագիծ, որով նախատեսվում է կարմիր գծերը թողնել 12 վարչական շրջաններից միայն երկուսում Կենտրոնում և Արաբկիրում:
Հարցին՝ արդյոք օրինագծի ընդունումից հետո մարդիկ մյուս 10 վարչական շրջաններում մեքենա կայանելու խնդիր չեն ունենա, Դավիթ Պեդանյանը նկատեց մարդիկ ունենալու են այն նույն խնդիրները, ինչ միշտ ունեցել են. «Բացառությամբ այն, որ փողոցները գծած չեն լինելու: Այսինքն այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվել: Նախկինում մարդիկ վճարում էին 12 վարչական շրջանում կայանելու համար, այժմ վճարելու են 2 վարչական շրջանում կայանելու համար: Խոսք է գնում, որ վճարի փոփոխություն տեղի չի ունենալու, սակայն կարծում եմ օբյեկտիվորեն տարեկանի դեպքում փոփոխություն պետք է լինի»,-ասաց Դավիթ Պեդանյանը:
Վերջինս նշեց, որ բոլոր վճարովի ավտոկայանատեղիները պետք է տեսանկարահանող սարքերով կահավորվեն, ինչն ահռելի ծախս է և 12 վարչական շրջանը չեն կարողանալու կահավորել, հետևապես, Դավիթ Պեդանյանի խոսքով, այստեղ օպտիմալացման, ռեսուրսը չվատնելու գործընթաց է տեղի ունենում:
Հարցին քաղաքացու համար օրինագծից ոչինչ չի փոխվելու, Դավիթ Պեդանյանն ասաց. «Շտկվելու է վարչարարությունը: Այսինքն եթե մարդուն տուգանում են, այդ տուգանքը հիմնված է լինելու ոչ թե վարչական մարմնի ներքին համոզմունքի վրա, այլ օբյեկտիվ տեսանկարահանման վրա է հիմնված լինելու: Ոստիկանությունը պետք է հատկապես ուրախ լինի տեսանկարահանող սարքերի համար»,-հավելեց Դ. Պեդանյանը:
Օրինագծում կա կետ, որի համաձայն առանց պետհամարանիշի մեքենաները կայանատեղիներից տարհանվելու են, ինչը Դ. Պեդանյանի խոսքով անօրինական է և մարդու իրավունքների խախտում է ենթադրում. «Կայանված մեքենան մարդու սեփականությունն է, հավասարեցվում է անշարժ գույքի հետ: Ի վերջո հնարավոր է, որ մեքենան կայանած լինեն և պետհամարանիշներն ուղղակի գողանան: Դա աբսուրդ է և կարծում եմ չի ընդունվի: Բացի այդ խոսքը գնում է Կենտրոնի և Արաբկիրի մասին, որտեղ ենթադրվում է կայանատեղիների պիկ է, այսինքն՝ միշտ զբաղված են և հետաքրքիր է տեսնել ինչպես են երկու մեքենաների արանքից էվակուացնում առանց պետհամարանիշի մեքենան»,-նշեց Դ. Պեդանյանը:
Վերջինս հավելեց դեռ երկու տարի առաջ հանդիպում են ունեցել Երևանի նորընտիր ավագանու, փոխքաղաքապետերի հետ և քննարկում ունեցել այս հարցի շուրջ: Հենց նրանք էլ սկզբում ներկայացրել են վճարովի ավտոկայանատեղիները 10 վարչական շրջաններից հանելու միտքը, քանի որ քիչ էին մեքենաներ կայանում, չէին վճարում, վերահսկողություն էլ չկար, սակայն Դավիթ Պեդանյանի վստահեցմամբ դա առաջին քայլն էր միայն և ամենևին չէր ենթադրվում, որ հարցը դրանով կլուծվի. «Մտածում էինք մի մոդել, որը պետք է ծառայեր այդ վճարովի ավտոկայանատեղիների իրական գաղափարին, այն է բեռնաթափումը և էկոլոգիական խնդիրների լուծումը:
Այսինքն՝ այդ մոդելի մեջ մտնում էին ոչ միայն ավտոկայանատեղիների ճիշտ տեղաբաշխումը, այլև վճարումների հետ կապված որոշ վերանայումներ և մի շարք այլ միջոցառումներ: Սակայն այդ ամենը պետք է գործեր այն ժամանակ, երբ ունենայինք հասանելի հասարակական տրանսպորտ: Խոսքը գնում է այն մասին, որ պետությունը միջոցներ է ներդրել քաղաքի ներսում տեղաշարժի համար և դրանից հետո խրախուսում է հասարակական տրանսպորտի օգտագործումն ու մարդկանց ուղղորդում, որ հրաժարվեն մեքենաներից: Մեր փոփոխությունների պլանը նախատեսված էր այն սցենարի համար, երբ հասարակական տրանսպորտը ներդրված կլիներ»,-ասաց Դավիթ Պեդանյանը` ընդգծելով, որ անհրաժեշտ էր ստեղծել նաև ալտերնատիվ, անվճար կայանատեղիներ: Տարբեր երկրներում այդ մոդելը տարբեր կերպ է աշխատում, օրինակ հնարավոր է մի մայթը վճարովի լինի կայանելը, իսկ մյուս մայթն անվճար և նման այլ տարբերակներ:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ