ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանը կոշտ ազդակներ է ուղարկում հայկական կողմին. Լարիսա Ալավերդյան 04/21/2020 20:31 | ԼՐԱՀՈՍ
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունն աննախադեպ էր։ Հայկական կողմի ունեցած տեղեկություններով՝ նման գրեթե 100 % որոշակիությամբ հայտարարություն չի եղել բանակցությունների ժամանակ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ այդպիսով Ռուսաստանը կոշտ ազդակներ է ուղարկում հայկական կողմին:
Ըստ Լ.Ալավերդյանի՝ եթե կա որոշում, ապա դա լավ թաքցվում է, քանի որ ունենք նաև Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները, որով մերժում է այն, ինչ կա փուլային տարբերակի մեջ, լինի դա՝ Ադրբեջանին երբևիցե չպատկանող այդ տարածքները և փախստականների վերադարձը:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարարն այսօր հայտարարել է, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
Լ.Ալավերդյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան է տեղի ունեցել կամ վաղուց է տեղի ունենում և սա պարզապես կոշտ արձագանք է նրան, որ որևէ համապատասխան ազդակ չեն ստացել Հայաստանից:
«Դա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը, մասնավորապես՝ երկրի քաղաքական ղեկավարությունը թույլ են տվել մեծ բացթողում և կոպիտ սխալ, եթե գործը հասել է դրան: Դա միայն Լավրովի համար չէ այդպիսի որոշակի, միակողմանի հայտարարությունը, այլև՝ այդ հարցում ներգրավված կողմերի, Մինսկի խմբի համանախագահների »,- նշեց Ալավերդյանը:
Բանախոսը նկատեց, որ բազմիցս բարձրաձայնել են, որ Արցախի հիմնախնդրի շուրջ բուռն զարգացումներ են ընթանում, որոնց մասին անտեղյակ ենք մնում:
«Ընդ որում՝ անտեղյակ են մնում ոչ միայն փորձագետները, այլև՝ իշխանության մեջ գտնվող անձանց մեծ մասը: Ես բազմիցս ասել եմ, որ այն դանդաղկոտությունը մի կողմից և ավելի քան վտանգավոր անորոշությունը՝ բանաձևերում, արտահայտություններում, որն իրեն թույլ է տալիս առաջին հերթին երկրի օրվա վարչապետը, իր մեջ պարունակում է մեծ վտանգներ: Չեմ կարող չանդրադառնալ բոլոր այն ակնարկներին, որոնցով իմաց էին տալիս, որ այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է երկրորդ նախագահի նկատմամբ, մասնավորապես՝ վերջին կաթիլը, երբ մայիսի 8-ին է նշանակվել դատական նիստը: Կներեք դա ոչ թե կարճատեսություն է, այլ՝ քաղաքական կուրություն է, որովհետև անգամ ոչ թե Ռուսաստանի համար, այլ՝ ցանկացած կողմի համար, որոնք տեղյակ են այդ օրացույցներին, նրանց համար դա համազոր է, որ դատելու են Շուշիի ազատագրման մեջ մեծ լումա ունեցող մարդուն: Այսինքն՝ Շուշիի ազատագրման փաստն այդ միջոցով բերվում է և դառնում է նոր քաղաքականություն: Անգամ, եթե մտքներով դա չի անցել, դա ավելի վատ է»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ նկատել է, որ նշանակված այս կամ այն միջոցառումների օրերը պատահական չեն ընտրվում. «Միշտ դա գալիս է ինչ-որ ձևով հանելու՝ հիշողությունից այն հերոսական պատմության ամսաթվերը և օրերը, փոխարենը բերում են բոլորովին այլ, դրա դեմ ուղղված միջոցառում:»:
Հայաստանի առաջին ՄԻՊ-ը նկատեց, որ Լավրովի հայտարարությունը միայն իր կամ Ռուսաստանի մոտեցումը չէ. «այլ ամենամեծ վտանգը նա է, որ սա նշանակում է, որ դա համաձայնեցված առնվազն Մինսկի խմբի հետ: Դա իրոք տանուլ տված դաշտ է մեր պետական այրերի և պետության համար: Չեմ կարծում, որ դա կստացվի: Երբևէ չեմ հավատա դրան, որովհետև անգամ իմ սերնդակիցները զենք կվերցնեն ձեռքը: Չեմ կարծում, որ, եթե հիմա համանախագահները ստանան համարժեք արձագանք հայկական հասարակությունից, Արցախից, դրան կգնան»,- ասաց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ պաշտոնական Երեւանի արտահայտությունների անորոշությունն իր մեջ ավելի մեծ վտանգներ է պարունակում, քան՝ ՀՀ առաջին նախագահի ամբողջովին ապազգային հայտարարությունների որոշակիությունը, որովհետև անորոշությունն իր մեջ պարունակում է նաև այն տարբերակը, որ հանրության ամենանեղ շրջանակներից դուրս կամ մեջքի ետևում տարվում են այնպիսի բանակցություններ, որոնցից կամ չեն հասկանում մեր ղեկավարները, ինչը ոչնչով չի արդարացվում, կամ հասկանում են և կարծում են, որ իրենք չեն դրա պատասխանը տալու:
«Ես ժամանակին ասել եմ, որ մեկ է՝ ժողովուրդը դրա պատասխանը կտա և դուք պատկերացնում եք դրա գինը: Այսինքն՝ իրենցից կարծես թե գցում են: Այդ առումով, քաջ տեղյակ լինելով, որ արցախահայությունը և համայն հայությունը թույլ չի տա այսպիսի միակողմանի որոշում, նրանց կարծես թե հետո կարող են կանգնեցնել փաստի առջև, իսկ դա, եթե ոչ լայնածավալ, այլ բոլոր դեպքերում զինված բախում է»,- ասաց Ալավերդյանը:
Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ զինված բախումն անխուսափելի է, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ոչ թե անխուսափելի է, այլ՝ այդպիսի քայլերը, որոնք որ մինչև այս պահն արվել է և այսօրվա հայտարարությունը, կարծես թե գալիս է եզրափակելու մի փուլ, որն իր մեջ պարունակում է մեծ վտանգներ և սպառնալիքներ այդ նույն զինված բախման համար:
«Այսինքն՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր մտքից: Հասկանում եք, որ Ադրբեջանն ուշիուշով դիտարկում և հետևում է, թե ինչ արձագանք ունեն մասնավորապես և նախևառաջ Մինսկի խմբի անդամ պետությունները»,- նշեց Ալավերդյանը:
Դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ նշել էր, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարների հանդիպմանը ներկայացվել են պրոեկտներ, որոնք այժմ ակտիվ քննարկվում են, սակայն դեռևս հունվար ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում: Այդքանը: Սեղանի վրա եղել ու մնում են պիղծ սկզբունքները, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ: Ես այլ անվանում, քան՝ պիղծ սկզբունքներ չունեմ: Դա այն նվերն է, որը մեզ թողել են փաստորեն առաջին նախագահի բռնած ուղուց։ Ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ երրորդ նախագահը չեն կարողացել վերջնականորեն մեկ տառ փոխել այդ Մադրիդյան սկզբունքների մեջ: Իրենք կարողացել են պահպանել նյութական ստատուս քվոն՝ տարածքները, շատ լավ և ծանրակշիռ հայտարարություններով են հանդես եկել, օրինակ՝ և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահն ասել են, որ երբևէ Արցախը չի լինի Ադրբեջանի ենթակայության տա, բայց փաստաթղթերի մեջ որևէ ստորակետ կամ տառ անգամ չի փոխվել: Նորացված կամ հնացված այդ սկզբունքները մնում են նույնը»:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով