ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախը հանձնողները պարտվեցին Արցախը ազատագրողներին. Արա Վարդանյան 04/21/2020 23:09 | ԼՐԱՀՈՍ
Արցախը երբևէ չի լինելու ադրբեջանի կազմում և վերջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Արցախը երբեւէ չի լինելու ադրբեջանի կազմում եւ վերջ
«Խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել», հենց այս բառերը արտաբերելով՝ հրաժարական տվեց ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Թույլ տվեք վերաշարադրեմ իր ասածը. Արցախը հանձնողները պարտվեցին Արցախը ազատագրողներին։ Այ հենց սա էր Նախագահի հրաժարականի պատճառը եւ չկար որեւէ այլ խնդիր։ Անցած տարիների ընթացքում այդ "խաղաղության եւ արժանապատիվ հաշտության" կուսակցությունը բազմիցս վերարտադրվելու փորձեր էր անում՝ վտանգելով հազարավոր հայորդիների կյանքը։
Հենց այդ «համերաշխության» կուսակցության առաջնորդն էր լավ քնել մարտի մեկի գիշերը եւ հենց նա էր ակնարկում, որ գոհ է ստեղծված իրավիճակից։
Անցան տարիներ եւ ի վերջո «համերաշխության» կուսակցությանը՝ ստանալով տարբեր կողմերից օգնություն, հաջողվեց իրականացնել հեղաշրջում, որն իրենց կողմից հռչակվեց թավշյա հեղափոխություն։ Իսկ իրականությունը շատ պարզ էր՝ "համերաշխության" կուսակցությունը վերարտադրվել է իր հայակործան ծրագիրը ավարտի հասցնելու նպատակով։
Շուրջ երկու տարի ժողովրդին էժանագին ձեւերով խաբում էին, թե Արցախի հարցում չի բանակցվում որեւէ փաստաթուղթ, քանզի քաջ գիտակցում էին բանակցությունների առարկա թղթի ողջ կործանարար ազդեցությունը։
Բայց այսօր իրենց հրեշավոր «խաղաղության» բանաձեւը բացահայտեց ՌԴ արտաքին գործերի նախարարը։ Նա ասաց հենց այն ինչ մենք, ընդդիմադիրներս, բարձրաձայնում ենք շուրջ երկու տարի։
Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր, թե ինչ նպատակով է Հայաստանում զավթվում իշխանությունը, ինչ նպատակով են վարկաբեկվում մեր ազգի հերոսները, ինչ նպատակով է կալանավորվել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչ նպատակով է գործ կարվում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի վրա եւ, ի վերջո, ինչ նպատակով է Վարչապետի կինը հայտարարում, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի։
Կասկած չունեմ, որ իշխանությունը զավթած "խաղաղության" կուսակցությունը շատ շուտով արժանանալու է նույն ճակատագրին, որին ժամանակին արժանացավ իրենց քաղաքական հայր Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Հ.Գ. Տարածքներ խոստման դիմաց բանակցելու տեղը, ուշքի եկեք եւ քանի ուշ չէ նախաձեռնեք խոստում հրաժարականի դիմաց բանակցությունների փուլը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ