Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:55 Փաստաբան Վահե Եփրիկյան «Սրբազան շարժման» համար մասնակիցներ հավաքարելու համար քրեական հետապնդման երնթարկված անձանց արդարացման մասին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Տառապել սովից ու կարիքից, թե՞ կորոնավիրուսից 04/20/2020   13:21  |  Կորոնավիրուս

Տառապել սովից ու կարիքից, թե՞ կորոնավիրուսից. Հարցս ամենևին էլ հռետորական չէ, այլ շատ հստակ: Կարծում եմ կհամաձայնեք, որ այս հարցն աստիճանաբար ավելի մեծ թվով մարդկանց է սկսում հուզել: Վստահ եմ, բոլորն իրենց առօրյայում ականատես են լինում օրեցօր համազգային կարանտինի նորմերը խախտող ավելի շատ քաղաքացիների: Համաձայնեք, որ խախտողների գերակշռող մասի դրդապատճառն այն չէ, որ նրանք չեն գնահատում սեփական կյանքն ու առողջությունը, այլ այն, որ ուղղակի անհնար է այսքան երկար հարկադիր պարապուրդի պայմաններում հոգալ սեփական կենսաապահովման պահանջները:

Ըստ էության, քաղաքացիները ակնկալում էին, որ պետությունը կփոխհատուցի հարկադիր պարապուրդի հետևանքով չաշխատած գումարների շոշափելի մասը, որը թույլ կտար առնվազն հոգալ նվազագույն կարիքները: Գնահատենք, թե որքանով են արդարացված քաղաքացիների նման սպասումները, նույնիսկ այսքան բարդ իրավիճակում գտնվող պետությունից: Սկսենք բոլորին քաջ հայտնի փաստից, որ պետությունն ունի մի շարք հիմնական գործառույթներ, որոնց հնարավոր չէ դասակարգել ըստ կարևորության՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, առողջապահական և այլ գործառույթներ: Փաստ է, որ առանց պետական հիմնական գործառույթների զուգահեռ իրականացման պետությունը չի կարող գոյատևել: Որպես օրինակ, դիտարկենք ներկայիս իրողությունները, երբ պետությունն իր առողջապահական գործառույթն իրականացելիս բախվել է նախադեպը չունեցող խնդրի, այն է՝ չկառավարվող մահաբեր համաճարակը: Համաճարակի դեմ պայքարի ընթացքում պետության կարիքները պարբերաբար ավելանում են հավելյալ ֆինասական, մարդկային, տեխնիկական և այլ տեսակի ռեսուրսների տեսքով: Արդյո՞ք հնարավոր է մի իրավիճակ, երբ պետությունը հայտարարի, որ սահմանին կանգնած զինվորները և պայմանագրային զինծառայողները մեզ համար այս պահին առաջնային չենև բանակին հատկացված ռեսուրսները փոխանցի առողջապահական համակարգին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ, քանի որ պետությունն իր անվտանգության ապահովման գործառույթը պարտավոր է սպահովել 24 ժամյա անդադար ռեժիմով: Ինչպես արդեն նշեցի, պետական կառավարման մյուս բոլոր հիմնական գործառույթները հավասարազոր են և նույնպես ենթակա են կատարման անընդհատության ռեժիմով: Այս պահին մահաբեր վարակի դեմ պայքարի պետության գլխավոր գործիքը մարդկանց ինքնամեկուսացման պայմանների ապահովումն է, ինչը ենթադրում է իրավիճակից բխող սոցիալական և տնտեսական մարտահրավերներ: Պետության հիմնական գործառույթներից որևէ մեկի խափանումը չի կարող հիմնավորվել մեկ այլ հիմնական գործառույթի ապահոման անհրաժեշտությամբ: Ժողովրդավարական և սոցիալական պետությունն իր տնտեսական և սոցիալական գործառույթների շրջանակում պարտավոր է անհատի համար ապահովել ազատ շուկայական և մրցակցային պայմաններում բարիք ստեղծելու և սպառելու իրավունքը, ինչպես նաև սոցիալական պաշտպանվածության իրավունքը: Այսօր մենք բախվել ենք մի իրողության, երբ պետությունն իր առողջապահական խնդիրը լուծելու համար, պարտադրված զրկել է քաղաքացիների գերակշիռ մասին տնտեսվարելու և վաստակելու իրավունքից: Պետության գործողություններն օրինական են և օրինաչափ, սակայն միևնույն է վերջինիս չեն ազատում իր ոչ պակաս կենսական նշանակություն ունեցող գերծառույթների իրականացումից:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, պետությունն առնվազն պետք է պարտավորվածություն զգա ապահովել իր քաղաքացիներին կենսաապահովման մինիմալ պայմաններով, որպեսզի չշեղվի իր բնականոն հունից և հնարավորինս քիչ վնասներով դուրս գա այս իրավիճակից: Հակառակ դեպքում մարդիկ պարտադրված դուրս կգան ինքնամեկուսացման ռեժիմից և կվերադառնան իրենց աշխատաքային առօրյային, որի հետևանքով պետությունը կզրկվի համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքից, արդյունքում ունենալով առողջապահական ռիսկերի կտրուկ ավելացում: Եթե այսօր արդեն զարգացած երկրները սկսում են գնալ տնտեսությունների վերագործարկման ճանապարհով, ապա մեր երկրում դժվար կացությունից ելնելով են քաղաքացիները նախաձեռնում տնտեսական գործունեություն: Ենթադրում եմ, որ եթե մոտակա օրերին պետությունը տնտեսական և սոցիալական խնդիրների լիարժեք լուծումներ չնխաձեռնի (ընդլայնի հակաճգնաժամային փաթեթների շահառուների շրջանակը, ավելացնի նոր ավելի արդյունվետ փաթեթներ), պարտադրված կլինի տնտեսությունը գործարկի ոչ թե մասնակի, այլ ամբողջ ծավալով: Զարգացած երկրները պարտադրված են վերագործարկում տնտեսությունները, քանի որ իրենց շուկաներին անհրաժեշտ խոշոր ֆինանսական հոսքեր ապահովելու սահմանափակ հնարավորություններ ունեն (պետական պարտքի ծավալները սովորաբար գերազանցում են երկրի ՀՆԱ-ի ծավալներին): Այդ առումով, մեր երկրում վիճակն այդքան էլ բարդ չէ, որովհետեվ մեր երկրի պետական պարտքը գտնվում է ՀՆԱ-ի 50% շրջանակում, ինչը միջազգային չափորոշիչներով համարվում ցածր և կառավարելի ֆինանսական բեռ: Սա հնարավորություն է տալիս կառանտինի պայմաններում առնվազն երեք ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական հոսքեր ապահովել:

Հուսանք, տնտեսության վերագործարկումից առաջ կլինի հաշվարկ և ռիսկերի գնահատում, թե ինչքան կծախսի պետությունը, եթե մեր ազգաբնակչությանը պահի կառանտինի պայմաններում հավելյալ մեկ-երկու ամիս `ապահովելով լիարժեք սոցիալական և տնտեսական աջակցություն, ինչից հետո նոր կվերագործարկի, քանի որ ողջ ծավալով վերագործարկումը կարող է կտրուկ ավելացնել վարակակիրների թիվը՝ կանգնեցնելով պետությանն ավելի լուրջ ու ծանր ֆինանսական հոգսերի առջև: Ինչպես ասում են, «ժլատը վճարում է կրկնակի», հուսով եմ դա մեզ չի սպառնա: Քաղաքացու պահանջն արդար է, երբ սոցիալական պաշտպանություն է պահանջում մի երկրից, որն իրեն հռչակել է ժողովրդավարական և սոցիալական պետություն:

Տնտեսագետ Էդուարդ Պետրոսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:17 20/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացածները 62 եւ 90 տարեկան էին. Ունեցել են կրոնիկական հիվանդություններ. ԱՆ խոսնակ
10:40 20/04/2020  |  ԿորոնավիրուսՉինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք. Ռոյթերս
10:36 20/04/2020  |  ԿորոնավիրուսՉեխիայի նախագահը նախատեսում է կորոնավիրուսի պատճառով մեկ տարի փակ պահել երկրի սահմանները. Ինտերֆաքս
10:35 20/04/2020  |  ԿորոնավիրուսԱվստրալացիները հայտարարել են` սահմանափակումները կմնան անգամ վարակի տարածման դանդաղեցման դեպքում. Ռոյթերս
10:24 20/04/2020  |  ԿորոնավիրուսCOVID-19-ի հայտնաբերումը հետեւողական, ուշադիր եւ բարդ գործընթաց է․ Նորքի ԻԿՀ
00:06 20/04/2020  |  ՄարզականՄրցաշրջանի վերսկսումը դրական կազդի ամբողջ Իտալիայի վրա. Մանչինի
23:59 19/04/2020  |  ԿորոնավիրուսԱյսօրվա ընթացքում որևէ քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել. Արցախի ԱՆ
22:54 19/04/2020  |  ԿորոնավիրուսԱրդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանը, այլ վարակին. Արմեն Աշոտյան
20:54 19/04/2020  |  ԿորոնավիրուսՊարետը 24 ժամով արգելել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը Երևանում և մարզերում
18:58 19/04/2020  |  ԿորոնավիրուսԻտալացիների մոտ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ հակամարմինների բացակայությունը. Daily Mail

Արխիվ

[]