ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԳ նախարարիը պատասխանել է լրագրողների հարցերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ 04/21/2020 19:28 | ԼՐԱՀՈՍ
Իմ գործընկերներն արդեն ներկայացրին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները, որոնց խորհուրդը մնացել է անփոփոխ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը մի քանի սերունդների և ամբողջ հայության միասնական գործն են, և այս առումով կատարվել է հսկայական աշխատանք: Այսօրվա քաղաքական պատգամն առավել քան ընդգծվում է այն իմաստով, որ մենք իրապես գտնվում ենք բավական անսովոր և դժվարին պայմաններում, որը բխում է այս համավարակից: Սակայն ինչպես բոլոր նախորդ տարիների ընթացքում, մենք ունեցել ենք տարբեր պայմաններ և իմացել ենք դժվարություններ և՛ նախկինում, բայց երբևէ չենք դանդաղել, չենք դադարեցրել մեր հարգանքը մեր նահատակներին, և հնչեցրել ենք մեր միասնական համահայկական ձայնը ընդդեմ ցեղասպանությունների:
Այդ առումով, կարծում եմ, որ այս տարվա ընտրված ձևաչափը, իր մեջ պարունակում է այդ կարևոր խորհուրդը, որ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր այլ վայրերում, այլ երկրներում հնարավորություն կունենան միասնականորեն բերել իրենց մասնակցությունը և այդ միասնական ձայնը ևս մեկ անգամ հնչելի դարձնեն, որ 105 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարել իր արդարության վերականգնման համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ու միայն հայ ժողովրդին վերաբերող հարց չէ. դա նաև կարևոր գործիք, քայլ է ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման առումով:
Ես իրապես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ միասնաբար կարողացանք ձևավորել այդ ձևաչափը՝ պահպանելով խորհուրդը, խորհրդի հզորությունը և միաժամանակ այդ ամենը կատարելով այս պայմաններում, երբ մենք պայքարում ենք համավարակի դեմ: Շնորհակալություն:
Հարց. Հնարավո՞ր է «Հիշում ենք և պահանջում» կարգախոսի՝ «պահանջում ենք» բաժինը կարգախոսից դուրս բերվի: Կա՞ նման քննարկում կառավարությունում: Կայացվե՞լ է արդյոք նման որոշում, թեկուզ դեռ ոչ պաշտոնական:
Զոհրաբ Մնացականյան [ի լրումն]. Շատ հստակ լինենք. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համահայկական հարց է և վերաբերում է յուրաքանչյուր հայի: Նշված կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում», համայկական կարգախոս է, որը համահայկական հռչակագրի միջոցով է ընդունվել: Որևէ այլ կերպ մոտենալն անհնար է: Սա համահայկական հարց է, որի շուրջ որոշումները ընդունվում են այդ ձևաչափի շրջանակներում:
Հարց. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ ակտիվ քննարկում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները։ Դրանք ենթադրում են փուլային կարգավորում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ փաստաթղթի և փուլային ի՞նչ կարգավորման մասին է խոսքը։
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար, և հասկանում եմ, որ Ձեր ներկայացրածը հարցերի շարք է: Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցն ի հայտ է գալիս:
Ես նույնպես լսել եմ այդ հայտարարությունը կամ մեկնաբանությունը: Կասեմ հետևյալը. այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով: Հիմա ավելի կոնկրետացնեմ: Քանի որ կոնկրետ բաների մասին է խոսք գնացել, ավելի կոնկրետ կխոսեմ հետևյալի մասին: Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի, սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում:
Լինենք շատ հստակ. նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ., 2016 թ., և այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ: 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես նշված է եղել մեկնաբանության մեջ՝ «տարածքներին», ամենից առաջ անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։
Երկրորդ կարևորագույն տարրը, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի, ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է այս բանակցային գործընթացում: Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և կարգավիճակ, և հիմա ավելի բաց կերպով եմ դա ասում, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների:
Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ սպառնալիքը դեռևս մնում է ռեալ և էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում:
Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն: Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը: Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ մենք կարող ենք անել մի բան և որևէ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել:
Վերջապես, երրորդ կարևորագույն տարրը. հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ ինքն իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ՝ ստացած Արցախի ժողովրդից: Արցախում վերջերս ավարտվեցին խորհրդարանական և նախագահական ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Եվ եթե կհիշեք՝ այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմն անվերապահ մշտապես սերտորեն աշխատել, խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Եվ այս բոլորն, ինչի մասին խոսում եմ, մանրամասնորեն քննարկվել է արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին, և նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք արդեն ունենք համապատասխան այդ երկխոսությունը:
Որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի: Սա այն հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմը աշխատում է այս բանակցային գործընթացում:
Իմ գործընկերը ներկայացրեց իր մոտեցումը, ես ներկայացրի մեր մոտեցումը, որը երկու տարվա ընթացքում մենք հետևողականորեն առաջ ենք քաշել, որի շուրջ աշխատել ենք:
Եվ մեկ տարր. այս գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծմանը:
Մենք մնում ենք հավատարիմ այս սկզբունքին և շարունակելու ենք պնդել այս սկզբունքի վրա: Երեկ տեղի է ունեցել տեսակոնֆերանս համանախագահների հետ, այսօր հավանական է՝ կկայանա նաև բոլոր կողմերի ներգրավմամբ, նկատի ունեմ՝ այս պահի դրությամբ բոլոր՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և համախագահների ներգրավմամբ:
Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի. երբ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, այս պայմաններում հրադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր են: Եվ մենք, բնականաբար, աշխատել և աշխատելու ենք այս ուղղությամբ:
Հարց. Որո՞նք են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող հետագա քայլերը:
Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչպես ասացի, վերաբերում է մեզ՝ հայ ժողովրդիս, իր ամբողջության մեջ, քանի որ 105 տարի հայ ժողովուրդը պայքարում է արդարության վերականգնման համար: Ժխտված արդարությունը չի կարող այս խնդրի լուծում լինել: 105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն-մենակ ոճրագործների դեմ: Այսօր ենթադրվում է, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լիներ այս մոլորակից։ Հայ ժողովուրդը հաղթած է, որովհետև գոյություն ունի, ծաղկում է, ունի իր պետականությունը, ունի իր սփյուռքը, այն հաջողած է։ Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Այդ առումով հայ ժողովուրդն իր միասնականության մեջ շարունակելու է պայքարը։
Ինչ վերաբերում է ճանաչման գործընթացին, այո՛, այսօր հայ ժողովրդի ջանքերը համալրվում են այդ քայլերի միջազգային ճանաչման գործընթացի միջոցով։ Սա ամենից առաջ նաև կանխարգելման քայլ է, որովհետև եթե ոճրագործը ենթադրում է, որ այդ ոճիրը կարող է լինել անպատիժ, ուրեմն այդ ոճիրը կարող է կրկնվել։ Սա է ճանաչման ամենակարևոր պատգամը։ Մեզ համար այդ կարևոր գործառույթը եղել և շարունակելու է մնալ մեր կարևոր նպատակներից մեկը բոլորի համար։ Ամենակարևորը, իհարկե՛, մեր հարևանի՝ Թուրքիայի կարողությունն է առնչվելու, առերեսվելու անցյալի հետ։ Շնորհակալություն։
Հարց. Որո՞նք են ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր քայլերը։ Ամեն տարի լինում էր ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձև։ Արդյո՞ք այս տարի նման միջոցառում սպասվում է։ Միջազգային գործընկերներից ի՞նչ ակնկալիքներ ունեք այս տարի ապրիլի 24-ի հետ կապված․ հայտարարություններ, բանաձևեր և այլն։ Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվել։
Զոհրաբ Մնացականյան․ Կանխարգելման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արդեն արմատավորված է 1998թ․ ի վեր, երբ առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ նվիրված Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի 50-ամյակին։ Այս շրջանից ի վեր Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն, մեր դիվանագիտական ներուժի միջոցով, ստեղծել է մարդկության դեմ ոճիրների և ցեղասպանությունների կանխարգելման բավական խորը միջազգային օրակարգ։ Հայաստանի ջանքերով շարունակական աշխատանք է տարվել ՄԱԿ-ի տարբեր մարմիններում, առաջին հերթին՝ մարդու իրավունքների, այն ժամանակ դեռ հանձնաժողովում, իսկ այնուհետև՝ նաև խորհրդում, որտեղ այդ բանաձևերն ուղղված են եղել համալրելու համապատասխան միջազգային գործիքները, միջազգային հանրության կարողությունները՝ կանխարգելելու ցեղասպանությունները և այլ զանգվածային ոճրագործությունները։
Այս տարի, Հայաստանը, ի դեպ հանդիսանալով Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ներկայացրել է հերթական բանաձևը, որն ամփոփում է նախորդ աշխատանքները և ուրվագծում աշխատանքների հաջորդ փուլը միջազգային հանրության համար՝ է՛լ ավելի ամրապնդելու այդ միջազգային գործիքները, կարողությունները։ Այդ բանաձևը այժմ օրակարգում է: COVID19-ի հետևանքով ներկա պահին Մարդու իրավունքների խորհրդում աշխատանքներն առկախված են, և աշխատանքների վերականգնումից անմիջապես հետո այդ գործընթացը կհասցվի իր ավարտին։ Այսինքն՝ մենք դա շարունակաբար անում ենք։ Հայաստանի ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 9-ը, այն օրը, երբ 1948թ. ընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան», հռչակվել է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային» օր։ Հայաստանը ստեղծել է տարբեր այլ ձևաչափեր և հարթակներ, որոնցից առանձնակի ցանկանում եմ ընդգծել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել չորրորդ ֆորումը. երրորդն անցկացվեց 2018 թ., չորրորդն անցկացվելու է 2020 թ.։ Սա արդեն մշտական հարթակ է` միջազգային հանրության, փորձագիտական, հասարակական ներուժը համախմբելու և միասին աշխատելու այս ֆորումի շրջանակներում, զարգացնելու գաղափարախոսությունը, զարագացնելու այդ կոնկրետ գործիքակազմը, որը հնարավորություն կտա ազգային և միջազգային մակարդակներով իրականացնել կանխարգելման գործընթացը։ Սա եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, որն արտահայտված է Կառավարության ծրագրում։ Սա շարունակական աշխատանք է, որը երբևէ չի դադարել, և մենք շարունակաբար աշխատելու ենք. արդեն ներկայացրի, թե ինչ ծրագրեր ունենք կոնկրետ այս տարվա համար։
Հարց. Արտերկրում միջպետական ծրագրերով սովորող ուսնողների հետ կապված խնդիրներ արդյո՞ք առաջացել են: Ի՞նչ քննարկումներ են եղել կամ սպավում այս հարցով. Շուտով ավարտվելու են գարնանային կիսամյակները, և ուսանողները խնդրի առաջ են կանգնելու, եթե իրավիճակի փոփոխություն շատ մոտ ապագայում չլինի:
Զոհրաբ Մնացականյան. Իմ գործընկերը` փոխնախարար Ադոնցը, այսօր ավելի վաղ այս նույն հարթակից որոշ վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի այս շրջանում, մարտի 14-ից ի վեր, Հայաստան են վերադարձել քսաներկու հազար մեր հայրենակիցներ: Դրանից առաջ նույնպես եղել է թիվ, որն ավելի մեծ թիվ է եղել: Սակայն երբ սկսեցին դադարել կանոնավոր չվերթները, բնականաբար, սկսեցին առաջանալ խնդիրներ: Խնդիրը համապարփակ է, և մեզ համար շատ էական է իրավիճակը ճիշտ գնահատել և լուծումներ գտնել՝ ըստ առկա հնարավորությունների: Եվ դա կապված է ոչ միայն Հայաստանի հնարավորությունների հետ, այլ թե իրավիճակն ինչպիսին է, ինչպիսին են ճիշտ կազմակերպելու իրական հնարավորությունները, որովհետև այդ ամբողջ գործընթացը բազմաթիվ դերակատարներ ունի: Սա վերաբերում է մի շարք հարցերի, ինչպիսին են՝ տեղափոխող, թե ծախսն ինչպես է կատարվում, ինչպես ենք մենք Հայաստանում ընդունում մեր հայրենակիցներին, ինչպես ենք ապահովում իրենց և մեր բնակչության առողջապահական անվտանգությունը, կարանտինի հարցերն ինչպես են լուծվում, բժշկական ռեսուրսը որքան է, կարանտինի համար նախատեսված տեղերն ու ռեսուրսներն ինչքան են: Այս ամենի մեջ է գնահատականը տրվում:
Իհարկե, հարցն առավել զգայուն է, երբ վերաբերում է երեխաներին, ուսանողներին: Հիմա, առիթից օգտվելով, որոշ վիճակագրություն կներկայացնեմ, և պարոն Սինանյանը նույնպես անդրադարձավ, որ տարբեր վայրերից կազմակերպելով այս ամենը՝ ապահովում ենք վերադարձ: Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հնդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 30-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 20-ին Վաշինգտոնից 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի, ապրիլի 21-ին՝ այսօր, ԱՄԷ-ից սպասվում է 18 հոգու վերադարձ: Մոտակա օրերին ևս երեք չվերթ է կազմակերպվում, որի արդյունքում մոտավորապես 700 հոգի կվերադառնա Հայաստան: Այս ամենը կազմակերպվում է բոլոր հնարավոր ձևաչափերով։ Եղել է, որ Հայաստանն իր վրա է վերցրել և ուղարկել օդանավ։ Մյուս դեպքում մենք օգտվել ենք մեր տարբեր գործընկերների հետ համագործակցությունից. Միացյալ Նահանգների, Վրաստանի հետ ենք համագործակցել, իսկ մեր քաղաքացիներին Չինաստանից տեղափոխելու ժամանակ՝ օգտվել ենք Ղազախստանի և Ռուսաստանի հետ համագործակցությունից, մենք համագործակցում ենք Իրանի հետ, և այլն։
Ըստ իրավիճակի գնահատական է տրվում։ Բացի դրանից, կազմակերպվել են այդ չարտերային տարբերակները, որտեղ մեր հայրենակիցները նույնպես շատ կարևոր օժանդակություն են բերել և ապահովել մեր հայրենակիցների վերադարձը։ Օրինակ՝ այս շրջանում նման ճանապարհով վերադարձած 1886 մեր քաղաքացիներից մոտ հազարը վերադարձել են Հայաստան անվճար։ Յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է, և լուծումները տրվում են՝ իրավիճակային, ընդհանուր այդ ռազմավարական քաղաքականությունը վարելով, որպեսզի կարողանանք վերադարձնել մեր քաղաքացիներին: Սակայն դա համադրվում է նաև կարողությունների հետ, թե որքանով հնարավոր է այդ ամենը սահուն կազմակերպել և ընդունել Հայաստանում, քանի որ ամենակարևոր հարցերից մեկը նաև Հայաստանում ընդունելու կարողությունն է: Դա նշանակում է 14 օր կարանտին, նշանակում է բժիշկներ, վայր և մնացած բոլոր հարցերը: Այս ամենը պետք է համադրել և այս քաղաքականությունը ողջամիտ իրականացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից